«Արջերմեկ» ՍՊԸ առաջարկում է սեփական արտադրության բազալտե գերնուրբ և նուրբ մանրաթելերից պատրաստված ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ նյութեր, որոնք հայկական շուկայում ներկայացվում են Ecowool ապրանքանիշով: Տվյալ Ջերմամեկուսիչ նյութերը օգտագործվում են շինարարության, էներգետիկայի և արդյունաբերության տարբեր ճյուղերում:
Ջերմամեկուսիչ նյութերը ապահովում են շինություններում մարդկանց բնակության և գործունեությա
ն համար հաստատված միկրոկլիման, կոնստրուկցիաների անհրաժեշտ հուսալիությունը և երկարակեցությունը, ջեռուցման ժամանակաշրջանում շենքի ջեռուցման և օդափոխության համար ջերմային էներգիայի նվազագույն ծախսը: Բազալտե մանրաթելերից պատրաստված ջերմամեկուսիչ նյութերը արդյունաբերության մեջ ապահովում են անհրաժեշտ տեխնոլոգիական պրոցեսների ջերմային ռեժիմների պահպանումը և հուսալիությունը, ինչպես նաև էներգակիրների ծախսի կրճատում:
Բազալտե մանրաթելերից պատրաստված ջերմամեկուսիչ նյութերը չեն պարունակում կապակցող նյութեր (ֆենոլ-ֆորմալդեհիդ), որոնք առկա են ապակեբամբակում և հանքային այլ բամբակներում: Բազալտե գերնուրբ մանրաթելերի (базальтовое супертонкое волокно БСТВ) տրամագծերի միջին չափը չի գերազանցում 4 միկրոն, իսկ նուրբ մանրաթելերինը (базальтовое тонкое волокно БТВ)` 8 միկրոն: Այսպիսով Արջերմեկ ՍՊԸ-ի բազալտե մանրաթելերից պատրաստված ջերմամեկուսիչ նյութերը համապատասխանում են եվրոպական լավագույն ջերմամեկուսիչ նյութերի որակին:
Ջերմամեկուսիչ և ձայնամեկուսիչ նյութերի հիմնական բնութագրերն են.
• Ջերմահաղորդականության գործակից, λ=0.036Վտ/մ•°C,
• Ձայնակլանիչ լավագույն հատկություններ,
• Էկոլոգիապես մաքուր (չի պարունակում կապակցող նյութեր),
• Շահագործման երկար ժամկետ (50 տարի)
• Միկրոօրգանիզմների և կրծունների դեմ կայունություն,
• Չի ավելացնում կոնստրուկցիայի դիֆֆուզոր դիմադրությունը` գոլորշաթափանցելիության լավ հատկանիշներ, ի տարբերություն փրփապլաստի, փրփրապոլիստիրոլի, փրփրապոլիուրեթանի և այլն,
• Մեխանիկական լավ հատկանիշներ (վիբրոկայունություն),
• Քիմիական կայունություն աղային և թթվային միջավայրերում,
• Կիրառման ջերմաստիճանը, -250..+700 °C
Կիրառման ոլորտներ.
• Պատերի, տանիքների, թեք տանիքների և հատակների ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում,
• Միջնապատերի ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում,
• Բարձր ջերմաստիճանի վառարանների, խողովակաշարերի կաթսայատների ջերմամեկուսացում,
• Շինարարական կոնստրուկցիաների հրդեհապաշտպանություն,
• Շոգեբաղնիքների ջերմամեկուսացում,
• Ատոմակայանների և ջերմային կայանների տեխնոլոգիական, սարքավորումների ջերմամեկուսացում (չի կուտակում ռադիոակտիվություն),
• Ձայնագրման և հեռուստատեսային ստուդիաների ձայնամեկուսացում: