Հայկական ատոմային էլեկտրակայան

Հայկական ատոմային էլեկտրակայան Տեղեկացեք Հայկական Ատոմային Էլէկտրակայանի գործունեության մասին

ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԷԿ-ՈՒՄ Մինչ ՀԱԷԿ ՓԲԸ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերա...
05/06/2026

ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱԷԿ-ՈՒՄ

Մինչ ՀԱԷԿ ՓԲԸ-ում ընթանում են պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ-2026) աշխատանքները, որոնք ուղղված են կայանի անվտանգ և հուսալի շահագործման ապահովմանը, ընկերության ղեկավարությունը միաժամանակ շարունակում է ակտիվ աշխատանքային հանդիպումների շարքը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպումները նպատակ ունեն խորացնելու համագործակցությունը և քննարկելու ոլորտի զարգացման արդիական ուղղությունները։

Մասնավորապես, աշխատանքային քննարկումներ են տեղի ունեցել չինական CNNC ընկերության, ինչպես նաև RENCO ընկերության ներկայացուցիչների հետ, որոնք ունեն զգալի փորձ միջուկային էներգետիկայի ոլորտում տարբեր ուղղություններով։

Հանդիպումների ընթացքում հանգամանալից անդրադարձ է կատարվել համագործակցության մի շարք կարևոր և ռազմավարական ուղղությունների, այդ թվում՝ ռադիոակտիվ թափոնների վերամշակման ոլորտում իրականացվող մրցույթներին մասնակցության հնարավորություններին, դիզել-գեներատորային կայանների արդիականացման ծրագրերին, ինչպես նաև նոր էներգաբլոկի կառուցման հեռանկարներին և դրանց իրականացման տեխնիկական ու կազմակերպչական նախադրյալներին։

Կողմերը ընդգծել են նման ձևաչափի հանդիպումների կարևորությունը՝ փորձի փոխանակման, տեխնոլոգիական լուծումների քննարկման և երկարաժամկետ համագործակցության զարգացման տեսանկյունից։

ՊՆՎ-2026-Ը ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄՀայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են 2026 թվականի...
07/05/2026

ՊՆՎ-2026-Ը ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ

Հայկական ատոմային էլեկտրակայանում շարունակվում են 2026 թվականի պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) աշխատանքները՝ համաձայն հաստատված ժամանակացույցի։ Վերանորոգումը մեկնարկել է ապրիլին և նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին՝ ապահովելով թիվ 2 էներգաբլոկի անվտանգ, հուսալի և շարունակական շահագործումը։

ՊՆՎ-2026-ի շրջանակում իրականացվում է լայնածավալ աշխատանքների համալիր՝ ուղղված հիմնական սարքավորումների տեխնիկական վիճակի բարելավմանը և անվտանգության մակարդակի բարձրացմանը։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի ռեակտորային բաժանմունքի պատասխանատու սպառիչների հովացման համակարգի (ՊՍՀՀ) I և II անցուղիների արդիականացմանը։ Այս ուղղությամբ իրականացվում են ապամոնտաժման, շինմոնտաժման, էլեկտրամոնտաժման, ինչպես նաև գործարկման և կարգաբերման աշխատանքներ։

Աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով կայանում ներգրավված են տեղական և միջազգային մասնագիտացված կազմակերպությունների փորձառու մասնագետներ։ Մասնավորապես, աշխատանքներին մասնակցում են «Ռոսատոմ Սերվիս» ԲԸ-ի, «Ատոմէներգոռեմոնտ» ընկերության և դրա մասնաճյուղ հանդիսացող «ՆՎԱԷՌ» (Նովովորոնեժատոմէներգոռեմոնտ) ընկերության ներկայացուցիչները։ Եռակցման աշխատանքների տեխնիկական ուղեկցումն ապահովում են «ՑՆԻԻՏՄԱՇ ԳԱՄ» ԲԸ-ի մասնագետները, իսկ եռակցվածքների չքայքայիչ հսկողությունն իրականացնում է «Բելատոմ Սերվիս» ՓԲԸ-ն։

ՊՆՎ-2026-ի իրականացումը կարևոր նշանակություն ունի կայանի անվտանգ և արդյունավետ շահագործման, ինչպես նաև Հայաստանի էներգետիկ կայունության ապահովման համար։

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ2026 թվականի մայիսի 6-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը հյ...
06/05/2026

ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՅՑԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

2026 թվականի մայիսի 6-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը հյուրընկալեց Ղազախստանի Հանրապետության ատոմային էներգիայի գործակալության նախագահ Ալմասադամ Սատկալիևի գլխավորած պատվիրակությանը։

Պատվիրակության կազմում էր նաև Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը Հայաստանում՝ Իմանբաև Բոլատը։ Հայկական կողմը ներկայացնում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը։

Այցի ընթացքում կայացած հանդիպմանը քննարկվեցին միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները, այդ թվում՝ նոր ատոմային էլեկտրակայանի կառուցման և գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ-2) ծրագրի հարցերը։
Հանդիպման ընթացքում ընդգծվեց փորձի փոխանակման, մասնագիտական համագործակցության ընդլայնման և միջազգային լավագույն փորձի կիրառման կարևորությունը՝ ուղղված միջուկային էներգետիկայի ոլորտի անվտանգ, հուսալի և կայուն զարգացման ապահովմանը։

Այցի ավարտին Ղազախստանի պատվիրակության համար կազմակերպվեց տեխնիկական շրջայց Հայկական ատոմային էլեկտրակայանի տարածքում։

Այցը կարևոր նշանակություն ունեցավ հայ-ղազախական համագործակցության ամրապնդման և միջուկային էներգետիկայի ոլորտում գործընկերային հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից։

ՇԿՀԱ ՄԿ ՆԻՍՏԸ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ2026թ. ապրիլի 22–ից 23-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կայացել են ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի Կա...
28/04/2026

ՇԿՀԱ ՄԿ ՆԻՍՏԸ և ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ

2026թ. ապրիլի 22–ից 23-ը Չինաստանի Շանհայ քաղաքում կայացել են ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի Կառավարիչների խորհրդի հերթական նիստը և Ընդհանուր ժողովը, որոնց մասնակցել է «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Նիստի ընթացքում ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի ղեկավարությունը ներկայացրել է կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները։ Քննարկումների ընթացքում ամփոփվել են նիստի հիմնական արդյունքները և ընդգծվել են առաջիկա տարիներին կազմակերպության կայուն զարգացմանն ու արդյունավետ գործունեության ապահովմանը միտված առաջնահերթ ուղղությունները։

Քննարկվել են նաև ասոցիացիայի 2026 թվականի գործունեության առաջնահերթ ուղղությունները, կազմակերպության պլանավորման և ֆինանսական հարցերը, ինչպես նաև ատոմային էլեկտրակայանների անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանն ուղղված քայլերը։
Է․ Մարտիրոսյանը առանձին հանդիպում է ունեցել CNNC (China National Nuclear Corporation) կազմակերպության ղեկավարության հետ։ Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկվել են երկկողմ համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաև չինական կազմակերպությունների առավել ակտիվ ներգրավման և մասնակցության ընդլայնման հնարավորությունները տարբեր մրցութային գործընթացներում։

Տեղի է ունեցել նաև տեխնիկական շրջայց Չինաստանի Ցինշանի ատոմային էլեկտրակայան։ Շրջայցի ընթացքում ներկայացվել են կայանի շահագործման կազմակերպման առանձնահատկությունները, անվտանգության համակարգերը և կիրառվող ժամանակակից տեխնոլոգիական լուծումները։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԿՀԱ ՆԻՍՏԵՐԻՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ2026 թվականի ապրիլի 14-ից 17-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, որպ...
17/04/2026

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇԿՀԱ ՆԻՍՏԵՐԻՆ ԼՈՆԴՈՆՈՒՄ

2026 թվականի ապրիլի 14-ից 17-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում կայացած ՇԿՀԱ Կառավարիչների խորհրդի (ԿԽ) և Ռազմավարության, կառավարման և նշանակումների կոմիտեի (ՌԿՆԿ) նիստերին։

Նիստերի ընթացքում ամփոփվել են տարածաշրջանային կենտրոնների գործունեության հիմնական արդյունքները, ներկայացվել են գործընկերային գնահատումների և տեխնիկական համագործակցության ընթացիկ ուղղությունները, ինչպես նաև քննարկվել են ոլորտի զարգացման ռազմավարական հարցերը՝ հատուկ ուշադրություն դարձնելով միջուկային անվտանգության մակարդակի շարունակական բարձրացմանը, թվային տեխնոլոգիաների արդյունավետ ներդրմանը և կայուն, հուսալի շահագործման ապահովմանը։

Մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է հայկական ատոմային էներգետիկայի փորձի արժեքը միջազգային համագործակցության հարթակներում՝ նպաստելով փորձի փոխանակման խորացմանն ու ոլորտի շարունակական զարգացմանը։

«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎՍիրելի՛ կան...
07/03/2026

«ՀԱԷԿ» ՓԲԸ ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՄԱՐՏԻ 8-Ի՝ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Սիրելի՛ կանայք ու աղջիկներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։ Այս գարնանային, լուսավոր տոնը հիանալի առիթ է գնահատելու ձեր անսահման սերն ու հոգատարությունը, ձեր նվիրվածությունը և անփոխարինելի դերը մեր կյանքում։

Դուք ոչ միայն ջերմություն և ներդաշնակություն եք հաղորդում մեր առօրյային, այլև ձեր եռանդով, գիտելիքներով և պատասխանատվությամբ նպաստում եք մեր համատեղ հաջողություններին։ «ՀԱԷԿ»-ի մեծ ընտանիքում դուք յուրահատուկ տեղ ունեք՝ ձեր մասնագիտական հմտություններով, պարտավորատարությամբ և ամենօրյա նվիրումով։ Ձեր եռանդն ու ջերմությունը անբաժան մասն են մեր ընդհանուր ձեռքբերումների։

Սրտանց մաղթում եմ ձեզ երջանկություն, խաղաղություն, նորանոր նվաճումներ և անհուն սեր։ Թող ձեր կյանքը միշտ լույսով, ժպիտներով և վառ երազանքներով լինի լի։

Շնորհավոր տոնը, սիրելի կանայք ու աղջիկներ։

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ 4-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ2026 թվականի մարտի 5-ին Երևանում կայացավ Համատեղ hամակարգման կոմիտեի (ՀՀ...
06/03/2026

ՀԱՄԱՏԵՂ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ 4-ՐԴ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

2026 թվականի մարտի 5-ին Երևանում կայացավ Համատեղ hամակարգման կոմիտեի (ՀՀԿ) 4-րդ նիստը:

Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, իսկ ռուսական կողմի պատվիրակությունը՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կամարովը։

Նիստի ընթացքում կողմերը հանգամանորեն անդրադարձան Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի երկրորդ փուլի (ՇԺԵ-2) շրջանակներում արդեն իրականացված աշխատանքներին և միջոցառումներին։ Քննարկվեցին նաև առաջիկայում նախատեսվող ծրագրերը, տեխնիկական լուծումները և հետագա համագործակցության ուղղությունները, որոնք ուղղված են կայանի անվտանգ, հուսալի և արդյունավետ շահագործմանը։

Հանդիպմանը մասնակցում էին նաև «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և կայանի ղեկավար կազմը, ինչպես նաև ոլորտային կազմակերպությունների ղեկավարներ։ Քննարկումները կարևոր հնարավորություն հանդիսացան գնահատելու արդեն իրականացված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև հստակեցնելու հետագա քայլերը՝ ուղղված ծրագրի հաջող իրականացմանը։

Համատեղ hամակարգման կոմիտեի նիստը ևս մեկ անգամ ընդգծեց հայկական և ռուսական կողմերի միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը և հաստատեց կողմերի պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը՝ ապահովելու Հայկական ատոմային էլեկտրակայանի երկարաժամկետ և անվտանգ շահագործումը։

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏԱՐԵԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸՀայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և ...
11/02/2026

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ՏԱՐԵԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ:

Ըստ այդմ՝ նախորդ տարվա ընթացքում ՀԱԷԿ-ում արտադրվել է 2915 մլն կՎտժ էլեկտրաէներգիա և առաքվել՝ 2834 մլն կՎտժ էլեկտրաէներգիա: Կարգավարական սահմանափակումների արդյունքում 1888 մլն կՎտժ էլեկտրաէներգիա չի առաքվել:

ՇԿՀԱ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ2026 թվականի հունվարի 19–ից 30-ը ՀԱԷԿ-ում անցկացվեց Շահագործող կազմակերպությունների համաշխարհ...
02/02/2026

ՇԿՀԱ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԱՅՑԸ ՀԱԷԿ

2026 թվականի հունվարի 19–ից 30-ը ՀԱԷԿ-ում անցկացվեց Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) փորձագետների կորպորատիվ գործընկերային ստուգում։
Այցը իրականացվեց միջազգային փորձի փոխանակման և անվտանգության մշակույթի շարունակական կատարելագործման լավագույն ավանդույթների շրջանակում։ Կորպորատիվ գործընկերային ստուգմանը մասնակցեցին բարձր որակավորում ունեցող փորձագետներ տարբեր երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, Չինաստանից, Բուլղարիայից, Հունգարիայից, Իրանից և այլ երկրներից, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց ՀԱԷԿ-ի գործունեության նկատմամբ միջազգային մասնագիտական հետաքրքրվածությունն ու վստահությունը։

Ստուգման ընթացքում փորձագետները մանրամասն ուսումնասիրեցին կառավարման գործընթացները, մարդկային ռեսուրսների զարգացումը, գիտելիքների կառավարումը, ներքին հաղորդակցությունը, ինչպես նաև անվտանգության և պատասխանատվության նկատմամբ վերաբերմունքը կազմակերպության բոլոր մակարդակներում։ Հատուկ ուշադրություն դարձվեց լավագույն միջազգային փորձի կիրառմանը և դրանց համապատասխանեցմանը ՀԱԷԿ-ի գործառնական առանձնահատկություններին։ Կորպորատիվ գործընկերային ստուգման ղեկավարն էր Լայոշ Խադնատին Հունգարիայից։

Այս ստուգումը ևս մեկ կարևոր քայլ էր ՀԱԷԿ-ի ՝ անվտանգության բարձր չափանիշներին հավատարիմ մնալու, շարունակական բարելավման և միջազգային մասնագիտական համայնքի հետ սերտ համագործակցությունը խորացնելու ճանապարհին։

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԻՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՕՐՈՒՄԱյսօր ՀԱԷԿ–ի ամբողջ անձնակազմը իր խորին հարգանքն ու հիացմունքը հայտնո...
23/01/2026

ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՇՏՊԱՆՆ ԻՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ՕՐՈՒՄ

Այսօր ՀԱԷԿ–ի ամբողջ անձնակազմը իր խորին հարգանքն ու հիացմունքը հայտնում է բացառիկ անձնավորության՝ Վիլեն Արզումանյանի ծննդյան 100–ամյակի առթիվ։ Նա ծնվել է 1926 թվականի հունվարի 23–ին Սիսիանի շրջանի Շաղատ գյուղում և իր ողջ կյանքում եղել է օրինակելի մասնագետ՝ օժտված բարձր գիտելիքներով, անսահման բարությամբ ու պատասխանատվության բարձր զգացումով։

Վիլեն Արզումանյանի անունը անբաժան է Հայկական ԱԷԿ–ի պատմությունից և մշտապես կապված է համազգային կարևորության իրադարձությունների հետ, մասնավորապես 1982 թվականի հոկտեմբերի 15-ին տեղի ունեցած խոշոր հրդեհից։ Այդ օրն առավոտյան ազդանշան հնչեց, և կայանի առաջին էներգաբլոկում բռնկված հրդեհի հետևանքով կորցվեց ինչպես արտաքին, այնպես էլ ներքին էներգասնուցումը, խափանվեցին անվտանգային բոլոր համակարգերը, իսկ ռեակտորի ջերմաստիճանը հասավ վտանգավոր մակարդակի։ Շատերը վախեցան ու հեռացան, սակայն Վիլեն Արզումանյանը մնաց՝ անմիջապես ձեռնամուխ լինելով իրավիճակի կարգավորմանը, ցուցաբերելով բացառիկ վճռականություն և անձնազոհություն։

Իր անմիջական ղեկավարությամբ և հստակ ուղեցույցներով Վիլեն Արզումանյանը ապահովեց դիզել-գեներատորային կայանից մալուխներով սնուցման հասնելը անվտանգության համակարգերին, և ռեակտորը վերադարձվեց լիովին անվտանգ վիճակի։ Նրա տեխնիկական առաջարկություններն ու բարելավումները, որոնք որդեգրվել էին այդ խիստ դժվարին պահին, տարիների ընթացքում ստացան լիարժեք արդարացում և մինչ այսօր շարունակում են ծառայել որպես օրինակ՝ բարձրացնելով անվտանգության միջազգային չափանիշները։

Այսօր ողջ ՀԱԷԿ–ի անձնակազմը հպարտությամբ շնորհավորում է Վիլեն Արզումանյանին և բարձր է գնահատում նրա ամբողջ կյանքը, կատարած աշխատանքը և բացառիկ արարքը։
Վիլեն Արզումանյանը, ցավոք, արդեն մեզ հետ չէ, սակայն նրա հիշատակը կմնա անմահ՝ որպես մեր մասնագիտական ոգու, տոկունության և անսահման անձնազոհության խորհրդանիշ։

Փառք Վիլեն Արզումանյանին՝ Հայկական ԱԷԿ–ի, մասնագետների ու ամբողջ ժողովրդի իրական հերոսին։ Նրա գործն ու հիշատակը միշտ կմնան մեզ հետ՝ ոգեշնչելով նոր սերունդներին և ցույց տալով, թե ինչ է նշանակում հավատարմություն, խիզախություն և պատասխանատվություն։

Address

Metsamor

Opening Hours

Monday 08:30 - 16:30
Tuesday 08:30 - 16:30
Wednesday 08:30 - 16:30
Thursday 08:30 - 16:30
Friday 08:30 - 16:30

Telephone

+37410288580

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայկական ատոմային էլեկտրակայան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Հայկական ատոմային էլեկտրակայան:

Share