Այգեձորի միջնակարգ դպրոց

Այգեձորի միջնակարգ դպրոց Հանրակրթական միջնակարգ դպրոց ՀՀ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում

13/01/2026

Մրցույթ՝ ՀՀ Տավուշի մարզի «Այգեձորի միջն. դպրոց» ՊՈԱԿ-ի Անգլերեն (8 դասաժամ), Քիմիա (11 դասաժամ), Ֆիզկուլտուրա (4 դասաժամ), Հանրահաշիվ (9 դասաժամ), Ֆիզիկա (15 դասաժամ), Երկրաչափություն (5 դասաժամ) , ԹԳՀԳ (13 դասաժամ), Մաթեմատիկա (12 դասաժամ) , Աշխարհագրություն (4 դասաժամ) առարկաների ուսուցչի թափուր տեղերի համար:
Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել`
- դիմում (ձև 1),
- 1 լուսանկար 3x4 չափի,
- բարձրագույն կրթությունը հաստատող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը (առկայության դեպքում),
- ինքնակենսագրություն (ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները՝ ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- ՀՀ արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը կարող է մինչև փաստաթղթերի ընդունման ժամկետի ավարտը վերացնել և համալրել դրանք:
Փաստաթղթերն ընդունվում են 2026 թ–ի հունվարի 09-ից մինչև 2026թ–ի հունվարի 23-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 09:00-ից 14:00-ը, բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային այլ օրերից:
Մրցույթը տեղի կունենա 2026 թ հունվարի 30--ին` ժամը 12:00-ին, Այգեձորի միջն. դպրոցում, հասցե` Տավուշի մարզ, գ. Այգեձոր 7-րդ փողոց, 2-րդ նրբ, 1-ին շենք։ Տեղեկությունների համար զանգահարել 077277947 հեռախոսահամարով:

Նախագծային աշխատանքի ներկայացում Դասարան՝ IXԱռարկա՝ Գրականություն Թեմա՝ Էպոսը՝ ազգային ինքնության և բարոյական արժեքների ...
19/12/2025

Նախագծային աշխատանքի ներկայացում
Դասարան՝ IX
Առարկա՝ Գրականություն
Թեմա՝ Էպոսը՝ ազգային ինքնության և բարոյական արժեքների պահապան
Նախագծային աշխատանքի ղեկավար՝ Ասպրամ Եղիազարյան

Նախագծային աշխատանքի ներկայացում Դասարան՝ XIIԱռարկա՝ ՆԶՊԹեմա՝ Բնակչության պաշտպանության հիմնական ձևերը, միջոցները և միջո...
19/12/2025

Նախագծային աշխատանքի ներկայացում
Դասարան՝ XII
Առարկա՝ ՆԶՊ
Թեմա՝ Բնակչության պաշտպանության հիմնական ձևերը, միջոցները և միջոցառումները արտակարգ իրավիվիճակներում և պատերազմի ժամանակ
Նախագծային աշխատանքի ղեկավար՝ Ալբերտ Բաբայան

Նախագծային աշխատանքի ներկայացում Դասարան՝ IXԹեմա՝ Վարկերի մասին՝ պարզ ձևովՆախագծային աշխատանքի ղեկավար՝ Լիդա Մարության
18/12/2025

Նախագծային աշխատանքի ներկայացում
Դասարան՝ IX
Թեմա՝ Վարկերի մասին՝ պարզ ձևով
Նախագծային աշխատանքի ղեկավար՝ Լիդա Մարության

Նախագծային աշխատանքի ներկայացում Դասարան՝ VIIԹեմա՝ Տոկոսները առևտրումՆախագծային աշխատանքի ղեկավար՝ Լիդա Մարության
18/12/2025

Նախագծային աշխատանքի ներկայացում
Դասարան՝ VII
Թեմա՝ Տոկոսները առևտրում
Նախագծային աշխատանքի ղեկավար՝ Լիդա Մարության

Նախագծային աշխատանքի ներկայացում Դասարան՝ VIIIԹեմա՝ Համակարգչային վիրուսներ և հակավիրուսային ծրագրերՆախագծային աշխատանքի...
18/12/2025

Նախագծային աշխատանքի ներկայացում
Դասարան՝ VIII
Թեմա՝ Համակարգչային վիրուսներ և հակավիրուսային ծրագրեր
Նախագծային աշխատանքի ղեկավար՝ Երանուհի Սահակյան

12/12/2025

7-րդ դասարանի Գրականության նախագծային աշխատանքի վերջնարդյունքում նկարահանված ֆիլմը։

Նախագծային աշխատանքի ներկայացում Դասարան՝ VIIԱռարկա՝ Գրականություն  Թեմա՝ Մարդկային ցավի ընկալումն ու պարունակվում Դ. Դե...
12/12/2025

Նախագծային աշխատանքի ներկայացում
Դասարան՝ VII
Առարկա՝ Գրականություն
Թեմա՝ Մարդկային ցավի ընկալումն ու պարունակվում Դ. Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքում
Ուսուցիչ՝ Տաթևիկ Մուսինյան
Նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտները հետազոտական աշխատանքներ են կատարել մարդու բարոյական արժեհամակարգի վերաբերյալ, ուսումնասիրել ապրումակցման և մարդասիրության օրինակներ։
Թեմայի շրջանակներում
հարցազրույցներ են ունեցել համագյուղացիների հետ։
Նախագծային աշխատանքի վերջնարդյունքը փոքրիկ ֆիլմի ստեղծումն է, որի ընթացքում աշակերտները դերային խաղի միջոցով ներկայացրին թեմայի շուրջ իրենց պատկերացումներն ու ընկալումները և վերափոխեցին պատմվածքի ավարտը։

Բաց դաս V դասարանումԱռարկա՝ ՄայրենիԹեմա՝ ԱռակՈւսուցիչ՝ Ասպրամ ԵղիազարյանԲաց դասը սկսվեց մտագրոհով, աշակերտները իրենց մտք...
10/12/2025

Բաց դաս V դասարանում
Առարկա՝ Մայրենի
Թեմա՝ Առակ
Ուսուցիչ՝ Ասպրամ Եղիազարյան
Բաց դասը սկսվեց մտագրոհով, աշակերտները իրենց մտքերը ներկայացրեցին տրված թեմայի վերաբերյալ, այնուհետև կատարվեց տեքստային աշխատանք, խմբային աշխատանքի ձևաչափով վերհանվեց առակի խրատական իմաստը, քննարկվեց առակի հերոսների վարքագիծը։
Նոր դասի ներկայացումից հետո «Այո» և «Ոչ» ցուցափայտիկների օգնությամբ ամփոփվեց և պարզվեց նոր նյութի յուրացման աստիճանը։

Բաց դաս Անգլերենից՝ World cuisine թեմայով։Հմտորեն և մանրակրկիտ կազմակերպված բաց դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին...
08/12/2025

Բաց դաս Անգլերենից՝ World cuisine թեմայով։
Հմտորեն և մանրակրկիտ կազմակերպված բաց դասի ընթացքում աշակերտները ներկայացրեցին ամերիկյան, իտալական, ճապոնական և հայկական խոհանոցները և դրանց ամենահայտնի ճաշատեսակները։ Դասի վերջնարդյունքում ստացված ուտեստների գնահատողները ուսուցիչներն էին, ովքեր բարձր գնահատականի արժանացրին աշակերտների թիմային աշխատանքը և ներկայացման հմտությունները։
Դասարան՝ VIII
Ուսուցիչ՝ Նունե Նաղդալյան
Լուսանկարները՝ Լիանա Եղիազարյանի

«Ֆիզիկա» առարկայի դասավանդման շրջանակներում այսօր մեր դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների համար Կրթական աջակցությունների և ...
04/12/2025

«Ֆիզիկա» առարկայի դասավանդման շրջանակներում այսօր մեր դպրոցի 8-րդ դասարանի աշակերտների համար Կրթական աջակցությունների և դասավանդման ապահովման համակարգող և Ֆիզիկայի ուսուցչուհի Սիլվա Սուլյանը կազմակերպել էր ճանաչողական այց Այգեձոր ՀԷԿ և «Էկոգարդեն» պահածոների գործարան։
Աշակերտները ծանոթացան ՀԷԿ-ի և պահածոների գործարանի աշխատանքների սկզբունքներին և տեսան իրենց ստացած գիտելիքները գործնական կիրառության մեջ։
Շնորհակալություն ենք հայտնում ՀԷԿ-ի և գործարանի աշխատակիցներին՝ աշակերտների շրջայցին աջակցելու համար։

Address

7 Street, 2
Berd
4202

Opening Hours

Monday 09:00 - 15:00
Tuesday 09:00 - 15:00
Wednesday 09:00 - 15:00
Thursday 09:00 - 15:00
Friday 09:00 - 15:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Այգեձորի միջնակարգ դպրոց posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share