29/07/2026
🇮🇹 Շարունակվում է Քարաքոսաբանների միջազգային ասոցիացիայի 10-րդ միջազգային համաժողովը (IAL10) Իտալիայի Տրիեստե քաղաքում:
📍Պոստերային զեկույցներով այսօր ելույթ ունեցան` «Քարաքոսերի հետազոտման և պահպանության գիտական խմբի» ղեկավար Արսեն Գասպարյանը և խմբի անդամ Նաիրա Սարգսյանը։
✅️Արսեն Գասպարյանը ներկայացրեց «Multi-Excitation Hyperspectral Imaging for Automated Lichen Identification» թեմայով հետազոտությունը և արդյունքները։
✅️Նաիրա Սարգսյանը ներկայացրեց «Modelling Lichen Colonization on an Armenian Cross-Stone (Khachkar)» թեման, պոստերային զեկույցը, որն անդրադառնում է հայկական միջնադարյան խաչքարի վրա քարաքոսերի գաղութացման օրինաչափությունների մոդելավորմանը և մշակութային ժառանգության պահպանության տեսանկյունից դրանց ուսումնասիրության կարևորությանը։
Համաժողովը շարունակում է ծառայել որպես միջազգային համագործակցության, գիտական փորձի փոխանակման և քարաքոսաբանության ոլորտի արդիական հետազոտությունների ներկայացման կարևոր հարթակ՝ համախմբելով աշխարհի տարբեր երկրների մասնագետներին։
📌 Հետազոտությունն իրականացվում է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող 23LCG-1F007 «Քարաքոսերի հետազոտությունների զարգացում և կարողությունների հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում։