06/09/2016
Ուրախ եմ տեսնել աճող ակտիվություն Հայաստանի ՏՏ, ինովացիոն եւ գիտական ոլորտներում եւ ցանկանում եմ իմ ներդրումը եւս այդ գործում դարձնել առավել ակտիվ եւ արժեքավոր:
Վերջերս եմ վերադարձել ավելի քան 20 երկրներից, որտեղ այցելել եմ բազմաթիվ ազդեցիկ համալսարաններ, գիտական կենտրոններ, ընկերություններ, տեխնոպարկեր, վենչուրային ֆոնդեր եւ այլ հաստատություններ:
Ստեղծելով հսկայական արժեքավոր կապեր ավելի քան 50 երկրներում եւ գիտելիքներ միջազգային շուկայում՝ առաջարկում եմ իմ օգնությունը ներդրումներ, գործընկերներ եւ շուկաներ գնտելու հարցում:
Առաջարկում եմ ոչ ֆորմալ պայմաններում քննարկել ձեր բիզնես իդեաները, նպատակները, շուկաները, խնդիրները եւ միասին գտնել լուծումներ: Լուծումներ եւ ընդհանուր հետաքրքրություն գտնելու դեպքում կարող ենք անցնել համագործակցելու ավելի ֆորմալ տարբերակի եւ նույնիսկ կազմակերպել միջոցառում:
Ինձ հետ կապի մեջ լինելու լավագույն տարբերակն է Skype: edgar.khachatryan444, Email: [email protected] կամ SMS, WeChat, Viber, WhatsApp, Telegram, Line օգտագործելով +37493444012 հեռախոսահամարը (զնգերը ցանկալի չեն քանի որ հիմնականում գտնվում եմ արտասահմանում):
Ուրախ կլինեմ 20 տարիների ՏՏ, գիտական, ինովացիոն եւ բիզնես ոլորտի փորձս, կապերս եւ գիտելիքներս ձեզ հետ միասին առավել արդյունավետ օգտագործել եւ միջազգային շուկաներում նոր վերելքնրի հասնելու համար: Կարող եք գրել ինձ ցանկացած ժամանակ, երբ կցանկանաք տեսնել ինձ Ձեր ընկերությունում որպես մենթոր, գործընկեր կամ խորհրդատու:
Հարգանքներով՝
Էդգար Խաչատրյան
ԱյՍիթի ՍՊԸ Տնօրեն