Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն/Herouni United Space Centre/HUSC/

  • Home
  • Armenia
  • Orgov
  • Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն/Herouni United Space Centre/HUSC/

Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն/Herouni United Space Centre/HUSC/ There is no such powerful analog laboratory stand in the world that students can use for both study and research.

ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը գործարկվելու է աստղագիտության և ռադիոաստղագիտության, հեռավոր տիեզերական կապի բնագավառներում գիտական և կիրառական խնդիրների լուծման նպատակով:

ՌՕԴ-54/2․6 ռադիոդիտակի վերագործարկումը և անտենային չափումների պոլիգոնի զարգացումը տարաբնույթ և մեծաքանակ գիտահետազոտական և ուսումնահետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն է ստեղծում։

Հերունու ԱՏԿ-ն գրավիչ է աշխարհի տարբ

եր երկրների ուսանողների, ասպիրանտների և գիտնականների համար՝ որպես գիտական զբոսաշրջության և մասնագիտացված միջոցառումների կազմակերպման կենտրոն: Աշխարհում չկա նման հզոր անտենային լաբորատոր ստենդ, որը ուսանողները կարող են օգտագործել և՛ սովորելու, և՛ գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով:

Հերունու ԱՏԿ-ում նախատեսվում է իրականացնել ռադիոաստղագիտության,
հեռավոր տիեզերական կապի, անտենային չափումների, անօդաչու թռչող սարքերի, այլընտրանքային էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների առաջատար այլ հետազոտական և կիրառական նորարարական աշխատանքներ:

Radiotelescope ROT-54/2.6 will be launched to solve scientific and applied problems in the field of Astronomy and Radio Astronomy and Deep Space Communication. Restarting the ROT-54/2.6 radiotelescope and the development of the antenna measurement range makes it possible to conduct various and numerous research and educational research activities. Space Center is attractive magnetic point for students, postgraduates, and scientists from around the world as well as a center for scientific tourism and organization of specialized events. It is planned to conduct research and applied for innovative work on radio astronomy, space communications, antenna measurements, unmanned aerial vehicles, alternative energy, and high technologies at the HUSC. It is planned to conduct practical courses in the field of high technologies in secondary and higher education programs (bachelor's and master's degree), as well as courses in the fields of postgraduate (graduate, on-job) and lifelong learning and continuing education at summer and winter schools in the Republic of Armenia and Artsakh, including foreign students as well. Together with partner organizations, a unique educational project has been developed, the main idea of which is to conduct remote laboratory work based on reference antennas at the antenna measurement range. Related activities of HUSC are scientific, educational and entertainment tourism, research, and production activities (for example, experiments to license in an unechoic chamber that has no analogs in exceptional sizes in the region), deployment of high-tech production of antenna systems and components, etc.

17/12/2025

Այսօր , դեկտեմբերի 17֊ին ակադեմիկոս Պարիս Հերունու ծննդյան օրն է։

Վերհիշենք Հ1 հեռուստատեսության ՀԻՄՆԱՔԱՐ հաղորդաշարի մեր ֆիլմը։
29/01/2025

Վերհիշենք Հ1 հեռուստատեսության ՀԻՄՆԱՔԱՐ հաղորդաշարի մեր ֆիլմը։

Սիրելի՜ հետևորդներ,​ ✍Երջանիկ ենք Ձեզ հայտնել, որ վերջապես լույս է ընծայվել​ «Պարիս Հերունի» գիրքը (հայերեն և ռուսերեն լ...
10/10/2024

Սիրելի՜ հետևորդներ,

​ ✍Երջանիկ ենք Ձեզ հայտնել, որ վերջապես լույս է ընծայվել​ «Պարիս Հերունի» գիրքը (հայերեն և ռուսերեն լեզուներով)՝
բազմավաստակ գիտնականի​ կյանքի և գործունեության առանցքային դրվագների մասին։

Գրքի հեղինակներն են Արմենուհի Դեմիրճյանը և Արևիկ Սարգսյանը։ Այն գեղարվեստական ոճով շարադրված արդիական վեպ է՝ նվիրված հայ մեծ գիտնական, Երկիր մոլորակի ընդհանուր զարգացման համար պայքարող, նորագույն գաղափարներ առաջադրող և դրանք կյանքի կոչող ռադիոֆիզիկոս​ Պարիս Հերունուն։​

▪︎Արագած,​
▪︎Տիեզերական անտենան,​
▪︎Արևի կայանը,​
▪︎Հնագույն աստղադիտարանը,​
▪︎Պատմությունից անդին՝​

մեկ շնչով, անհագ հետաքրքրությամբ ընթերցվող հինգ գլխից բաղկացած վեպ, որը գրվել է բացառապես փաստագրական հենքի վրա՝ դրանով իսկ աշխատությունը դարձնելով ինքնատիպ և բացառիկ։​

Գիրքը լուսաբանում է նաև պատմական անցուդարձեր, անդրադառնում գիտական և արվեստի աշխարհում հայտնի մեծությունների, բացահայտում​ մոլորակի արհավիրքների և մարդու անցած ճանապարհի այնպիսի էջեր, որոնք առ այսօր դուրս են մնացել պատմության դասագրքերից:

Այն նախատեսված է ընթերցողական լայն հանրույթի համար և դասվում է «Հրաշալի մարդկանց կյանքը» վերտառությամբ շարքին։​
______________________________
Ինչպես ձեռք բերել գիրքը 💥

ԲՈՒԿԻՆԻՍՏ գրախանութների ցանց​ ​ -​ ​ 5000 դրամ

🤝 Գիրքը տպագրվել է Կարեն Մարտիրոսյանի բարեհաճ հովանավորությամբ, ում էլ հայտնում ենք մեր շնորհակալությունը։

📕 Շտապեք ձեռք բերել այս եզակի աշխատությունը, քանզի քանակը սահմանափակ է։

21/06/2024

Հարգելի հետևորդներ,

❗️❗️❗️ "Պարիս Հերունի" գիրքը պատրաստ է հրատարակման։

Այն գեղարվեստական ոճով պատմում է ակադեմիկոսի կյանքի մասին։ Հեղինակներն են, Արմենուհի Դեմիրճյան և Արևիկ Սարգսյան։

❗️❗️ Հրատարակվելուց հետո գրախանութներում գիրքը կվաճառվի 2500 դրամով։ Հնարավորություն ունեք բաժանորդագրվել հիմա ու անմիջապես տպվելուց հետո ձեռք բերել գիրքը 2000 դրամով։

❗️Ցանկացողները կարող են մեկ գրքի համար 2000 դրամ փոխանցել հետևյալ հաշվեհամարին՝ 1570004762240300 , Ամերիաբանկ, Արևիկ Սարգսյան։

Կապը կպահպանենք այս հարթակի միջոցով։

💥Կանխավ շնորհակալություն։

22/04/2024

Հարգելի հետևորդներ,
Հերունու հայելային ռադիոդիտակը գործարկելու մեր ծրագիրը ներկա կառավարության կարծիքով և քաղաքական պատճառներով անհնարին է։ Ավելին, տարածվում են չարամիտ լուրեր, իբր Հերունին սխալ է կառուցել իր անտենան և իբր այն երբեկ չի աշխատել։ Սուտ է։
Մեր ծրագրի թիմը այս դադարը օգտագործում է անտենայի գործարկման հարցում գիտական խնդիրների լուծմանը պատրաստվելու համար։ Հետազոտում ենք, հաշվարկում, ծրագրավորում, վիրտուալ սիմուլյացիաներ ենք մշակում, գիտական հոդվածներ ենք հրապարակում։
Անպայման կգա ժամանակը և Հերունու ռադիոդիտակը կաշխատի կրկին։
🕵️‍♂️ Եթե ուզում եք տեսնել Հերունու հայելային ռադիոդիտակը, ապա անհրաժեշտ է դիմել այսօրվա տերերին․ "Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին" ՓԲԸ։ Նրանց կայքում կա Արագածի գիտական կենտրոն էջ, որտեղ նկարագրված են այցելության բոլոր պայմանները։

31/12/2023
https://youtu.be/b5oE8AdjSaU?si=N0rzSIhTDUywOzAL
21/12/2023

https://youtu.be/b5oE8AdjSaU?si=N0rzSIhTDUywOzAL

Հերունու գործի շարունակող, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պրոֆեսոր Արեւիկ Սարգսյանը ներկայացնում է «Պարիս Հերունին մեր ազգային հարստությունն» է...

16/12/2023

ՇԱՆԹ հեռուստաընկերության անդրադարձը 90-ամյակին

Address

Radio Optical Observatory ROT/54
Orgov

Telephone

+37411597160

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հերունու Ազգային Տիեզերական Կենտրոն/Herouni United Space Centre/HUSC/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share