28/04/2026
Քո հաջորդ քայլը՝ FROSTICS-ում
FROSTICS-ը փնտրում է ոչ թե պարզապես աշխատակիցներ, այլ մարդկանց, ովքեր ուզում են աճել, սովորել և արժեք ստեղծել։
Եթե դու քեզ տեսար այս տողերում, սա քո հնարավորությունն է։
Ո՞վ ենք մենք.
Մենք սառեցված-չորացված սննդի արտադրությամբ զբաղվող զարգացող ընկերություն ենք և ընդլայնում ենք թիմը հետևյալ ուղղություններով՝
• Որակի ապահովում (QA)
• Արտադրություն
• Պահեստ
• Սարքավորումների տեխնիկ
• Վաճառք (Sales)
• Գնումներ (Purchasing)
• Արտադրական աշխատողներ
Ինչո՞վ է սա տարբերվում
Սա սովորական աշխատանքի առաջարկ չէ, այլ ծրագիր է, որտեղ դու ոչ միայն դիմում ես, այլ նաև անցնում ես իրական փորձառություն՝
• Սովորում ես միջազգային սննդի անվտանգության և որակի ստանդարտներ
• Աշխատում ես իրական նախագծերի վրա
• Ստանում ես գործնական, կիրառելի փորձ
Վերջում ընտրվում են լավագույնները` նրանք, ովքեր իսկապես ցույց են տալիս արդյունք։
Ո՞ւմ ենք փնտրում
Մենք չենք փնտրում «իդեալական CV», մենք փնտրում ենք`
• Մոտիվացիա և պատասխանատվություն
• Աշխատասիրություն և զարգանալու ցանկություն
• Թիմում աշխատելու պատրաստակամություն
Անգլերենը, աշխատանքային փորձը կամ QA-ի նկատմամբ հետաքրքրությունը կդիտվեն որպես առավելություն։
Հաջո՞րդ քայլը
Ուղարկի՛ր քո CV [email protected] էլ հասցեին և դարձի՛ր այս փորձառության մի մասը։