Էկովիլ արևային տեխնոլոգիաներ /Վայոց ձոր/

Էկովիլ արևային տեխնոլոգիաներ /Վայոց ձոր/ EcoVille-Զգա արևի ուժը

☀️Գուցե տարօրինակ թվա, բայց այս համաճարակային իրավիճակում նույնիսկ կարելի է գտնել դրական կողմեր․ օրինակ այն, որ այժմ մեն...
07/08/2020

☀️Գուցե տարօրինակ թվա, բայց այս համաճարակային իրավիճակում նույնիսկ կարելի է գտնել դրական կողմեր․ օրինակ այն, որ այժմ մենք ունենք հնարավորություն բացահայտել Հայաստանը իր ողջ գեղեցկությամբ:
😲Կհավատա՞ք, եթե ասենք, որ ամենաքիչ բնակչություն ունեցող մարզը Հայաստանի ամենագեղեցիկ և յուրահատուկ վայրերից մեկն է: Գուշակե՞նք:
👉Խոսքը Վայոց ձորի մասին է:
🍷Եթե գինու սիրահար եք, ապա ասենք, որ՝

2007 թվականին հնագետներն🔎 ապացուցեցին, որ Վայոց ձորում գտնվող շուրջ 6000 տարվա պատմություն ունեցող Արենի-1 քարանձավը աշխարհի հնագույն գինու արտադրության օջախն է։ Վայոց ձորում գինու համտես առաջարկող գինեգործարաններից են՝ Արենին, Գետնատունը, Հին Արենին, Հին Կամուրջը և Տրինիտի կանյոն այգիները։ Բոլոր այս գործարանները հասանելի են հիմնական մայրուղուց։

⛰Եթե սիրում եք ակտիվ հանգիստ, ապա Վայոց ձոր գնալիս անպայման այցելեք՝

🦌Բեզոարյան այծերի դիտակետ: Շատին գյուղում է գտնվում Հայաստանի միակ բեզոարյան այծերի դիտակետը։ Այստեղից կարելի է հիանալ Շատինի լեռների տեսարաններով, որտեղ ապրում են մոտ 600 բեզոարյան այծեր։ Դիտակետում այցելուները կարող են օգտվել հեռադիտակներից, որպեսզի հետևեն, թե ինչպես են այծերը մագլցում լեռները։ Դիտարկման համար ամենահարմար ժամանակը կամ վաղ առավոտն է, կամ մայրամուտին նախորդող ժամերը։ 🌄

⛪️Նորավանք․ Հայաստանի հնագույն եկեղեցիներից մեկը, որը առանձնանում է նաև իր բանական միջավայրով: Նորավանքն իր կառույցների ու քանդակների առանձնահատկություններով ու գեղարվեստական բարձր արժանիքներով համարվում է 13-14-րդ դարի Հայաստանի լավագույն ճարտարապետական համալիրը:

💦Ջրահարսի ջրվեժ․ Ջերմուկում գտնվող այս 70 մետր բարձրություն ունեցող ջրվեժի, արշավելու այլ վայրերի և մնացածի մասին կխոսենք հաջորդ անգամ 🙃

🔴Նշենք նաև, որ քիչ բնակչություն ունենալը ոչ թե թերություն է, այլ մաքուր օդ և շրջակա միջավայր ունենալու գրավական է:
․․․․․․
☑️ԷկոՎիլը նույնպես հասցրել է շրջել Վայոց ձորում, բայց գործնական նպատակներով և կատարել տեղադրումներ ողջ մարզում:
📍Իսկ Եղեգնաձոր քաղաքում շուտով կունենանք նոր հասցե, որտեղ կարող եք այցելել և տեղեկանալ արևային էներգիայի անսպառ հնարավորությունների մասին:
----------------------------------------------
☀️ԷկոՎիլ - Զգա արևի ...

📊Գուգլը տասնամյակներ շարունակ համարվել է ածխածնի արտանետման դեմ պայքարող ընկերություն և 2010 թվականից ի վեր ստորագրել է ...
05/08/2020

📊Գուգլը տասնամյակներ շարունակ համարվել է ածխածնի արտանետման դեմ պայքարող ընկերություն և 2010 թվականից ի վեր ստորագրել է ավելի քան 26 պայմանագիր մոտ 3 ԳՎ վերականգնվող էներգիա ստանալու համար։
✅Այս հսկա կայանի գործածման արդյունքում ածխաթթու գազի արտանետումն ամեն տարի կրճատվում է այնքան, որքան կկրճատվեր, եթե մայրուղիներից դուրս բերվեին 1,3 միլիոն ավտոմեքենա։
🔌Այսօր Գուգլն ամբողջապես սնվում է արևային էներգիայից՝ ներառյալ տվյալների կենտրոնները և գրասենյակները։
🚩2018թ-ի վերջին Գուգլն արդեն տեղադրել էր 142,9 ՄՎտ հզորությամբ արևային կայան, որը զբաղեցնում է 9 հեկտար տարածք։
💯Այսպիսով ընկերությունը նվազեցրեց 17 միլիոն տոննա ածխաթթու գազի արտանետումը։
-----------------------------------------
☀️ԷկոՎիլ - Զգա արևի ուժը․․․

03/08/2020

💡Երբևէ կպատկերացնեի՞ք, որ անձրևից ստացված էներգիայով կարող եք ապահովել ձեր հոսանքի պահանջը:

🕵️‍♀️Չինաստանի Soochow համալսարանի մի խումբ հետազոտողներ մշակել են այնպիսի արևային վահանակներ, որոնք կարող են անձրևի կաթիլներից էներգիա ստանալ:

📜Հետազոտության մեջ ներկայացված է, թե ինչպես է TENG (triboelectric nanogenerator) կոչվող տեխնոլոգիան ավելացրել արևային վահանակի գործառույթները և այժմ վահանակը կարողանում է իր վրա թափվող անձրևի կաթիլների շարժից առաջացած մեխանիկական էներգիան վերածել օգտագործելի Էներգիայի:♻️

🌧Այս վահանակների արդյունավետությունը բարձր է մանավանդ այն տարածաշրջաններում, որտեղ շատ է անձրևոտ օրերի քանակը:
----------------------------------------------
☀️ԷկոՎիլ - Զգա արևի ... և անձրևի ուժը…

🏰Walt Disney-ը վաղուց անցում է կատարել արևային էներգիայի օգտագործմանը։ Վերջերս ընկերությունն օգտագործել է 109 հեկտար տար...
31/07/2020

🏰Walt Disney-ը վաղուց անցում է կատարել արևային էներգիայի օգտագործմանը։ Վերջերս ընկերությունն օգտագործել է 109 հեկտար տարածք և տեղադրել է 500,000 վահանակներից կառուցված արևային կայան։
⚡️Կայանի հզորությունն այնքան մեծ է, որ կարող է մեկ տարվա կտրվածքով էլեկտրականությամբ ապահովել 10,000 տուն:
🔴Կայանի տեղադրման արդյունքում ածխաթթու գազի արտանետումների թիվը տարեկան կրճատվել է 57,000 տոննայով․ սա ածխաթթու գազի այն նույն ծավալն է, ինչ արտանետվում է օրական 10,000 ավտոմեքենայից🚙
🔋Այս հսկա արևային կայանը էլեկտրականությամբ է ապահովում Դիսնեյի 4 թեմատիկ պարկերից 2-ը։

🐭Ի դեպ Դիսնեյի կայանների թվում է նաև Միկի Մաուսի գլխի տեսքով 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանը, որը գործարկվել է 2016 թվականին և զբաղեցնում է 9 հեկտար տարածք⬇️
-----------------------------------------
☀️ԷկոՎիլ - Զգա արևի ուժը․․․

🚩Հուլիսի 3-ը ողջ աշխարհում հայտնի է որպես առանց պլաստիկ տոպրակների միջազգային օր:Իսկ դու գիտեի՞ր որ․․․🚫Շատ երկրներ, ինչպ...
03/07/2020

🚩Հուլիսի 3-ը ողջ աշխարհում հայտնի է որպես առանց պլաստիկ տոպրակների միջազգային օր:
Իսկ դու գիտեի՞ր որ․․․
🚫Շատ երկրներ, ինչպես օրինակ Իտալիան, պլաստիկ տոպրակների կիրառությունը նվազեցնելու համար կիրառում են արգելքներ, սահմանում հարկեր, իսկ որոշ երկրների կառավարություններ էլ փոխադարձ համաձայնության են գալիս իրենց քաղաքացիների հետ:
📌Մի քանի փաստ պլաստիկի մասին․
♻️Պլաստիկ տոպրակների քայքայման համար պահանջվում է 100-500 տարի:
⏳Ամեն րոպե ողջ աշխարհում օգտագործվում է 1,000,000 պլաստիկ տոպրակ:
🤝Չնայած որ յուրաքանչյուր եվրոպացի ողջ տարվա ընթացքում միջինում օգտագործում է շուրջ 500 պլաստիկ տոպրակ, այնուամենայնիվ, նրանք աջակցում են պլաստիկի դեմ պայքարին:
🌊Ծովերի աղտոտվածության 80%-ը պլաստիկի հետևանք է:
⚖️Ամեն տարի ԵՄ-ում արտադրվում է 3․4 միլիոն տոննա պլաստիկ տոպրակ, որը հավասարազոր է ավելի քան երկու միլիոն մեքենայի քաշին:

✅Հայաստանը նույնպես միացել է պլաստիկի դեմ պայքարին և 2022թ.-ի հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների որոշ տեսակների օգտագործումը։
Նվազեցնենք պլաստիկի կիրառումը, միասին նպաստենք շրջակա միջավայրի պահպանմանը:
----------------------------------
☀️ԷկոՎիլ - Զգա արևի ուժը․․․

01/06/2020

🎊Շնորհավորում ենք բոլոր մանուկներին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։🥰

Շնորհավոր հունիսի 1 💙
----------------------------------------------
☀️ԷկոՎիլ - Զգա արևի ուժը…

Շնորհավորում ենք Հանրապետության տոնը 🎇✨Թող մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օր...
28/05/2020

Շնորհավորում ենք Հանրապետության տոնը 🎇
✨Թող մայիսյան հաղթական հերոսամարտերի և Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը բոլորիս համար դառնա ոգեշնչման աղբյուր՝ մեր երկիրն առավել մեծ բարձունքների հասցնելու համար 💫
---------------------------------------------------
☀️ԷկոՎիլ - Զգա արևի ուժը…

Ելփինում տեղադրվեց 250 լ  արևային ջրատաքացուցիչ, հաճախորդը ոչ միայն սկսեց խնայել կոմունալ ծախսերը՝  ունենալով մշտական տա...
26/05/2020

Ելփինում տեղադրվեց 250 լ արևային ջրատաքացուցիչ, հաճախորդը ոչ միայն սկսեց խնայել կոմունալ ծախսերը՝ ունենալով մշտական տաք ջուր, այլ նաև օգտվեց մեր զեղչերից և համակարգը ձեռք բերեց զեղչված տարբերակով: 🤩💦
📌Հիշեցնենք, որ մեր ջրատաքացուցիչների ակցիան շարունակվում է մինչև մայիսի 31-ը.

🏢Հասցե՝ Մոմիկի 5, Գիտելիք Համալսարանի հարևանությամբ☀️
🌐 www.ecoville.am
📩 [email protected]
☀️Ecoville-Զգա արևի ուժը☀️
#զեղչ

19/05/2020

Տարեսկզբից մինչ այժմ մեր թիմը տեղադրել է հարյուրավոր արևային ջրատաքացուցիչներ 👨‍🔧
Արդյունքում մենք ունենք հաճախորդներ Հայաստանի բոլոր մարզերից, ովքեր սկսել են խնայել՝ արևի անվճար էներգիայի շնորհիվ 🙋‍♀️💁‍♂️☀️
Եթե դեռ չեք օգտվում արևի բարիքներից, ապա ճիշտ ժամանակն է անել առաջին քայլը ⤵️
Մեր զեղչերը շարունակվում են մինչև մայիսի 31-ը ներառյալ:
Շտապեք օգտվել նաև Դուք:👍

🏢Հասցե՝ Մոմիկի 5, Գիտելիք Համալսարանի հարևանությամբ☀️
🌐 www.ecoville.am
📩 [email protected]
☀️Ecoville-Զգա արևի ուժը☀️

Շնորհավոր եռատոն 🎊Մայիսի 9-ը փառավոր հաղթանակների օր է։ 🇦🇲------------------------------------☀️ ԷկոՎիլ - Զգա արևի ուժը
09/05/2020

Շնորհավոր եռատոն 🎊
Մայիսի 9-ը փառավոր հաղթանակների օր է։ 🇦🇲
------------------------------------
☀️ ԷկոՎիլ - Զգա արևի ուժը

03/05/2020

Մայիսի 3-ը՝ Արևի համաշխարհային օր☀️

✨Օրացույցի մեջ նման օր առանձնացնելու նպատակը մեկն էր՝ ևս մեկ անգամ շեշտել արևի էներգիայի կարևորությունը։

-------------------------------------------
☀️ԷկոՎիլ - Զգա արևի ուժը

02/05/2020

🔵Գնի՛ր հիմա, ստացի՛ր #ԶԵՂՉ

🔶Մինչև մայիսի 14-ը ձեռք բեր արևային ջրատաքացուցիչ՝ բացառիկ գնով.
💧360լ - 4̶6̶0̶,̶0̶0̶0̶դր - 430,000դր ապառիկ և 420,000դր՝ կանխիկ գնման դեպքում,
💧300լ - 4̶2̶0̶,̶0̶0̶0̶դր - 390,000դր/ 380,000դր,
💧250լ - 3̶9̶0̶,̶0̶0̶0̶դր - 365,000դր/ 355,000դր,
💧200լ - 3̶6̶0̶,̶0̶0̶0̶դր - 335,000դր/ 325,000դր:

Շտապի՛ր դիմել հիմա
➕ Դիր մեկնաբանություններում,
📩Գրիր մեզ
📞Կամ զանգահարիր 098 875 150

👷‍♂️Մենք շարունակում ենք ապահովել բարձրորակ համակարգերի
✅տեղադրում,
✅ավտոմատացում,
✅հողանցում և
✅սպասարկում։
----------------------------
🏢Հասցե՝ Մոմիկի 5, Գիտելիք Համալսարանի հարևանությամբ☀️
🌐 www.ecoville.am
📩 [email protected]

------------------------------------------------
☀️ԷկոՎիլ -Զգա արևի ուժը՝ ողջ Հայաստանում և Արցախում

Address

Momik Street 5
Yeghegnadzor
3601

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 10:00 - 15:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Էկովիլ արևային տեխնոլոգիաներ /Վայոց ձոր/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share