«ՎԱՐՊԵՏՆԵՐ» ՀԱՅ ՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆն առաջարկում է առանձնատների, տների, բնակարանների եւ այլ տարածքների ներքին և արտաքին հարդարման ու վերանորոգման աշխատանքների իրականացման համար իր բարձրակարգ ծառայությունները.
Իրականացնում է շինարարական և վերանորոգման աշխատանքներ` առաջարկելով է մի շարք ծառայություններ.
Վստահեցնում ենք, որ մեր պրոֆեսիոնալ մասնագետները Ձեր հնարավորությունների սահմաններում պատրաստ
են իրագործել կառուցապատման և վերանորոգման հետ կապված բոլոր աշխատանքները.
1. Շենքերի ու ամառանոցների կառուցում, վերանորոգում և դրանց ներքին հարդարում, ինչպես նաև ցանկացած այլ տարածքների վերանորոգում.
2. Կապիտալ վերանորոգում` շենքերի, բնակարանների սանտեխնիկական, էլեկտրական աշխատանքների իրագործում, կոսմետիկ վերանորոգում` հարդարման բարձրորակ աշխատանքների իրականացում.
կազմակերպությունը նաև առաջարկում է որակյալ ինժեներա- տեխնիկական ծառայություններ.
Մեր պրոֆեսիոնալ ինժեներ - շինարարները կիրագործեն բնակարանի, գրասենյակի, հյուրանոցի, ռեստորանի դիզայնի նախագծում և ցանկացած տեսակի ծրագիր` կմշակեն տարածքի, պատերի, առաստաղի և հատակի նախագծեր, սենյակների պատերի դասավորությունը, սանտեխնիկայի տեղադրման նախագիծը, լուսավորման հարցը, շինարարության և հարդարման նյութերի ընտրությունը և այլն.
Դե ինչ, վստահելով մասնագետներին` Դուք կունենաք գեղեցիկ հարդարված, լուսավոր ու ապահով տարածք.