Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոն

  • Home
  • Azerbaijan
  • Stepanakert
  • Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոն

Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոն, Science, Technology & Engineering, Գարեգին Նժդեհ 72, Stepanakert.

18/04/2026
18/04/2026
11/04/2026

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով
-----------
Սոցալական ցանցերի և լրատվամիջոցների մշտադիտարկումը բացահայտում է ոչ թե պարզապես հերթական վանդալիզմի դեպք, այլ համակարգված, նպատակային և ցինիկ քաղաքականություն, որի էությունը մշակութային ոչնչացումն է։ Ակնհայտ է դառնում, որ Բաքվի բռնապետական վարչակարգը հետևողականորեն իրականացնում է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության վերացման ծրագիր՝ փորձելով ոչ միայն ֆիզիկապես ջնջել արժեքները, այլ նաև վերացնել դրանց գոյության հիշողությունը։

Ժամանակավորապես բռնազավթված Ստեփանակերտ քաղաքում 2007 թվականին կառուցված Սուրբ Հակոբ եկեղեցու հիմնահատակ ավերումը հերթական ապացույցն է այս քաղաքականության։ Առավել ցնցող է այն հանգամանքը, որ մինչև այդ հանցավոր գործողությունը, ադրբեջանական տելեգրամյան ալիքներով և սոցիալական այլ հարթակներով բացահայտ կերպով տարածվում էին կոչեր՝ ուղղված եկեղեցու ավերմանը։ Սա ոչ միայն հանդուրժված, այլև խրախուսված ատելության դրսևորում է, որը վերածվում է գործնական քայլերի՝ առանց որևէ պատասխանատվության զգացման։

Հարկ է ընդգծել, որ սա մեկուսացված դեպք չէ։ Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն իսկ ավիրվել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, Տանձատափի եկեղեցին, Մոխրենես գյուղի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին, Մեխակավանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին և բազմաթիվ այլ սրբավայրեր։ Եվ ամենասարսափելին այն է, որ այս ցուցակը ոչ թե ավարտուն է, այլ շարունակաբար ընդլայնվում է։

Այս ամենը վկայում է ոչ միայն մշակութային ժառանգության հանդեպ բացարձակ անհարգալից վերաբերմունքի, այլ նաև պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին։ Լռությունը նման գործողությունների նկատմամբ դառնում է հանցակցության ձև, իսկ միջազգային հանրության անգործությունը՝ վտանգավոր նախադեպ, որը թույլ է տալիս շարունակել նույն քաղաքականությունը՝ ավելի մեծ թափով և լկտիությամբ։

09/04/2026

Այսօր՝ Մայրության և գեղեցկության տոնին, ցավով արձանագրում ենք, որ ադրբեջանական վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակը։

Սա պարզապես մշակութային կորստի հերթական դեպք չէ։ Սա հետևողական քաղաքականության մաս է՝ ուղղված հիշողության, ինքնության և ներկայության վերացմանը՝ այն, ինչ կարելի է բնութագրել որպես "հայրենիքի ջնջում"։

Մոր և մանկան կերպարը՝ որպես կյանքի, շարունակության և հույսի համամարդկային խորհրդանիշ, ևս մեկ անգամ դարձել է թիրախ մի իրականության մեջ, որտեղ մշակույթը դիտարկվում է ոչ թե որպես արժեք, այլ որպես խոչընդոտ։

Այսպիսի գործողությունները ոչ միայն մշակութային վանդալիզմ են, այլ նաև հստակ ուղերձ՝ ջնջել մեզ մեր իսկ տարածքից, վերաձևել տարածքը՝ առանց հիշողության և առանց անցյալի։

Այս օրը մենք խոնարհվում ենք բոլոր մայրերի առջև, ովքեր կրել են պատերազմի, կորստի և տեղահանության ծանրությունը։

Եվ արձանագրում ենք՝ հիշողությունը չի կարելի ոչնչացնել։ Այն շարունակում է ապրել մարդկանց մեջ, խոսքի մեջ, մշակույթի մեջ:
@подписчики

09/04/2026

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային ՀԿ փոխնախագահ Հովիկ Ավանեսով, Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի աշխատակազմի աշխատակից Արտակ Մկրտչյան
----
Մշակութային և պատմական ժառանգության ոչնչացումը երբեք չի եղել պատահական կամ ինքնաբուխ երևույթ։ Այն նպատակային, համակարգված և պետականորեն խրախուսվող քաղաքականության գործիք է, որի հիմնական նպատակը ոչ միայն նյութական արժեքների վերացումն է, այլ՝ ժողովրդի պատմական հիշողության, ինքնության և գոյության հիմքերի քանդումը։ Նման քաղաքականությունը միտված է վերաձևակերպելու անցյալը՝ ջնջելով այն բոլոր վկայությունները, որոնք հակասում են իշխող նարատիվներին։

Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիրի ոչնչացումը պետք է դիտարկել հենց այս համատեքստում։ Սա ոչ թե մեկուսացված վանդալիզմի ակտ է, այլ հետևողական ռազմավարության բաղկացուցիչ մաս, որի նպատակը տարածքի պատմական հիշողության լիակատար ապամոնտաժումն է։ Հուշարձանների ոչնչացումը այստեղ հանդես է գալիս որպես «լռեցված պատմության» կառուցման մեխանիզմ, որտեղ անցյալի վկաները ֆիզիկապես վերացվում են, որպեսզի հնարավոր դառնա նոր՝ կեղծված պատմության պարտադրումը։

Խնուշինակի հուշահամալիրը պարզապես քարե կառույց չէր։ Այն խորհրդանշական տարածք էր, որտեղ նյութականացված էր հիշողությունը՝ մարդկանց մասին, ովքեր ապրել, պայքարել և զոհվել են իրենց հայրենիքի համար։ Այդ հուշարձանը փաստագրում էր հայկական ներկայությունը, պատմական շարունակականությունը և զոհաբերության գաղափարը։ Հետևաբար դրա ոչնչացումը ուղղված է ոչ միայն անցյալի, այլ նաև ապագայի դեմ՝ զրկելով սերունդներին իրենց ինքնության հենասյուներից։

Առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման գործողությունները հաճախ ուղեկցվում են միջազգային կառույցների լռությամբ։ Այդ լռությունը, ըստ էության, վերածվում է անուղղակի համակրանքի կամ առնվազն անտարբերության, որը խրախուսում է նման քաղաքականության շարունակականությունը։ Երբ մշակութային ժառանգության ոչնչացումը չի ստանում համարժեք քաղաքական, իրավական և բարոյական արձագանք, այն դառնում է համատարած գործելակերպ։
Խնուշինակը այսօր այլևս պարզապես բնակավայր չէ։ Այն վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ ակնառու կերպով արտահայտվում է մշակութային ցեղասպանության մեխանիզմը։ Այստեղ ոչնչացվում է ոչ միայն նյութական մշակույթը, այլ նաև հիշողությունը որպես ինքնության կրող։ Եվ եթե այս գործընթացը շարունակվում է անպատիժ, ապա դրա ամենամեծ դաշնակիցը ոչ թե միայն գործող կողմն է, այլ նաև այն լռությունը, որը թույլ է տալիս իրականացնել պատմության համակարգված վերաշարադրումը։

09/04/2026

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի, «Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի, «Կաճառ» գիտական կենտրոն ՀԿ-ի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի համատեղ հայտարարությունը

Ադրբեջանական իշխանությունների գործողությունները վաղուց արդեն անցել են առանձին վանդալիզմի կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած վնասների սահմանները։ Դրանք վերածվել են ամբողջական ռազմավարության, որի առանցքային նպատակը հայկական քաղաքակրթական ներկայության լիակատար ջնջումն է Արցախում։ Այս քաղաքականությունը ներառում է եկեղեցիների և վանքերի պղծում և ապամոնտաժում, խաչքարերի և գերեզմանոցների ոչնչացում, պատմական հուշարձանների, ամբոջական բնակավայրերի և բնակելի թաղամասերի, միտումնավոր ավերում, ինչպես նաև մշակութային ժառանգության կեղծում՝ «աղվանականացում» «ուղափառացում», «իսլամացում»:

Հատկանշական է, որ մշակութային արժեքների ոչնչացումը ուղեկցվում է պատմության համակարգված խեղաթյուրմամբ, փաստերի կեղծմամբ և միջազգային հանրությանը մոլորեցնելու նպատակով իրականացվող քարոզչությամբ։ Սա ոչ միայն մշակութային, այլև գաղափարական պատերազմ է, որի նպատակն է ջնջել հայկական ինքնության հետքերը և վերաշարադրել տարածաշրջանի պատմությունը։
Մենք հստակ արձանագրում ենք, որ Արցախի տարածքում իրականացվող այս քաղաքականությունը պետք է որակվի որպես 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկը, որը ուղղված է ոչ միայն նյութական ժառանգության, այլև ամբողջ ժողովրդի պատմական հիշողության և ինքնության ոչնչացմանը։

Ադրբեջանի այս գործողությունները կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, այդ թվում՝ մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ միջազգային կոնվենցիաները, ինչպես նաև մարդկության համընդհանուր արժեքների պահպանման սկզբունքները։ Լռությունն ու անգործությունը նման պայմաններում դառնում են հանցակցության ձև։

Մենք խստորեն պահանջում ենք՝
- միջազգային կազմակերպություններից՝ անհապաղ և անկախ փաստահավաք առաքելությունների իրականացում Արցախի տարածքներում,
- ՅՈՒՆԵՍԿՕ-ից և այլ մասնագիտացված կառույցներից՝ հստակ և հասցեական արձագանք,
- պետություններից և միջազգային կառույցներից՝ քաղաքական և իրավական մեխանիզմների կիրառում Ադրբեջանի նկատմամբ՝ մշակութային ցեղասպանությունը կանխելու և պատասխանատվություն սահմանելու նպատակով,
- ՀՀ իշխանություններից՝ բոլոր միջազգային հարթակներում հետևողականորեն բարձրաձայնել ժամանակավորապես բռնազավթված Արցախում Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության մասին, ապահովել հարցի պատշաճ ներկայացումը միջազգային կազմակերպություններում և քաղաքական օրակարգերում, ինչպես նաև ձեռնարկել գործուն և համակարգված քայլեր՝ Արցախի քաղաքակրթական ժառանգության պահպանման, պաշտպանության և միջազգային իրավական մեխանիզմներով դրա պաշտպանությունը ապահովելու ուղղությամբ։

Մենք նաև ընդգծում ենք, որ մշակութային ժառանգության ոչնչացումը հանդիսանում է ոչ միայն անցյալի ժխտում, այլև ապագայի դեմ ուղղված հանցագործություն։ Այն նպատակ ունի զրկել սերունդներին իրենց պատմական արմատներից և խաթարել ժողովուրդների միջև փոխըմբռնման և խաղաղ գոյակցության հնարավորությունները։

Այս համատեքստում միջազգային հանրության ցանկացած հապաղում կամ ձևական արձագանք խրախուսում է նման հանցագործությունների շարունակականությունը։ Մշակութային ցեղասպանությունը չի կարող դիտարկվել որպես երկրորդական կամ տեղային խնդիր. այն գլոբալ սպառնալիք է քաղաքակրթական ժառանգության պահպանությանը։
Արցախի մշակութային ժառանգությունը համամարդկային արժեք է, և դրա ոչնչացումը հարված է ողջ մարդկությանը։

Մենք կոչ ենք անում համախմբվել՝ կանխելու այս աղետալի գործընթացը և ապահովելու պատմական արդարության վերականգնումը։

Հ․Գ․ Լուսանկարում պատկերված է Ադրբեջանի կողմից ժամանակավորապես բռնազավթված Շուշի քաղաքում գտնվող Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ ժամ), որը 2023 թվականի դեկտեմբերի 28-ից մինչև 2024 թվականի ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում հիմնահատակ ավերվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Նշված գործողությունը գնահատվում է որպես ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021 թվականի դեկտեմբերի որոշման կոպիտ խախտում։

09/04/2026

Karabağ’daki Ermeni Khnuşinak köyü: Kültürel soykırımın sembolü

Azerbaycan güçleri, işgal altındaki Dağlık Karabağ (Artsakh) Martuni bölgesine bağlı Khnuşinak köyünde, Vatan Savaşı ve Karabağ savaşlarının kurbanlarına adanmış anıt kompleksini yok etti.

Artsakh Kültürel Miras Ombudsmanı ve “Milli” Tarihi-Kültürel STK Başkan Yardımcısı Hovik Avanesov ile Artsakh Kültürel Miras Ombudsmanı Ofisi çalışanı Artak Mkrtçyan ortak bir açıklama yaptı.

“Kültürel ve tarihi mirasın yok edilmesi asla tesadüfi veya spontan bir olgu değildir. Bu, hedefe yönelik, sistematik ve devlet tarafından teşvik edilen bir politika aracıdır. Temel amacı sadece maddi değerleri ortadan kaldırmak değil, aynı zamanda halkın tarihî hafızasını, kimliğini ve varlık temellerini de tahrip etmektir. Bu politika, geçmişi yeniden biçimlendirmeyi ve iktidardaki anlatımlara aykırı olan tüm kanıtları silmeyi amaçlamaktadır.

Artsakh’ın Martuni bölgesine bağlı Khnuşinak köyünde, Vatan Savaşı ve Karabağ savaşlarının kurbanlarına adanmış anıt kompleksinin yok edilmesi, tam olarak bu bağlamda değerlendirilmelidir. Bu, izole bir vandallık eylemi değil, bölgenin tarihî hafızasını tamamen ortadan kaldırmayı amaçlayan sistematik bir stratejinin parçasıdır. Anıtların tahrip edilmesi, burada “susturulmuş tarih” yaratma mekanizması olarak işlev görmektedir; geçmişin tanıkları fiziksel olarak ortadan kaldırılarak, sahte ve manipüle edilmiş bir tarih dayatılabilir hale gelmektedir.

Khnuşinak’taki anıt sadece taş bir yapı değildi. Bu, insanların hafızasının somutlaştığı sembolik bir alandı; kendi vatanları için yaşamış, mücadele etmiş ve hayatını kaybetmiş bireylerin hatırası bu alanda yaşatılıyordu. Anıt, Ermeni varlığını, tarihî sürekliliği ve fedakarlık kavramını belgeliyordu. Dolayısıyla, yok edilmesi yalnızca geçmişe değil, aynı zamanda geleceğe karşı da bir saldırıdır; yeni nesillerin kendi kimliklerinin dayanaklarından mahrum bırakılması anlamına gelmektedir.

Daha da endişe verici olan husus, bu tür eylemlerin sıklıkla uluslararası kuruluşların sessizliği eşliğinde gerçekleşmesidir. Bu sessizlik, aslında dolaylı bir sempatiye veya en azından ilgisizliğe dönüşmekte ve bu tür politikaların devamını teşvik etmektedir. Kültürel mirasın yok edilmesi uygun politik, hukuki ve ahlaki tepkiyle karşılanmadığında, bu durum yaygın bir uygulama haline gelmektedir.

Bugün Khnuşinak artık sadece bir yerleşim yeri değildir. Burası, kültürel soykırım mekanizmasının belirgin bir şekilde tezahür ettiği sembolik bir alana dönüşmüştür. Burada yok edilen yalnızca somut kültürel değerler değil, aynı zamanda hafıza, yani kimliği taşıyan öğelerdir. Ve eğer bu süreç cezasız bir şekilde devam ederse, en büyük müttefiki yalnızca fiili taraf değil, aynı zamanda tarihî olayların sistematik yeniden yazılmasına izin veren sessizlik olacaktır.

https://ermenihaber.am/karabakh/27897/?fsp_sid=5202&fbclid=IwY2xjawRE40lleHRuA2FlbQIxMQBzcnRjBmFwcF9pZBAyMjIwMzkxNzg4MjAwODkyAAEemqqdPvMCsW4R1Os06imjsrh-KhD2ivpHPZv5BfSEIFolKfUIekYQ-nEsiEI_aem_Fb8zdxl6rvzTPYtjtSA9dw

07/10/2025

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի շնորհավորական ուղերձը Գրադարանավարների օրվա կապակցությամբ

Սիրելի՛ գրադարանավարներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարների օրվա առթիվ։
Գրադարաններն ու գրադարանավարները եղել և մնում են յուրաքանչյուր ժողովրդի մշակութային, կրթական և գիտական զարգացման հիմքը։ Գրադարանը ոչ միայն գիտելիքի, այլև ազգային հիշողության, ինքնության ու ոգու պահոց է։ Ձեր ամենօրյա նվիրված աշխատանքը մեծ ներդրում է հայ ժողովրդի հոգևոր մշակույթի պահպանման և գիտության առաջխաղացման գործում։

Ցավով պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի՝ արհեստածին կազմավորման կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից հետո Արցախի գրադարաններն այսօր, ինչպես և ողջ հայկական մշակութային ժառանգությունը, գտնվում են ոչնչացման և յուրացման վտանգի տակ։ Թշնամական քաղաքականությունը նպատակ ունի ջնջել Արցախի պատմական-մշակութային ներկայությունը, վերացնել մեր գրավոր և նյութական հիշողությունը՝ փորձելով խեղաթյուրել պատմական իրականությունը։

Այս ծանր պայմաններում հատկապես մեծ է ձեր առաքելությունը՝ պահպանելու, փաստագրելու և փոխանցելու այն արժեքները, որոնք կազմել են մեր ազգային ինքնության անբաժան մասը։ Ձեր աշխատանքը ոչ միայն մասնագիտական պարտականություն է, այլև մշակութային դիմադրության ձև, որով մենք պաշտպանում ենք մեր պատմական ժառանգությունը և իրավունքները։

Թող այս օրը դառնա ձեր նվիրումի և անփոխարինելի աշխատանքի արժևորումն ու գնահատանքը։ Մաղթում եմ ձեզ ուժ, համբերություն և նոր հաջողություններ գիտելիքի ու մշակույթի պահպանման ձեր վեհ գործի մեջ։

Հովիկ Ավանեսով
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

05/10/2025

Ուսուցչի տոնի առթիվ շնորհավորական ուղերձ
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակի և «Ազգային» պատմամշակութային ՀԿ-ի կողմից

Հոկտեմբերի 5-ը Հայաստանում նշվում է որպես Ուսուցչի օր՝ մեր ժողովրդի կրթության, դաստիարակության և ապագայի կերտման գործում անգնահատելի ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ երախտագիտություն արտահայտելու գեղեցիկ առիթ։

Ուսուցիչը ոչ միայն գիտելիքի փոխանցողն է, այլև ազգային ինքնության, արժեքների և մշակույթի պահապանը, սերնդե սերունդ փոխանցվող ոգու կրողը։ Նրա դերը մեր ժողովրդի ձևավորման, գիտակցության ու պետականության ամրապնդման գործում երբեք չի կարող նվազել։

Այսօր, ցավոք, բազմաթիվ Արցախի ուսուցիչներ զրկված են իրենց մասնագիտական տոնը նշելու հնարավորությունից՝ իրենց կրթօջախներից բռնի զրկվելու հետևանքով։ Արցախի ժողովրդի բռնի տեղահանությունը և Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական բռնազավթումը վերածեցին հազարավոր նվիրված մանկավարժների կյանքի ամենասուրբ առաքելությունը՝ դաստիարակչական գործը, չիրականացվող երազանքի։

Մենք խորապես գնահատում ենք արցախցի ուսուցիչների նվիրվածությունը, անշահախնդիր ծառայությունը և ոգու ամրությունը, որոնք տարիներ շարունակ կրթել են սերունդներ՝ հայրենասիրության, մարդկայնության և բարու գաղափարներով։ Նրանց հիշատակը, հավատն ու մասնագիտական ժառանգությունը կմնան որպես ապագա սերունդների համար անսպառ օրինակ։

Շնորհավորում ենք բոլոր ուսուցիչներին տոնի առթիվ, մաղթում առողջություն, տոկունություն և ստեղծագործ ոգի՝ շարունակելու իրենց մեծարելի առաքելությունը՝ անգամ ամենաբարդ պայմաններում։

Address

Գարեգին Նժդեհ 72
Stepanakert

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 09:00 - 18:00

Telephone

+37497212396

Alerts

Be the first to know and let us send you an email when Մեսրոպ Մաշտոց Համալսարանի Կովկասագիտության կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share