Հայաստանի Օդատիեզերական Ձեռնարկություն

  • Home
  • Armenia
  • Vanadzor
  • Հայաստանի Օդատիեզերական Ձեռնարկություն

Հայաստանի Օդատիեզերական Ձեռնարկություն AAI is Armenia's aerospace and defense company, which aims to become a technology and innovation lea

Անհերքելի ու պարզ փաստ է, որ 2020թ․ին Նիկոլը հանել է հայկական զորքերն Արցախից ու Արցախի մեր եղբայրներին ու քույրերին թող...
07/07/2026

Անհերքելի ու պարզ փաստ է, որ 2020թ․ին Նիկոլը հանել է հայկական զորքերն Արցախից ու Արցախի մեր եղբայրներին ու քույրերին թողել մեն-մենակ առանց զենքի Ադրբեջանի բանակի դեմ։ Դրա համար էր զարմանում, որ Արթուր Օսիպյանը չի զոհվել, երբ ինքն անձամբ Արցախում ցեղասպանության համար ստեղծել էր բոլոր հիմքերը՝ հայկական զորքերը հանելով Արցախից։
Նիկոլ Փաշինյանը Արցախի օկուպացիայի ժամանակ դավաճանել է Արցախի մեր քույրերին ու եղբայրներին՝ երկրորդ ճակատը չբացելով ու չպաշտպանելով հայկական Արցախը։ Արցախի հարցը բաց է, Արցախը հայկական է, ժամանակավորապես օկուպացված։ Նիկոլը շատ փոքր մարդ է, որ իրավասություն ունենա Արցախի հարցը փակելու։ Արցախի հարցը կարող են բացել-փակել միայն Արցախցիները ու Արցախի անվտանգությունն ապահոված Հայաստանը ու սփյուռքը միասին։ Նիկոլն ընդամենը Հայաստանի հերթական թշնամի է։ Ավելի -ճիշտ՝ թշնամու ծառա։
Նիկոլը թուրքի, ադրբեջանցու, եվրոպացու, ամերիկացու, ռուսի առաջ կզած, օտար շահեր սպասարկող թշնամի է։

Իրականում Նիկոլին դեմ ընտրելու համար Հայաստանի քաղաքացիները եկել են ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Չին...
07/07/2026

Իրականում Նիկոլին դեմ ընտրելու համար Հայաստանի քաղաքացիները եկել են ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Ռուսաստանից, Չինաստանից, այլ երկրներից ու դա արել են առանց կաշառքի, առանց պարտդրանքի՝ այլ քանի որ իրական հայերը չեն ուզում թշնամի Ադրբեջանի շահեր սպասարկողների տեսնել Հայաստանի ԱԺ-ում և կառավարությունում։ Ընդհակառակը՝ ծախսել են մեծ գումարներ, որ տոմսեր առնեն ու գան Հայաստան՝ ընտրելու։
Կաշառքի մասին ինֆորմացիան դա նիկոլի կողմից շրջանառված ու որևէ կերպ չհիմնավորված կեղծ թեզ է, որը կարողացավ նիկոլ ազդել մարդկանց վրա ու տրամադրել սփյուռքի դեմ։ Հայաստանի քաղաքացիները ՀՀ սահմանադրությունով ունեն ընտրելու իրավունք ու Նիկոլի ու նրա փոքրիկ խմբակի կողմից հապճեպ ընդունված օրենքը իշխանազավթման ու Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու հերթական քայլերից է, որի համար նրանք պատասխանատվություն կրելու են շուտով։
Բարոյակա՞ն է Հայաստանում աշխատատեղ չլինելու պատճառով արտագնա աշխատանքի մեկնողղ մարդուն, ում ընտանիքը ապրում է Հայաստանում, զրկել ընտրելու իրավունքից։
Բարոյակա՞ն է Հայաստանում առողջապահություն չլինելու պատճառով երկրից գնացած ու իր կյանքը փրկած մարդուն զրկել ընտրելու իրավունքից։
Բարոյակա՞ն է Արտերկրում ապրող, բայց Հայաստանի շահը սպասարկող, Հայաստանում ներդրումներ անող մարդուն զրկել ընտրելու իրավունքից։
Բարոյակա՞ն է Նիկոլի պատճառով Հայաստան չտեղափոխված չտեղափոխվող տասնյակ հազարավոր հայերի զրկել նիկոլին փոխելու համար ընտրելու իրավունքից։ Բոլորս լավ ենք հիշում հայրենադարձությունների մեծ ալիքը, որը ունեինք 2018-2020 թվականներին, մինչև Նիկոլի կողմից Արցախի հանձնումը։

Մարդ, որ նույնիսկ Պետհամալսարանը չի կարողացել ավարտել։ Հայաստանի՝ այդ թվում ժամակավորապես օկուպացված Արցախի համար 1 թշնա...
04/07/2026

Մարդ, որ նույնիսկ Պետհամալսարանը չի կարողացել ավարտել։ Հայաստանի՝ այդ թվում ժամակավորապես օկուպացված Արցախի համար 1 թշնամին։

300.000 ադրբեջանցիների մասին նարատիվն իրական է՝ Ալիևի կողմից է հորինված ու շրջանառված, իսկ Նիկոլն, ինպես միշտ, ողջ նախըն...
04/07/2026

300.000 ադրբեջանցիների մասին նարատիվն իրական է՝ Ալիևի կողմից է հորինված ու շրջանառված, իսկ Նիկոլն, ինպես միշտ, ողջ նախընտրական շրջանում զրպարտում էր ընդդիմությանը իրական ինֆորմացիան տարածելու համար ու սպասարկում Ալիևի շահերը։

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների»...

03/07/2026

Ընդդիմության բարձրացած վտանգավոր հարցի վերաբերյալ ևս Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը զավթածները խաբել են ժողովրդին։ Ադրբեջանը հնարավոր բոլոր հարթակներում ու միջոցներով առաջ է տանում Ադրբեջանցիների՝ Հայաստան տեղափոխելու հարցը և ցանկանում է այդ կեղծ օրակարգի համար օրինական հիմք ստեղծել, իսկ Նիկոլը սպասարկում է Ալիևն՝ ինչպես միշտ։

https://fb.watch/I7L1KKh4KX/

26/06/2026

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը՝ կառավարության կողմից քաղաքացիների հեռախոսների և անձնական տվյալների վերահսկման վերաբերյալ։

Հայաստանը քայլ առ քայլ վերածում են մի երկրի, որտեղ քաղաքացիների նկատմամբ սահմանվում է տոտալ վերահսկողություն՝ ավելի բնորոշ ավտորիտար ռեժիմներին, քան ժողովրդավարական պետություններին։ Ադրբեջան ու Պակիստան են սարքում երկիրը։

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը շարունակում է խոսել ԵՄ-ին մոտենալու մասին, սակայն չի ասում, որ Եվրոպայում անձնական տվյալների պաշտպանությունը հիմնարար արժեք է։ ԵՄ երկրներում պետությունը չի կարող կամայականորեն հավաքել և վերահսկել քաղաքացիների անձնական տվյալները, տեղաշարժերը և նրանց կյանքի մասին ցանկացած տեղեկատվություն։ Ընդհակառակը՝ ԵՄ անդամակցության ճանապարհին երկրները պարտավոր են իրենց օրենսդրությունը համապատասխանեցնել անձնական տվյալների պաշտպանության ամենաբարձր եվրոպական չափանիշներին։

Հայաստանի պատմության մեջ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ձևավորվող վերահսկողության այս մակարդակն աննախադեպ է։ Եթե որևէ մեկը մտածում է, թե նախկին իշխանությունները՝ Քոչարյանի կամ Սերժի ժամանակ, ավելի մեծ վերահսկողություն էին իրականացնում, չարաչար սխալվում է։ Էդ երկուսը միասին Նիկոլի 10%-ն էլ չեն եղել։ Ներկայիս իրավիճակը Հայաստանում անհամեմատ ավելի լայնածավալ է։ Նման տոտալ վերահսկողության օրինակներ Հայաստանում վերջին անգամ եղել են միայն Ստալինի ժամանակաշրջանում։

44-օրյա պատերազմի հերոսներից Հայկազ Մկրտչյանի նկարը, որը ջնջել են ՀՊՏՀ անցումի պատից, vs. դիմացի պատը։ Հայկազ Մկրտչյանը ...
25/06/2026

44-օրյա պատերազմի հերոսներից Հայկազ Մկրտչյանի նկարը, որը ջնջել են ՀՊՏՀ անցումի պատից, vs. դիմացի պատը։
Հայկազ Մկրտչյանը մասնակցել է 2020 թվականի հուլիսյան Տավուշի մարտերին, երբ ադրբեջանական ուժերը հարձակվեցին Հայաստանի սահմանների վրա, իսկ ավելի ուշ մեկնել է ճակատ՝ մասնակցելու 2020 թվականի Արցախյան պատերազմին։ Նա վիրավորվել է մարտերում և զոհվել հայրենիքի պաշտպանության ընթացքում։ Հայկազը հուղարկավորված է Եռաբլուր զինվորական պանթեոնում։
Որմնանկարի հեռացումը հերթական դեպքն է, երբ Հայաստանի և Արցախի պաշտպանության համար զոհված զինվորներին նվիրված հուշակոթողները, որմնանկարներն ու հիշատակի այլ խորհրդանիշներ անհետանում են հանրային տարածքից։
Նշենք նաև, որ ջնջվել են նաև Ռոբերտ Աբաջյանի ու մյուս հերոսների դիմանկարները։
Ինպես նաև՝ արդեն 3-րդ անգամ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացվել է Արցախի դրոշը, իսկ դրոշը տեղադրող երիտասարդներին բերման են ենթարկել։

Առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում և դրա համար կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք. Տարած...
25/06/2026

Առաջիկայում նոր ընտրություններ են սպասվում և դրա համար կմիավորվեն ևս 4 համայնք և 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք.

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություններ «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում։

Նախագծով նախատեսվում է ձևավորել երկու փունջ՝ Արարատի մարզի Արարատը (Արարատ և Վեդի՝ 32 բնակավայր) և Լոռու մարզի Վանաձորը (Վանաձոր և Փամբակ՝ 22 բնակավայր)։ Վանաձոր–Փամբակ միավորումը արդյունք կունենա Վանաձոր համայնքը՝ վարչական կենտրոնով Վանաձոր քաղաքը։ Ընդհանուր կներառվեն 4 համայնք, 54 բնակավայր՝ դառնալով 2 համայնք։

2016-ի փետրվարի 14-ից իրականացվել է համայնքների միավորման 96 ծրագիր՝ 908 համայնքից ձևավորելով 63, իսկ նախագծի ընդունմամբ՝ 61 համայնք։

Այս պրոցեսի ՄԻԱԿ ՈՒ ԻՐԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ ոչ թե համայնքային կառավարումն արդյունավետ դարձնել է, այլ համայնքներում ընտրված գյուղապետերի ինստիտուտի վերացումը՝ գյուղական համայնքներին ընտրելու իրավունքից զրկումը և փոքր համայնքներում նշանակովի կամակատար, կառավարելի գյուղապետերի նշանակումն է։ վարչական ռեսուրսի չարաշահմամբ Նիկոլի իշխանությունը գյուղերում ուժեղացնելն ու միացվող քաղաքային համայնքներում քաղաքապետերի ընտրությունները կառավարելն ու ՔՊ-ականներին ավելի լայն աջակցություն ապահովելն է։

Այս դեպքում գյուղական համայնքների ընտրողների վրա ավելի հեշտ ու չֆիքսվող մեթոդներով են ազդում՝ տեղացի նշանակովի համայնքապետերի միջոցով։ Ոչ մի բան չի փաստաթղթավորվում, իսկ գյուղացիները սեփական գյուղացու կողմից ճնշումերի կամ ընտրելու դիմաց ստացած պարարտանյութի ու վառելիք մասին երբեք օտար մարդու չեն պատմի։

Հղումով Վանաձորի նախորդ ընտրություններն են, որի ժամանակ ՔՊ-ն փոքրամասնություն ստանալուց հետո շինծու գործով կալանքի տակ պահեց մեծամասնության կողմից ընտրված Մամիկոն Ասլանյանին ու գողացավ Վանաձորցիների քվեն՝ օրենք փոխելով և նշանակելով քաղաքապետի ԺՊ։ Ուշադրություն դարձրեք թվերին, ու պարզ կլինի ինչի համար են խոշորացվում համայքները։

Վանաձոր խոշորացված համայնքում ընտրություններին մասնակցել է 33 199 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 36.01%-ը:

Ժամանակն է մասսայաբար հրաժարվելու Team Telecom Armenia -ի բոլոր ծառայություններից հրաժարվելու և տեղափոխելու հեռախոսահամա...
22/06/2026

Ժամանակն է մասսայաբար հրաժարվելու Team Telecom Armenia -ի բոլոր ծառայություններից հրաժարվելու և տեղափոխելու հեռախոսահամարները և ծառայությունները մյուս օպերատորների մոտ` թշնամու հետ համագործակցության համար։ Առանձնահատուկ վտանգավոր է, որ Team-ի հիմնադիր-ղեկավարը՝ Ալեքսանդր Եսայանը ԱՏՁՄ (ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ) խորհրդի անդամ է, և նախկինում նաև ղեկավարել է ԱՏՁՄ-ն: ԱՏՁՄ-ն ասելիք, անելիք չունի՞։ Մեծ հայրենասեր Կարեն Վարդանյանի օրոք 2 րոպեում Եսայանին ու Team-ին կհեռացնեին ԱՏՁՄ-ից։

Հայկական Team Telecom Armenia-ն և ադրբեջանական AzerTelecom-ը կնքել են երկկողմ համաձայնագիր։ Դրա համաձայն՝ կողմերը փոխադարձաբար կապահովեն միջազգային ինտերնետային տրաֆիկի տարանցում (տրանզիտ)՝ օգտագործելով միմյանց ենթակառուցվածքները

«Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներո

Address

Armenia
Vanadzor

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի Օդատիեզերական Ձեռնարկություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share