Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան

  • Home
  • Armenia
  • Byurakan
  • Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան

Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան This is one of the most important astronomical centres in Eastern Europe and the Middle East region.

Byurakan Astrophysical Observatory is a modern astronomical centre, one of the most famous observatories in the former Soviet Union, as well as the Euro-Asian Continent. It was founded in 1946 by outstanding scientist Viktor Ambartsumian. New ideas on birth and evolution of stars and nebulae in stellar associations, activity of galactic nuclei, new theoretical approaches have been developed by him

. Stellar associations, numerous active galaxies and quasars, flare and T Tau type stars, Novae and Supernovae, and many other objects have been discovered in Byurakan. The famous Byurakan surveys have been conducted here as well. Byurakan Astrophysical Observatory is actively involved in international collaboration with some hundred observatories from dozens of countries. A number of scientific meetings have been organized here, including the International Astronomical Union 6 Symposia and Colloquia. High politicians, Nobel Prize winners and other outstanding scientists, many other honorable guests have visited Byurakan Observatory. At present, the Observatory has 95 associates, including 45 astronomers. Due to new approaches and seminal scientific results the Byurakan astronomers have achieved high reputation and the Byurakan Observatory is recognized by the scientific community as one of the main centres for astrophysical research. The conceptions and ideas proposed in Byurakan have found their further elaboration in many observatories, the new objects discovered in Byurakan are observed worldwide by famous astrophysicists.


ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը ժամանակակից աստղագիտական կենտրոն է, համարվում է նախկին Խորհրդային Միության, արևելյան Եվրոպայի և Միջին Արևելքի կարևորագույն աստղադիտարաններից մեկը։ Հիմնադրվել է 1946 թ. Վիկտոր Համբարձումյանի կողմից։ Նա նոր գաղափարներ է առաջադրել և նոր տեսական մոտեցումներ է կիրառել աստղասփյուռներում աստղերի և միգամածությունների առաջացման և էվոլյուցիայի, գալակտիկական միջուկների ակտիվության վերաբերյալ։ Բյուրականում հայտնաբերվել են աստղասփյուռները, բազմաթիվ ակտիվ գալակտիկաներ և քվազարներ, բռնկվող և T Ցուլի տիպի աստղեր, նորեր և գերնորեր և շատ ուրիշ օբյեկտներ։ Հանրահայտ Բյուրականյան շրջահայությունները նույնպես այստեղ են իրականացվել։ Բյուրականի աստղադիտարանն ակտիվ միջազգային համագործակցություն ունի տասնյակ երկրների հարյուրավոր աստղադիտարանների հետ: Բյուրականում տեղի են ունեցել բազմաթիվ աստղագիտական հավաքներ, գիտական հանդիպումներ, ինչպես նաև Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) վեց գիտաժողով և կոլոքվիում։ Հայտնի քաղաքական գործիչներ, Նոբելյան մրցանակակիրներ, այլ ականավոր գիտնականներ, բազմաթիվ այլ պատվավոր հյուրերն այցելել են Բյուրականի աստղադիտարան: Ներկայումս աստղադիտարանի ունի 95 աշխատակից, այդ թվում 45 աստղագետ: Շնորհիվ նոր մոտեցումների և հիմնարար գիտական արդյունքների Բյուրականի աստղագետները բարձր հեղինակություն են ձեռքբերել, իսկ Բյուրականի աստղադիտարանը գիտական հանրության կողմից ճանաչվել է որպես աստղաֆիզիկական հետազոտությունների հիմնական կենտրոններից մեկը: Բյուրականի աստղադիտարանում առաջարկված հասկացությունները և գաղափարները գտել են իրենց հետագա մշակումները շատ այլ աստղադիտարաններում, Բյուրականում հայտնաբերված նոր օբյեկտները դիտվում են ամբողջ աշխարհի հայտնի աստղաֆիզիկոսների կողմից:

🎥 Վերաբացվել է ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆԸ (ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄԸ) ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ [RU, ENG ]🔸 ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյու...
28/04/2026

🎥 Վերաբացվել է ԱՍՏՂԱՑՈՒՑԱՐԱՆԸ (ՊԼԱՆԵՏԱՐԻՈՒՄԸ) ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆՈՒՄ

[RU, ENG ]

🔸 ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում կրկին վերաբացվել է «Երկնակամար» աստղացուցարանը (պլանետարիումը)։
🔸 Ֆիլմերը նախատեսված են տաբեր տարիքային խմբերի համար:

Յուրաքանչյուր ֆիլմի տևողությունը կազմում է 25֊30 րոպե։
🔸 Պլանետարիումը հասանելի է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-18:00։

⭐️ Այն գործում է հետևյալ արժեքներով՝
Երեխաներ՝ 400 ՀՀ դրամ
Մեծահասակներ՝ 1,200 ՀՀ դրամ
Արտասահմանցիներ՝ 1,800 ՀՀ դրամ
Այցն ամրագրելու համար անհրաժեշտ է զանգահարել 091 195 903 հեռախոսահամարին։

Սիրով սպասում ենք Ձեզ:
----------------------------------------
🎥⭐️ NAS RA V. Ambartsumian Byurakan Astrophysical Observatory offers its visitors a mobile planetarium.
Mobile Planetarium is an inflatable dome-shaped projection screen. 🔸 Here you can enjoy movies on various subjects including, but not restricted to Astronomy, Biology, etc.
All movies last 25-30 minutes.
Our movies suit children of all ages.
🔸 The Planetarium is open on Saturdays and Sundays, 10:00 - 18:00.
Looking forward to having you here!
Book your visit in advance +374 91 195 903
----------------------------------------
🎥⭐️ Бюраканская астрофизическая обсерватория им. В. Амбарцумяна НАН РА предлагает своим посетителям планетарий.
🔸 Мобильный планетарий - это надувной куполообразный проекционный экран. Здесь вы сможете посмотреть виртуальные фильмы по астрономии, биологии и т.п. Каждый фильм длится 25-30 минут.

🔸 Планетарий открыт по субботам и воскресеньям с 10:00 до 18:00.
С нетерпением ждем вас!

Երկնակամար Պլանետարիում / Yerknakamar Planetarium

🚀🎶Երբ գիտությունը հանդիպում է երաժշտությանըԲյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հարցազրույցը ռուսական հայտնի...
22/04/2026

🚀🎶Երբ գիտությունը հանդիպում է երաժշտությանը

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հարցազրույցը ռուսական հայտնի Би-2 երաժտական խմբի հետ👇

48 likes, 3 comments. "Би-2 “Путешествие вокруг солнца”. Арег Микаелян, Бюраканская астрофизическая обсерватория"

2026թ․ ապրիլի 13-ին, «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում, Հիմնարար գիտական գրադարանում բացվեց գրականագետ Համազասպ ...
14/04/2026

2026թ․ ապրիլի 13-ին, «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում, Հիմնարար գիտական գրադարանում բացվեց գրականագետ Համազասպ Համբարձումյանի վերանորոգված հուշասենյակը՝ «Մարտին Սթար» ընկերության աջակցությամբ։ Միջոցառմանը մասնակցեցին գիտական ու կրթական ոլորտի ներկայացուցիչներ և ընտանիքի անդամներ։

💫Բացմանը հաջորդեց «Վիկտոր Համբարձումյանը և իր գերդաստանը» թեմայով միջոցառում, որի ընթացքում նաև նշվեց Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը և ընդգծվեց դրա կարևոր դերը հայկական գիտության զարգացման մեջ։

Առավել մանրամասն` նյութի սկզբնաղբյուրում

📣📣📣 «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում՝ 📆 2026թ. ապրիլի 13-ին Հիմնարար գիտական գրադարանում տեղի ունեցավ աշխարհահռչակ աստղագետ Վիկտոր Համբարձումյանի հոր՝ գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համազասպ Համբարձումյանի վերանորոգված հուշասենյակի բացման արարողությունը 🎉։

ℹ️➡️ Հուշասենյակը վերանորոգվել է «Մարտին Սթար» ընկերության աջակցությամբ։

🎀✂️ Հուշասենյակի բացման արարողությանը մասնակցեցին Վիկտոր Համբարձումյանի թոռնուհին՝ Աննա Համբարձումյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարներ, գիտական և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ...➡️ ⤵️⤵️⤵️⤵️
🔗 https://www.sci.am/newsview.php?id=1151&arch=&langid=1

МИР 24 / Армения -ի մեր գործընկերները պատմում են 《Դպրոցից դեպի տիեզերք》դպրոցական դասախոսությունների մասին։ Ռեպորտաժի հեղ...
13/04/2026

МИР 24 / Армения -ի մեր գործընկերները պատմում են 《Դպրոցից դեպի տիեզերք》դպրոցական դասախոսությունների մասին։

Ռեպորտաժի հեղինակ՝ Lilit Madunts

Наш сайт https://am.mir24.tv/Социальные сети: facebook.com/MirTVArmenia instagram.com/mir24tv_armeniaВаш быстрый доступ к важному: https://t.me/Mir24TVArmenia

🌕🚀 Այս բացառիկ կադրերում երևում է Լուսնի այն կողմը, որը երբեք չի երևում Երկրից։Այս հատվածը լի է հսկայական խառնարաններով ...
07/04/2026

🌕🚀 Այս բացառիկ կադրերում երևում է Լուսնի այն կողմը, որը երբեք չի երևում Երկրից։
Այս հատվածը լի է հսկայական խառնարաններով և հին բախումների հետքերով՝ պահպանելով Արեգակնային համակարգի վաղ պատմության գաղտնիքները։

Այս կադրերը արվել են Artemis II լուսնային առաքելության ընթացքում, որը նշանավորում է մարդկության վերադարձը դեպի Լուսին՝ ավելի քան կես դար անց։

💡ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ  ՆԱԽԱԳԻԾԸ ✨️Օրերս Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտակա...
07/04/2026

💡ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԱՍՏՂԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

✨️Օրերս Բյուրականի աստղադիտարանը հյուրընկալել էր Գյումրու տնտեսագիտական վարժարանի 11-րդ դասարանի աշակերտներին։

Այցի շրջանակում իրականացվող ծրագրի նպատակն է լուսաբանել հայ գիտնականների ավանդը՝ անգլերեն լեզվով և հասանելի դարձնել այն միջազգային լսարանին։ Նախագծային աշխատանքը իրականացվում է անգլերենի դասընթացի շրջանակներում։

🎧Ծրագրի ընթացքում աշակերտները ստեղծում են թվայնացված աուդիոգիդեր, որոնք նախատեսված են օգտագործման համար Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարանում։ Արդեն պատրաստված աուդիոգիդերի մի մասը թվայնացվել է անգլերենով և վերածվել QR կոդերի․ դրանք սկանավորելով՝ այցելուները կարող են տեղեկանալ Բյուրականի աստղադիտարանի պատմությանը և գործունեությանը։

✅️Նախագծային աշխատանքը ղեկավարում է Օհաննա Ավետիսյանը, ով 11- րդ դասարանի անգլերեն դասագրքի համահեղինակն է, իսկ նախագծային աշխատանքի նյութն ընտրված է իրենց ուսուցչի հեղինակած դասագրքի առաջարկվող թեմաներից ։

Այցի ընթացքում ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն՝ շարունակել ծրագիրը և ընդլայնել այն Բյուրականի ասղադիտարանի այլ այցելավայրերի համար։

🚀Նախագծի շրջանակում աշակերտները իրականացնում են նաև մեկ այլ՝ աստղագիտական ուղղվածության աշխատանք ևս. նրանք ուսումնասիրում են կյանքի հնարավորությունը այլ մոլորակների վրա։ Աշխատանքի նպատակն է ստեղծել կրթական խաղ, որը կցուցադրի, թե ինչպես կարող է մարսագնաց ռոբոտը գործունեություն ծավալել Մարս մոլորակի վրա։

07/04/2026

Космическая гордость Армении: Бюраканская астрофизическая обсерватория отмечает 80-летие

07/04/2026

Окно во Вселенную. Как изменилась Бюраканская обсерватория в Армении за 80 лет?

01/04/2026

🚀 ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԼՈՒՍԻՆ․ ARTEMIS II ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ 🚀

🌕 Ավելի քան 50 տարի անց՝ Apollo 17-ի վայրէջքից հետո, NASA-ն կրկին ուղարկում է մարդկանց դեպի Լուսին՝ Artemis II առաքելության շրջանակում:

👨‍🚀 Առաքելությանը կմասնակցեն չորս տիեզերագնացներ՝ Ռիդ Ուայսմենը՝ Արտեմիս II առաքելության ղեկավարը, Վիկտոր Գլովերը՝ Օրիոն տիեզերանավի օդաչուն, Քրիստինա Կուկը և Ջերեմի Հանսենը՝ որպես այս առաքելության մասնագետներ:

🛰️ Առաքելությունը կտևի մոտ 10 օր, որի ընթացքում տիեզերագնացները կթռչեն դեպի Լուսին և կվերադառնան Երկիր՝ վայրէջք կատարելով Խաղաղ օվկիանոսում:

🔥 Մեկնարկը նախատեսվում է 2026թ․ ապրիլի 1-ին, Երևանի ժամանակով ապրիլի 2-ին՝ 02:24:

🌕🚀 Առաքելության առաջին երկու օրերի ընթացքում տիեզերագնացները կստուգեն Օրիոն տիեզերանավի համակարգերը և կփորձարկեն կառավարման հնարավորությունները Երկրի շուրջ:
Առաջին օրերին նրանք կկատարեն Երկրի շուրջ 2 պտույտ, ապա կուղևորվեն դեպի Լուսին՝ պտտվելով վերջինիս հակառակ կողմով:

Այս առաքելության ընթացքում կկատարվեն՝
🔹 Տիեզերական ճառագայթման ազդեցության ուսումնասիրություններ,
🔹 Մարդու առողջության և վարքագծի հետազոտություններ՝ երկարատև տիեզերական թռիչքի պայմաններում,
🔹 Տիեզերական կապի և տեղեկատվական համակարգերի փորձարկում։

Արտեմիս II առաքելության մասին առավել մանրամասն ՝ https://www.nasa.gov/mission/artemis-ii/

Թռիչքին կարող եք հետևել նաև ուղիղ եթերով՝
https://www.youtube.com/watch?v=NaJklsJonD4

️📣Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) համատեղ կազմակերպած դպ...
22/03/2026

️📣Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) և Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) համատեղ կազմակերպած դպրոցական աստղագիտական դասախոսությունների համար ընտրվել է 37 դպրոց։

🗓Դասախոսությունները կիրականացվեն ապրիլ ամսվա ընթացքում ԲԱ գիտնականների կողմից։

💫《Դպրոցից դեպի տիեզերք》դպրոցական դասախոսությունների ծրագրում ըդգրկվել են հետևյալ դպրոցները`

✅️ԵՐԵՎԱՆ
ՀԱՊՀ հիմնական ԳՏՃՄ դպրոց
Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 հիմնական դպրոց
Երևանի Գևորգ Չաուշի անվան թիվ 188 հիմնական դպրոց
Ալ. Պուշկինի անվան հ8 հ/դ
Հակոբ Կոջոյան կրթահամալիր

✅️ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ
Ագարակի Տ. Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց
Աղձքի միջնակարգ դպրոց
Աշտարակի Գր. Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոց
Բազմաղբյուրի Ն. Սաֆարյանի անվան մ/դ
Ոսկեհատի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոց

✅️ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ
Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց
Արտիմետի միջնակարգ դպրոց
Վաղարշապատի «Ներսիսյան թիվ 6» հիմն. դպրոց

✅️ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ
Արզականի Խ. Խաչատրյանի անվան միջն. դպրոց
Զովունու Ռ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց
Չարենցավանի Ե. Չարենցի անվան թիվ 5 հիմն. դպրոց

✅️ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ
Գյումրու «Ակադեմիական վարժարան»
Գյումրու տնտեսագիտական վարժարան
Գյումրու թիվ 10 հիմնական դպրոց
Գյումրու թիվ 38 հիմն.դպրոց

✅️ԼՈՌՈՒ ՄԱՐԶ
Վանաձորի Ա. Բակունցի անվան N 7 հիմնական դպրոց
Վանաձորի թիվ 8 հիմն դպրոց
Ստեփանավանի Վ. Թեքեյանի անվան թիվ 6 միջնակարգ դպրոց
Ախթալայի թիվ 2 մ/դ
Շնողի Հ. Մելիքսեթյանի անվան միջնակարգ դպրոց

✅️ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ
Իջևանի ավագ դպրոց
Իջևանի Թիվ 5 հիմնական դպրոց
Այգեհովիտի միջն. դպրոց
Նոյեմբերյանի վարժարան
Սևքարի միջն. դպրոց
Բերդավանի մ/դ
Բագրատաշենի թիվ 1 մ/դ

✅️ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Արեգունու միջնակարգ դպրոց
Լճավանի Ա. Խաչատրյանի անվան դպրոց

✅️ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
Արենիի միջնակարգ դպրոց
Եղեգնաձորի վարժարան

✅️ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ
Սիսիանի հ․ 1 հիմնական դպրոց

🌍ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ.Երբ գարունը սկսվում է ոչ թե օրացույցում, այլ տիեզերքում 🌞📌 Մարտի 20-ին, Երևանի ժամանակով ժամը ...
20/03/2026

🌍ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ.
Երբ գարունը սկսվում է ոչ թե օրացույցում, այլ տիեզերքում 🌞

📌 Մարտի 20-ին, Երևանի ժամանակով ժամը 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից «անցնում» է հյուսիսային կիսագունդ։ Հենց այս պահն էլ համարվում է աստղագիտական գարնան սկիզբը։

Այդ պահին Արեգակը գտնվում է Երկրի հասարակածի հարթության մեջ, բայց քանի որ Արեգակը պարզապես լուսավոր կետ չէ, այլ չափեր ունեցող սկավառակ, նրա անցումը այդ հարթությամբ ակնթարթորեն չի կատարվում․ այն տևում է մոտ ±27 ժամ։

Այս երևույթը մենք անվանում ենք գարնանային գիշերահավասար։ Անվանումն արդեն հուշում է իմաստը՝ տարվա այն պահը, երբ ցերեկն ու գիշերը գրեթե հավասար տևողություն ունեն։

☀️ Սակայն այստեղ մի հետաքրքիր նրբություն կա․ երբ ասում ենք՝ ցերեկն ու գիշերը հավասար են, նկատի ունենք Արեգակի՝ հորիզոնից բարձր և ցածր գտնվելու ժամանակը։ Իրականում լուսավոր ժամերը փոքր-ինչ ավելի շատ են, քանի որ օրվա «լուսավոր մասին» միանում են նաև առավոտյան և երեկոյան մթնշաղները։

🌐 Գարնանային գիշերահավասարը նաև մշակութային մեծ նշանակություն ունի։ Որոշ երկրներում, մասնավորապես Իրանում, այս օրը համարվում է Նովրուզի՝ Նոր տարվա սկիզբը։ Այդ տոնը գալիս է հնագույն ժամանակներից, կապված է զրադաշտական ավանդույթների հետ և ունի շուրջ 3000 տարվա պատմություն։

♦️ Իսկ մեզ համար այս օրը կարևոր է նաև մեկ այլ առումով․ քրիստոնեական գլխավոր շարժական տոներից մեկի՝ Զատկի օրվա հաշվարկը ևս կապված է գարնանային գիշերահավասարի հետ։

Address

Byurakan Astrophysical Observatory (BAO), Aragatzotn Province
Byurakan
0213

Telephone

091195903

Alerts

Be the first to know and let us send you an email when Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Byurakan Astrophysical Observatory - Բյուրականի աստղադիտարան:

Share