31/08/2026
🚀 ԴԱՐՁԻ՛Ր CREAVERSE-Ի ԴԱՍԱՎԱՆԴՈՂ
Ուզո՞ւմ ես աշխատել երեխաների հետ, տիրապետո՞ւմ ես տեխնոլոգիական կամ ստեղծարար որևէ ուղղության, բայց դեռ չունե՞ս դասավանդման մեծ փորձ։
CreaVerse-ը մեկնարկում է ապագա դասավանդողների անվճար վերապատրաստման ծրագիր, որի հաջող ավարտից հետո հնարավորություն կունենաս միանալու մեր դասավանդող թիմին🎓
Վերապատրաստման ուղղությունները՝
🔹 Ռոբոտաշինություն՝ 4–6 տարեկանների համար
🔹 Էլեկտրոնիկայի հիմունքներ՝ 10–14 տարեկանների համար
🔹 Arduino՝ 10–14 տարեկանների համար📚
Ծրագրի ընթացքում դու՝
✔️ կծանոթանաս CreaVerse-ի կրթական մեթոդաբանությանը,
✔️ կսովորես աշխատել պատրաստի ծրագրերով և ուսումնական նյութերով,
✔️ կսովորես տեխնիկական գաղափարները երեխաներին մատուցել պարզ ու հետաքրքիր ձևով,
✔️ կանցկացնես փորձնական դասեր և կստանաս հետադարձ կապ մեր թիմից։
💡 Դիմելու համար պարտադիր չէ լինել փորձառու ուսուցիչ։ Կարևոր է տիրապետել որևէ տեխնոլոգիական կամ ստեղծարար ուղղության և ցանկություն ունենալ քո գիտելիքները փոխանցելու երեխաներին։
Առավելություն կլինի Scratch, Python, JavaScript, Arduino, ռոբոտաշինություն, թվային արվեստ, անիմացիա, դիզայն, խաղերի կամ կայքերի ստեղծման իմացությունը։
❤️ Մենք փնտրում ենք ոչ միայն մասնագետների, այլ մարդկանց, ովքեր կարող են երեխային ոգեշնչել, ուղղորդել և օգնել ինքնուրույն մտածել։
📩 Ինչպե՞ս դիմել։
Ուղարկիր CV-ն և կարճ ներկայացրու քո փորձը, հմտություններն ու այն, թե ինչու ես ցանկանում աշխատել երեխաների հետ։
📧 [email protected]
📞 091 991935 | 055 915588🌐 creaverse-cs.com
Սովորի՛ր։ Փորձի՛ր։ Դարձի՛ր CreaVerse-ի դասավանդող։