26/01/2020
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «VILLA COMFORT» ԷԼԻՏԱՐ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ
«Էյ Դի Էյ Թեք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Զ. Սարկավագի փողոցի 42/15 հասցեում կառուցում է «Villa Comfort» էլիտար թաղամասը:
Թաղամասում կառուցվում են թվով 6 առանձնատներ:
Առանձնատները պարսպապատ են, բոլոր կոմունիկացիաները (էլեկտրաէներգիա, ջուր, կոյուղի, գազ) առկա են: Առանձնատների բակային տարածքները բարեկարգված և կանաչապատված են, ընդհանուր օգտագործման տարածքներն ասֆալտապատ են: Առկա է արտաքին լուսավորություն:
Յուրաքանչյուր առանձնատան ընդհանուր մակերեսը կազմում է 316,5 քմ. է, որից.
- բնակելի հատվածի մակերեսը կազմում է 203 քմ.
- ժամանցի և հանգստի սրահի մակերեսը՝ 93,5 քմ.,
- ավտոտնակի մակերեսը՝ 20 քմ.:
Առանձնատներն ունեն 450-480 քմ. ընդհանուր մակերեսով առանձնացված հողամաս:
Առանձնատների գինը վերանորոգված տարբերակով կազմում է 116 միլիոն ՀՀ դրամ՝ 1 քմ.- ի արժեքը 366 508 ՀՀ դրամ հաշվարկով:
Վերանորոգված առանձնատան ներքին հարդարանքի նկարագիրը հետևյալն է.
- առանձնատան հատակը` փայտե մանրահատակ (եվրոպական արտադրության),
- սանհանգույցները սալիկապատված են եվրոպական արտադրության սալիկներով,
- առանձնատան ներքին բաժանումներն իրականացվել են ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
- առանձանատան կոսմետիկ հարդարումը կատարվում է Վաճառողի կողմից առաջարկվող տարբերակներից՝ Գնորդի ընտրությամբ,
- մուտքի դուռը` երկաթյա, միջսենյակային դռները փայտե,
- պատուհանները` ալյումինե (կանաչ),
- էլեկտրականության մոնտաժն իրականացվել է էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
- էլեկտրական հանգույցները տեղադրված են,
- ջեռուցման համակարգի մոնտաժը (առանց սարքավորումների) կատարված է:
Առանձնատների գինը չվերանորոգված տարբերակով կազմում է 90 միլիոն ՀՀ դրամ՝ 1 քմ.-ի արժեքը 284 360 ՀՀ դրամ հաշվարկով:
Չվերանորգված առանձնատան ներքին հարդարանքի նկարագիրը հետևյալն է`
- առանձնատան հատակը` ցեմենտավազե սվաղ, պատերը՝ գաջապատված,
- սանհանգույցները՝ ցեմենտավազե սվաղ,
- առանձնատան ներքին բաժանումներն իրականացվել են ճարտարապետական գլխավոր նախագծի համաձայն,
- մուտքի դուռը` երկաթյա,
- պատուհանները` այլումինե (կանաչ),
- էլեկտրականության մոնտաժն (առանց սարքավորումների) իրականացվել է էլեկտրամատակարարման աշխատանքային նախագծի համաձայն,
- ջեռուցման համակարգի մոնտաժը (առանց սարքավորումների) կատարված է:
Առանձանատան արժեքի վճարումը ուղղակի վճարման եղանակով.
- նախնական վճարում` առանձնատան ամրագրումից հետո 15 օրվա ընթացքում` ընդհանուր արժեքի 30 տոկոսի չափով,
- առաջին միջանկյալ վճարում` առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 5 ամսվա ընթացքում` ընդհանուր արժեքի 30 տոկոսի չափով,
- երկրորդ միջանկյալ վճարում` առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 10 ամսվա ընթացքում` ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով,
- վերջնական վճարում` առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո 15 ամսվա ընթացքում` ընդհանուր արժեքի 20 տոկոսի չափով:
Առանձնատները հնարավոր է ձեռքբերել նաև հիփոթեքային վարկավորման միջոցով:
«Villa Comfort» էլիտար թաղամասի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով կարող եք զանգահարել (011) 620622 հեռախոսահամարով, կամ այցելել մեր կազմակերպության գրասենյակ՝ ք. Երևան, Ծարավ Աղբյուրի 55/15:
«Villa Comfort» էլիտար թաղամասի առանձնատների հատակագծերին և ֆոտոռեպորտաժին կարող եք ծանոթանալ ստորև.