13/10/2026
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում, Սիսիանի և Ագարակի Co-Creation Lab-երում 🤖 շարունակվում են «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» ծրագրի դասընթացները։
Դասընթացների ընթացքում մասնակիցներն ուսումնասիրում են ժամանակակից թվային գործիքներն ու տեխնոլոգիաները, սովորում են կիրառել AI-ի հնարավորությունները դասերի, հետազոտությունների և գաղափարների մշակման համար, ստեղծել թվային բովանդակություն, անվտանգ օգտվել համացանցից և զարգացնել հաղորդակցության, թիմային աշխատանքի ու ստեղծարար մտածողության հմտությունները։
📌 Դասընթացների շրջանակում մասնակիցները նաև հանդիպում են հրավիրված մասնագետների հետ՝ ծանոթանալով տեխնոլոգիական ոլորտի արդի մարտահրավերներին և հնարավորություններին։
🔐 Հատուկ հյուր էր նաև Ալիկ Ասլանյանը, ով առցանց դասի ընթացքում ներկայացրեց թվային դարաշրջանում առկա կիբեռանվտանգության ռիսկերն ու առօրյա կիբեռհիգիենայի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին անձնական հաշիվների և տվյալների պաշտպանության, հաքերային հարձակումների, ֆիշինգի ու դիփֆեյք (deepfake) խարդախությունների, գաղտնաբառերի անվտանգ կառավարման և երկգործոն նույնականացման կիրառման հարցերը։ Մասնակիցները նաև ծանոթացան կիբեռանվտանգության ոլորտի կարիերային հնարավորություններին և մասնագետների նկատմամբ աճող պահանջարկին։
🚀 Դասընթացները շարունակվում են՝ մասնակիցներին հնարավորություն տալով խորացնել գիտելիքները, զարգացնել թվային հմտություններն ու կիրառել սովորածը գործնականում՝ աշխատելով սեփական փոքր նախագծերի վրա։ Ձեռք բերված գիտելիքները օգտակար կլինեն ինչպես ուսման ընթացքում, այնպես էլ ապագա մասնագիտական ուղին ընտրելիս։
---
📌Ծրագիրն իրականացվում է «NEST․ հմտությունների և տեխնոլոգիաների ազգային էկոհամակարգ» նախաձեռնության շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) UNDP in Armenia համագործակցությամբ։
#ԱրհեստականԲանականություն #Կիբեռանվտանգություն #ԹվայինՀմտություններ