04/21/2026
[scroll for Armenian]
We’re launching a new series spotlighting the people behind SASTIC, the members who turned this vision into reality.
We begin with one of our founding members, Emil Maghakian, whose journey and commitment reflect what SASTIC stands for.
My career began in academia as a Computer Science instructor at Hollins College, but I soon moved into the tech industry. I spent 43 years working at companies including Hewlett-Packard, Flextronics, Kodak, and Microsoft, traveling to 19 countries and leading engineering teams globally.
I am married to my wife, Adelina, and we have two children, Areg and Teny, and four grandchildren. We live in Northern California.
Homenetmen (ՀՄԸՄ) has been a lifelong commitment. I joined as a scout at 12 and have remained active as an athlete, leader, coach, committee member, and benefactor.
Since retiring from Microsoft in 2020, I have been lecturing to university students, investing in and mentoring Armenian startups, serving on boards including SASTIC, and consulting for international companies.
Why I joined SASTIC
Following the 2020 war, I felt a strong desire to deepen my engagement in Armenian national and economic development. A friend introduced me to SASTIC, and its mission immediately resonated with me. The concept of a Strategic Investment Community dedicated to advancing science and technology in Armenia aligned perfectly with my values and experience.
What stood out to me was the model: member dues become investments, and profits are reinvested. It’s a flywheel for long-term impact. I also greatly value the opportunity to collaborate with fellow members, individuals who are talented, forward-thinking, and deeply committed to Armenia’s future.
Fun fact
On August 10, 2024, I reached the summit of Mount Ararat with my son Areg, an unforgettable experience.
_____________________________________________
Մեկնարկում ենք նոր շարք, որտեղ ներկայացնում ենք SASTIC-ի հիմքում կանգնած մարդկանց՝ այն անդամներին, ովքեր այս գաղափարը դարձրին իրականություն։
Սկսում ենք մեր հիմնադիր անդամներից մեկով՝ Emil Maghakian-ով, ում ճանապարհն ու նվիրվածությունը լավագույնս արտացոլում են SASTIC-ի էությունը։
Իմ մասնագիտական ուղին սկսվեց ակադեմիական ոլորտում՝ որպես համակարգչային գիտության դասախոս Հոլլինս քոլեջում, սակայն շուտով տեղափոխվեցի տեխնոլոգիական ոլորտ։ 43 տարի աշխատել եմ մի շարք միջազգային տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ Hewlett-Packard, Flextronics, Kodak և Microsoft, ճանապարհորդել եմ 19 երկրներում և ղեկավարել ինժեներական թիմեր աշխարհի տարբեր հատվածներում։
Ամուսնացած եմ կնոջս՝ Ադելինայի հետ։ Ունենք երկու զավակ՝ Արեգ և Թենի, ինչպես նաև չորս թոռնիկ։ Այժմ բնակվում ենք Հյուսիսային Կալիֆոռնիայում։
ՀՄԸՄ-ը (Հոմենեթմեն) իմ կյանքի անբաժանելի մասն է։ 12 տարեկանում դարձել եմ սկաուտ (Հայ Արի) և շարունակել եմ ակտիվ մասնակցություն ունենալ՝ որպես մարզիկ, ղեկավար, մարզիչ, վարչական անդամ և բարերար։
2020 թվականին Microsoft-ից թոշակի անցնելուց հետո դասախոսում եմ համալսարանական ուսանողներին, ներդրումներ եմ կատարում և մենթորություն ապահովում հայկական ստարտափներին, անդամակցում եմ կառավարման խորհուրդների, այդ թվում՝ SASTIC-ի, ինչպես նաև խորհրդատվություն եմ տրամադրում միջազգային փոքր ընկերություններին։
Ինչու միացա SASTIC-ին
2020 թվականի պատերազմից հետո զգացի հայկական ազգային և տնտեսական զարգացման մեջ ավելի խոր ներգրավվելու ուժեղ ցանկություն։ Ընկերներիցս մեկը ծանոթացրեց ինձ SASTIC-ի հետ, և դրա առաքելությունն անմիջապես գրավեց ինձ: Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացմանը նվիրված ռազմավարական ներդրումային համայնքի գաղափարը լիովին համընկնում էր իմ արժեքների և փորձի հետ։
Ինձ հատկապես գրավեց մոդելը՝ անդամավճարները վերածվում են ներդրումների, իսկ շահույթը վերաներդրվում է։ Սա ստեղծում է երկարաժամկետ ազդեցության «շարժիչ»։ Բարձր եմ գնահատում նաև համախոհ անդամների հետ համագործակցության հնարավորությունը՝ տաղանդավոր, առաջադեմ մտածողությամբ և Հայաստանի ապագային խորապես նվիրված մարդկանց հետ։
Հետաքրքիր փաստ
2024 թվականի օգոստոսի 10-ին որդուս՝ Արեգի հետ միասին բարձրացա Արարատ լեռան գագաթը․ անմոռանալի փորձառություն։