Տ-Քնսթրաքշն ՓԲԸ

Տ-Քնսթրաքշն ՓԲԸ «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ՓԲԸ-ն ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկն է։

Ընկերությունն իրականացնում է բազմաբնույթ շինարարական ծրագրեր ամենատարբեր ոլորտներում։ Արհեստավարժ ու սրտացավ թիմի շնորհիվ ապահովում է միջազգային չափանիշներին համապատասխան ծառայությունների մատուցում:

07/01/2025

Ընկերությունը փնտրում է փորձառու եռակցողի (Сварщик)։
💰 Բարձր աշխատավարձը երաշխավորվում է։
________________________________________

📩 Դիմելու համար կարող եք ուղարկել անձնական տվյալները նամակի կամ էլ․փոստի ([email protected]) միջոցով։

Send a message to learn more

Մենք փնտրում ենք փորձառու ինժեներ–էներգետիկների։💰 Աշխատավարձը բարձր, մրցակցային՝ կախված փորձից և որակավորումից ։________...
23/12/2024

Մենք փնտրում ենք փորձառու ինժեներ–էներգետիկների։

💰 Աշխատավարձը բարձր, մրցակցային՝ կախված փորձից և որակավորումից ։
________________________________________
Կարևոր պայման է 6(10) կՎ, 35 կՎ և 110 կՎ լարման բաշխիչ կայանների հետ աշխատանքի փորձը։
________________________________________
Պահանջվող որակավորումներ
• Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ ցանկալի է էներգետիկայի ոլորտում,
• Հայերեն, ռուսերեն և ցանկալի է անգլերեն լեզվի իմացություն,
• Հավաստագրի առկայությունը ցանկալի է,
• Պատասխանատվություն, թիմում աշխատելու կարողություն։
________________________________________
📩 Դիմելու համար
Ուղարկեք Ձեր ռեզյումեն [email protected] էլ. հասցեին՝ թեմայի դաշտում նշելով "Էներգետիկ"։

05/09/2024

Վայոց ձորի մարզի Շատին գյուղում դպրոցի մարզադահլիճի վերակառուցումը ևս կատարվել է մեր կողմից։ 🇦🇲🤝

Մեր թիմը հաջողությամբ իրականացրել է նաև այս մարզադահլիճի կառուցումը։
03/09/2024

Մեր թիմը հաջողությամբ իրականացրել է նաև այս մարզադահլիճի կառուցումը։

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր թիմը հաջողությամբ իրականացրել է հերթական մարզադահլիճի կառուցումը։
03/09/2024

Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր թիմը հաջողությամբ իրականացրել է հերթական մարզադահլիճի կառուցումը։

🥅⚽️Սպորտը կարևոր է առողջ և ակտիվ ապրելակերպի համար, ուստի մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել այս նախագծին՝ ապահովել...
03/09/2024

🥅⚽️Սպորտը կարևոր է առողջ և ակտիվ ապրելակերպի համար, ուստի մենք մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել այս նախագծին՝ ապահովելով լավագույն պայմանները դպրոցի սաների համար։ 🏀🏆

Ուրախ ենք մասնակից լինել Երևան քաղաքի վերափոխմանը։🌳Մեր ընկերությունը մեծ հաջողությամբ իրականացրել է Օղակաձև զբոսայգու վե...
03/09/2024

Ուրախ ենք մասնակից լինել Երևան քաղաքի վերափոխմանը։🌳

Մեր ընկերությունը մեծ հաջողությամբ իրականացրել է Օղակաձև զբոսայգու վերակառուցման նախագիծը՝ ներառյալ այգու 6-րդ հատվածի լուսավորության աշխատանքները:

Նորացված զբոսայգին այժմ դարձել է քաղաքի գլխավոր գեղատեսիլ վայրերից մեկը, որը գրավում է ինչպես տեղի բնակիչներին, այնպես էլ զբոսաշրջիկներին:

Ցանկացած պետության զարգացման հիմնաքարը կիրթ հասարակությունն է։ 🇦🇲 Մեր Ընկերությունը, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքն...
03/09/2024

Ցանկացած պետության զարգացման հիմնաքարը կիրթ հասարակությունն է։ 🇦🇲
Մեր Ընկերությունը, հավատարիմ մնալով որդեգրած սկզբունքներին, դպրոցաշինությունը դարձրել է իր շինարարական պորտֆելի հիմնական ուղղությունը։
ՀՀ, Լոռու մարզի Մեդովկա համայնքի տիպային (մոդուլային) դպրոցի ամբողջական կառուցումը իրականացվել է մեր կողմից։

Մեր արձագանքը Մեդովկա համայնքի դպրոցի կառուցման աշխատանքների հետ կապված հրապարակումներին․    «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերությա...
23/01/2024

Մեր արձագանքը Մեդովկա համայնքի դպրոցի կառուցման աշխատանքների հետ կապված հրապարակումներին․

«Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության կողմից ՀՀ Լոռու մարզի Մեդովկա համայնքի դպրոցի կառուցման աշխատանքների մասին տեղ գտած հրապարակումներից և հայտարարություններից հետո «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ բաժնետերերի հանձնարարությամբ վերջին 10 օրերի ընթացքում իրականացվել է ընկերության կողմից կատարված աշխատանքների համալիր ուսումնասիրություն, որի արդյունքներով հայտնում ենք հետևյալի մասին․
1. Երկրի ղեկավարության կողմից Մեդովկայի դպրոց այցի օրվա դրությամբ դպրոցի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտված չեն եղել, ավարտական ակտը ստորագրված չի եղել։ Իրականացված ուսումնասիրության արդյունքում ի հայտ են եկել դեռևս շահագործման չհանձնված շինություններին բնորոշ ոչ էական թերություններ։ Ներկայում «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ կողմից իրականացվում է թերությունների վերացման գործընթացը, ի հայտ եկած թերությունների մեծ մասն արդեն վերացված է։ Գույքագրված բոլոր թերությունների շտկման համար ծախսվելիք գումարը կազմում է մոտ 3 միլիոն ՀՀ դրամ։ Միևնույն ժամանակ, ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պատվիրատուի ներկայացուցիչների խնդրանքով «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ սեփական միջոցներով կատարվել են պայմանագրային արժեքի մեջ չմտնող լրացուցիչ աշխատանքներ, որի նախահաշվային արժեքը, ներկայիս գնահատմամբ, կազմում է ավելի քան 100 միլիոն ՀՀ դրամ, ինչը մոտ 30 անգամ ավել է արձանագրված թերությունների շտկման համար պահանջվող գումարից։ Ակհայտ է, որ «Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ կողմից ոչ միայն չեն կատարվել անհարկի խնայողություններ, այլև ընկերությունն իր սեփական միջոցների հաշվին կատարել է մեծածավալ՝ շուրջ 100 մլն դրամի շինարարական աշխատանքներ։
2. Դպրոցի շինարարության ընթացքում պատվիրատուն երկու անգամ կատարել է նախագծի փոփոխություն։ Արդյունքում «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերությունը Մեդովկա համայնքի միջնակարգ դպրոցի կառուցման արդյունքներով որևէ շահույթ չի ստացել և չի ստանալու։ Ներկայիս գնահատմամբ, նշված պայմանագրով ընկերության հարկային վնասը կազմում է 95 միլիոն 615 հազար 804 ՀՀ դրամ: Տվյալ փաստի իսկությունը կարելի է պարզել՝ անցկացնելով համապատասխան հարկային ուսումնասիրություն կամ ստուգում։
3. Անդրադառնալով դպրոցներում տեղադրված կահավորանքի /կախիչներ, բասկետբոլի վահանակ՝ իր ցանցով, ֆուտբոլի դարպաս՝` իր ցանցով/ որակական հատկանիշներին՝ հարկ է ընդգծել, որ դպրոցի կահավորման պատասխանատուն եղել է ԿԳՄՍ նախարարությունը, կահույքը հիմնականում տրամադրվել է ԿԳՄՍ նախարարության կողմից, իսկ կահույքի այն մասը, որը ձեռք է բերվել «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերության կողմից, համապատասխանել է ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրված կահույքի որակական չափանիշներին:

Ամփոփելով վերը շարադրածը՝ հարկ է արձանագրել, որ Մեդովկայում իրեն վստահված դպրոցի կառուցման շրջանակում «Տ-Քնսթրաքշն» ՓԲ ընկերությունը ոչ թե անհարկի խնայողությունների միջոցով փորձել է ինչ-որ գումարներ վաստակել, այլ իր սեփական միջոցներն է բերել և ներդրել դպրոցի կառուցման և կահավորման համար:

«Տ-Քնսթրաքշն» ՓԲԸ

06/09/2023

🔶️Այսօրվա այցը Արեգնադեմ գյուղ, որտեղ վարչապետին են ներկայացվել «Տ-ՔՆՍԹՐԱՔՇՆ» ընկերության կողմից կառուցվող մոդուլային դպրոցի շինարարական աշխատանքները

06/09/2023

▫️Վարչապետն այցելել է Քաջարան, որտեղ ծանոթացել է էներգաարդյունավետության բարձրացման ծրագրի շրջանակում մեր ընկերության կողմից իրականացված աշխատանքներին։
Ծրագրում ներառված է շուրջ 25 բազմաբնակարան շենք։

Address

Erevan
0012

Alerts

Be the first to know and let us send you an email when Տ-Քնսթրաքշն ՓԲԸ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Տ-Քնսթրաքշն ՓԲԸ:

Share