Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա

  • Home
  • Armenia
  • Erevan
  • Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա AMMA/Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա

Էջը ներկայացնում է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի պատմությունը, ոլորտի նվիրյալների և այլնի մասին․․․

💥🤝Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղներ...
29/05/2026

💥🤝Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ՝ նշանավորելով կարևոր հանգրվան Հայաստանի հանքարդյունաբերության համար և վերահաստատելով ոլորտի հանձնառությունը պատասխանատու հանքարդյունաբերության, կայուն զարգացման և միջազգային առաջատար չափանիշներին համապատասխան գործունեության նկատմամբ։
✨ICMM-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ռոհիթեշ (Ռո) Դհավանը, ողջունելով ՀՀՄՄ-ի անդամակցությունը, նշել է․
«Մեծ պատիվ է Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիային ողջունել ICMM-ում՝ մեր ոլորտի և Հայաստանի զարգացման ճանապարհի համար կարևոր մի ժամանակահատվածում։
✅Հանքանյութերի և մետաղների նկատմամբ պահանջարկն աննախադեպ աճում է, և միաժամանակ մեծանում են ակնկալիքները, որ դրանք պետք է արտադրվեն պատասխանատու կերպով։ ՀՀՄԱ-ի անդամակցությունը ICMM-ին արտացոլում է չափանիշների բարձրացման և էներգետիկ փոխակերպման պահանջները բավարարելու ընդհանուր հանձնառությունը՝ առանց վնասելու համայնքներին կամ բնությանը»։
❗️Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը նշել է․
«ՀՀՄԱ-ի առաքելության առանցքային ուղղություններից է Հայաստանում ժամանակակից, պատասխանատու և գլոբալ մրցունակ հանքարդյունաբերության ձևավորմանը նպաստելը։ ICMM-ի անդամ դառնալը կարևոր հանգրվան է այդ ճանապարհին։ Այն Հայաստանի հանքարդյունաբերությունը կապում է պատասխանատու հանքարդյունաբերության ոլորտի համաշխարհային առաջատար հարթակի հետ և ստեղծում է գիտելիքների փոխանակման, մասնագիտական կարողությունների ամրապնդման և միջազգային լավագույն փորձի ներդրման արժեքավոր հնարավորություններ։
Մենք հպարտ ենք միանալու մի համայնքի, որը կիսում է ժամանակակից և արդյունավետ կառավարվող հանքարդյունաբերության տեսլականը, և ակնկալում ենք թե՛ սովորել համաշխարհային լիդերների փորձից, թե՛ ներկայացնել Հայաստանի փորձը միջազգային մասնագիտական քննարկումներում»։
⚒️Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհուրդը (ICMM) աշխարհի առաջատար հանքարդյունաբերական կառույցներից է, որը միավորում է կազմակերպություններին՝ աշխարհի 26 ամանախոշոր հանքային ընկերություններին, ինչպես նաև ոլորտային միավորումներ՝ 39 ազգային ու պրոֆեսիոնալ ասոցիացիաներին, որոնք պատասխանատու են հանքարդյունաբերության զարգացման համար։ Կազմակերպության անդամները միասին ներկայացնում են համաշխարհային հանքարդյունաբերության զգալի մասը և հանձնառու են ոլորտի բնապահպանական, սոցիալական և կառավարչական (ESG) արդյունավետության շարունակական բարելավմանը։
🟠Կազմակերպությունը սերտորեն համագործակցում է ՄԱԿ-ի մարմինների, Միջազգային ֆինանսական հաստատությունների և հեղինակավոր հարթակների հետ՝ նպատակ ունենալով բարձրացնել բնապահպանական, սոցիալական և կորպորատիվ կառավարման (ESG) չափանիշները ողջ աշխարհում:
Մեր ասոցիացիայի անդամակցությունը ICMM_ին կբացի զարգացման նոր հորիզոններ` լավագույն փորձի ներդրում, որը կապահովի հասանելիություն պատասխանատու հանքարդյունաբերության համաշխարհային առաջատար ստանդարտներին և մեթոդոլոգիաներին:
🔺Այն նաև ենթադրում է գլոբալ ինտեգրում` Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը համապատասխանեցվում է միջազգայնորեն ճանաչված բնապահպանական և սոցիալական բարձր չափանիշներին: ՀՀՄԱ _ի անդամակցությունը այս խորհրդին կարող է դառնալ հարթակ` միջազգային խոշորագույն դերակատարների հետ փորձի փոխանակման և նոր գործընկերային կապերի հաստատման համար:

Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան (ՀՀՄԱ) պաշտոնապես դարձել է Հանքարդյունաբերության և մետաղների միջազգային խորհրդի (ICMM) անդամ՝ նշանավորե...

🇦🇲✨️Շնորհավոր Հանրապետության օրը, անսասան հիմքեր մեր պետությանը։🎊🎆
28/05/2026

🇦🇲✨️Շնորհավոր Հանրապետության օրը, անսասան հիմքեր մեր պետությանը։🎊🎆

🎉⚒️Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան համալրվել է ևս մեկ կազմակերպությա...
25/05/2026

🎉⚒️Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան համալրվել է ևս մեկ կազմակերպությամբ։ Ասոցիացիայի անդամ է դարձել բնական պաշարների կառավարման ոլորտում մասնագիտացված նախագծային-խորհրդատվական «Էն ԷՌ ԷՄ» ընկերությունը, որը հաջողությամբ գործակցում է ընդերքօգտագործման ոլորտի տնտեսվարող կազմակերպությունների հետ։🎈
🎊Շնորհավորում ենք ընկերության աշխատակազմին, մաղթում հաջողություններ և արդյունավետ գործակցություն։ 🤝
➡️ https://armmining.am/87052/

⛑️🚒Հրդեհի մարմանը մասնակցել են ընկերության տեխնիկական միջոցները, ՆԳՆ Փրկարար ծառայության 3-4 մասնագիտացված հրշեջ տեխնիկա...
24/05/2026

⛑️🚒Հրդեհի մարմանը մասնակցել են ընկերության տեխնիկական միջոցները, ՆԳՆ Փրկարար ծառայության 3-4 մասնագիտացված հրշեջ տեխնիկա և անձնակազմ։

2026 թվականի մայիսի 23-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի բացահանքի տարածքում գտնվող՝ կապալառու կազմակերպության կառ...

⚒️📋Գյումրիից ժամանած հյուրերի հետ աշխատելն ու յուրաքանչյուր մանրուք ցույց տալը ԶՊՄԿ-ի համար կրկնակի պատասխանատվություն է...
20/05/2026

⚒️📋Գյումրիից ժամանած հյուրերի հետ աշխատելն ու յուրաքանչյուր մանրուք ցույց տալը ԶՊՄԿ-ի համար կրկնակի պատասխանատվություն էր, քանի որ չափազանց կարևոր է բացատրել ոլորտի ազդեցությունը թե՛ մարզի, թե՛ ընդհանուր տնտեսության վրա՝ հատկապես հանքարդյունաբերություն չունեցող մարզերի ներկայացուցիչներին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողադասախոսական 35 հոգանոց խմբից շատերն առաջին անգամ էին Սյունիքում: ԶՊՄԿ-ն էլ, իր հերթին, նո....

⚒️👷🏻‍♀️👷Վերջին երեք տարիներին Կապանի ԼՀԿ-ում աշխատողների թվի աճը խոսում է մարդկային կապիտալի ռացիոնալ կառավարման, արժևոր...
20/05/2026

⚒️👷🏻‍♀️👷Վերջին երեք տարիներին Կապանի ԼՀԿ-ում աշխատողների թվի աճը խոսում է մարդկային կապիտալի ռացիոնալ կառավարման, արժևորման և զարգացմանն ուղղված հետևողական աշխատանքի մասին։

Մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային օրը ևս մեկ առիթ է ընդգծելու մարդկային ռեսուրսի առանցքային դերն ընկերության կայուն զարգացման գործում։ Վերջին երեք տար...

🇦🇲⚒️🇨🇦Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հանդիպում «Կանադա-Եվրասիա բիզնես» դաշինքի (CE...
15/05/2026

🇦🇲⚒️🇨🇦Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան անցկացրեց հանդիպում «Կանադա-Եվրասիա բիզնես» դաշինքի (CEBA) հետ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ ասոցիացիայի նախագահ, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։ Նա ընդգծեց CEBA-ի հետ գործակցության կարևորությունը և նշեց, որ կարիք կա այն առավել ընդգրկուն ներկայացնել գործընկերներին։
Ներկաներին ողջունեց նաև Կանադա-Հայաստան առևտրատնտեսական պալատի նախագահ Վարդգես Ավագյանը։
CEBA-ի հանքարդյունաբերական նախաձեռնությունները ներկայացրեց Կանադա-Եվրասիա գործարար դաշինքի նախագահ Տատյանա Դոմիլովսկայան։
CEBA-ն ցանկություն է հայտնել ասոցիացիայի հետ ընդլայնել գործակցությունը փորձի փոխանակման և մասնագիտական տեսադաշտի ընդլայնման ոլորտում, ինչպես նաև խթանել հայկական ընկերությունների առավել ակտիվ մասնակցությունն իրենց առաջարկած ծրագրերին, որոնք ուղղված են հանքային ռեսուրսների կառավարման, արտադրության օպտիմալացման և աշխատանքի անվտանգության ոլորտներում կանադական փորձի ուսումնասիրմանը։
Նրանք նաև պատրաստ են ներդրումների ներգրավման նպատակով աջակցել հայկական ընկերությունների շահերի առաջմղմանը։
Հանդիպմանը մասնակցեցին նաև՝
✅️«Polycorp» ընկերությունը, որը, հանդիսանալով լեռնահարստացման արտադրությունների համար սարքավորումերի մատակարար, ներկայացրեց իր արտադրանքը: https://www.polycorp.com/
✅️Բերենիզ Լուիսը, հանդիսանալով Ալեքսանդր ակադեմիայի և Ալեքսանդր քոլեջի ներկայացուցիչ, ներկայացրեց հատուկ ծրագրերի մշակման հնարավորությունները՝ ուղղված հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածության բարձրացմանը։ https://www.alexanderacademy.ca/
✔️Քննարկվեցին նաև կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի մշակման, գործընկերների որոնման, համաժողովներին մասնակցության, արդյունաբերական օբյեկտների այցելությունների և այլնի հետ կապված կոնկրետ հարցեր։

📢 Լիդիան Արմենիան փնտրում է մասնագետների, որոնք իրենց գիտելիքն ու փորձը կներդնեն ժամանակակից արտադրական միջավայրում և կդ...
12/05/2026

📢 Լիդիան Արմենիան փնտրում է մասնագետների, որոնք իրենց գիտելիքն ու փորձը կներդնեն ժամանակակից արտադրական միջավայրում և կդառնան Ամուլսարի ծրագրի կարևոր մի մասը ⚙️🟧

✅ Լիդիան Արմենիան շարունակում է համալրել իր թիմը

📢 Մենք փնտրում ենք մասնագետների, ովքեր պատրաստ են իրենց գիտելիքն ու փորձը ներդնել ժամանակակից արտադրական միջավայրում և դառնալ Ամուլսարի ծրագրի կարևոր մի մասը ⚙️🟧

📌 ԱԴՎ գործարանի օպերատոր
📌 Էլեկտրական աշխատանքների պլանավորման մասնագետ
📌 Մեխանիկական աշխատանքների պլանավորման մասնագետ
📌 Մետալուրգիական նմուշառող մասնագետ
📌 Մետալուրգիայի տեխնիկական մասնագետ
📌 Արդյունաբերական գործարանի կառավարման կենտրոնի օպերատոր
📌 Սարքավորումների աշխատանքի կայունության ինժեներ

📩 Դիմել՝ [email protected]
📍 Ամուլսար, Վայոց ձոր
________________________________________________

📢 Join the growing team at Lydian Armenia

We’re looking for skilled and motivated professionals ready to bring their expertise to a modern industrial environment and become part of the Amulsar Project ⚙️

📌 ADR Plant Operator
📌 Electrical Planning
📌 Mechanical Planning
📌 Metallurgical Sampling
📌 Metallurgical Technical
📌 Plant Control Room Operator
📌 Reliability Engineer

📩 Apply at: [email protected]
📍 Amulsar, Vayots Dzor

12/05/2026

👩‍🔬Կապանի լեռնահարստացման կոմբինատը շնորհավորում է բուժքույրերի տոնը։

⚒👷‍♀️👷«Պատանի երկրաբանի դպրոց» ծրագրի առաջին սերունդն ավարտեց ուսումնառությունը: 36 շրջանավարտ ստացավ ավարտական վկայական...
12/05/2026

⚒👷‍♀️👷«Պատանի երկրաբանի դպրոց» ծրագրի առաջին սերունդն ավարտեց ուսումնառությունը: 36 շրջանավարտ ստացավ ավարտական վկայականն։👩‍🎓🧑‍🎓

⚒️🔥Շնորհավոր Մայիսի 9_ը⭐️։ Փառք մեր նախնիներին, և թող մոլորակը հարատևի առանց պատերազմների։🕊
09/05/2026

⚒️🔥Շնորհավոր Մայիսի 9_ը⭐️։ Փառք մեր նախնիներին, և թող մոլորակը հարատևի առանց պատերազմների։🕊

Address

Erevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37460700705

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիա:

Share

Category