13/08/2026
Փնտրում ենք հավաստագրված էներգետիկ
։
Տեղեկություններ աշխատանքի վերաբերյալ
Կես դրույք
1-3 տարի փորձ։
Աշխատանքի նկարագրություն
VoltGuard-ը ընդլայնում է իր մասնագիտական թիմը
Փնտրում ենք հավաստագրված ինժեներ-էներգետիկների՝ մեր թիմին միանալու համար։
Պահանջներ՝
Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ «Էներգետիկա» / «Էլեկտրաէներգետիկա» ուղղությամբ,
համապատասխան մասնագիտական հավաստագիր կամ որակավորումը հաստատող փաստաթուղթ,
էլեկտրական համակարգերի նախագծման, շահագործման կամ տեխնիկական սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
նորմատիվատեխնիկական փաստաթղթերի իմացություն,
պատասխանատվություն և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն ցանկալի է։
Մենք առաջարկում ենք՝
Աշխատանք մասնագիտական և զարգացող թիմում,
մասնակցություն էլեկտրաէներգետիկայի ոլորտի իրական նախագծերին,
մասնագիտական զարգացման և փորձի ընդլայնման հնարավորություն,
մրցակցային աշխատանքային պայմաններ։
Եթե համապատասխանում եք պահանջներին և ցանկանում եք միանալ VoltGuard թիմին, ուղարկեք Ձեր CV-ն՝ նշելով մասնագիտական որակավորումը և հավաստագրերը։
Պարտականություններ
Էլեկտրական ցանցերի և էլեկտրաէներգետիկ համակարգերի տեխնիկական վիճակի ուսումնասիրություն և գնահատում։
Անհրաժեշտ որակավորումներ
1-ին կարգ
Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ «Էներգետիկա», «Էլեկտրաէներգետիկա» կամ համապատասխան մասնագիտությամբ։
Համապատասխան մասնագիտական հավաստագիր/որակավորումը հաստատող փաստաթուղթ։
2-րդ կարգ
Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան էներգետիկ/էլեկտրատեխնիկական ուղղությամբ։
Համապատասխան մասնագիտական հավաստագիր/որակավորում։
3-րդ կարգ
Բարձրագույն մասնագիտական կրթություն՝ «Էներգետիկա», «Էլեկտրաէներգետիկա» կամ համապատասխան ուղղությամբ։
Տեղեկատվություն գործատուի մասին
VoltGuard
Կազմակերպություն, Կենտրոն
Գործունեության ոլորտ:
Կազմակերպության չափ: 11-50 աշխատակից
Մեր ընկերությունը մասնագիտացված է էլեկտրական համակարգերի և տեխնիկայի համալիր սպասարկման, նախագծման և վերանորոգման ոլորտում։ Մենք ապահովում ենք անվտանգ, հուսալի և ժամանակակից էլեկտրատեխնիկական լուծումներ ինչպես բնակելի տների ու բնակարանների, այնպես էլ առևտրային և արդյունաբերական տարածքների համար։ Մեր նպատակն է երաշխավորել Ձեր տարածքի անխափան էներգամատակարարումն ու անվտանգությունը՝ կիրառելով առաջադեմ տեխնոլոգիաներ։ Մանրամասների համար այցելեք պաշտոնական կայք www.voltguard.am