Project Inter-Invest

Project Inter-Invest PROJECT INTER-INVEST LLC was founded in 2002.

18/04/2026

Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը «Շիրակ» թռչնաֆաբրիկայում հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։

Այցի ընթացքում ներկայացվել է ընկերության լայնածավալ ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր ծավալը կազմում է 250 մլն դոլար, որից արդեն իսկ իրականացվել է ավելի քան 60 մլն դոլարի ներդրում։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը նաև իրականացրել է շուրջ 25 մլն դոլարի ներդրում Եղվարդի համակցված կերերի գործարանի կառուցման համար, որը հանդիսանում է Անդրկովկասի խոշորագույն արտադրություններից մեկը և հագեցած է գերժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, ապահովելով արդյունավետ ու որակյալ արտադրություն։

#նարեկնալբանդյան

Այսօր «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը «Շիրակ» թռչնաֆաբրիկայում հյուրընկալել է...
17/04/2026

Այսօր «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունների խմբի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը «Շիրակ» թռչնաֆաբրիկայում հյուրընկալել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին և նախարարի տեղակալ Արման Խոջոյանին։
Այցի ընթացքում ներկայացվել է ընկերության լայնածավալ ներդրումային ծրագիրը, որի ընդհանուր ծավալը կազմում է 250 մլն դոլար, որից արդեն իսկ իրականացվել է ավելի քան 60 մլն դոլարի ներդրում։
Ծրագիրը կիրականացվի շուրջ 420 հա տարածքում՝ Շիրակի և Կոտայքի մարզերում, և ամբողջությամբ կյանքի կոչվելու դեպքում նախատեսվում է ստեղծել շուրջ 2500 աշխատատեղ, որից 750-ը՝ Շիրակում։ Այս պահին արդեն ստեղծվել է ավելի քան 300 աշխատատեղ Շիրակում և շուրջ 350 աշխատատեղ Կոտայքում։
🔹 Ծրագրի իրականացման արդյունքում ընկերությունը նախատեսում է ապահովել՝
— օրական շուրջ 100 տոննա թռչնամսի,
— և 15–20 տոննա խոզի մսի արտադրություն։
Արտադրված թռչնամիսը հիմնականում ուղղված է լինելու Հայաստանի ներքին պահանջարկի լիարժեք ապահովմանը, ինչպես նաև նախատեսվում է արտահանման զարգացում։

«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերությունը նաև իրականացրել է շուրջ 25 մլն դոլարի ներդրում Եղվարդի համակցված կերերի գործարանի կառուցման համար, որը հանդիսանում է Անդրկովկասի խոշորագույն արտադրություններից մեկը և հագեցած է գերժամանակակից բարձր տեխնոլոգիական սարքավորումներով, ապահովելով արդյունավետ ու որակյալ արտադրություն։

🏡Բնակարան Երևանու՞մ… Այո՛, հենց ՔԵԶ համար💫Ապրիլի 1-ից «88» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերն իրականացնում են անհավատալի...
27/03/2026

🏡Բնակարան Երևանու՞մ… Այո՛, հենց ՔԵԶ համար💫

Ապրիլի 1-ից «88» և «Ծիրան» սուպերմարկետների ցանցերն իրականացնում են անհավատալին:🎉

Ամեն 88-րդ օրը նվիրելու ենք ԲՆԱԿԱՐԱՆ, ինչպես նաև բազմաթիվ արժեքավոր նվերներ՝ iPhone, հեռուստացույց և կենցաղային տեխնիկա:

ԱՐԻ՛ «88» կամ «Ծիրան» 🛒💚
✅ Կատարի՛ր 5000 դրամ և ավելի գնումներ
✅ Գնումներիդ մեջ պարտադիր ներառի՛ր նշված ապրանքներից առնվազն մեկը 👇

🟢 By Nalbandyan արտադրանք (ջրեղեն, զովացուցիչ ըմպելիքներ, թխվածք և այլն)
🟢 Նալբանդյան ալյուր
🟢 Հավկիթ

✅ Անպայման օգտագործի՛ր քո բոնուսային քարտը 💳

Եվ ամենակարևորը՝ պահի՛ր քո գնման կտրոնը 🧾✨, որպեսզի ակցիայի ամփոփման օրը գաս, քո ձեռքով այն գցես խաղարկության արկղի մեջ և անձամբ ներկա լինես քո հաջողության պահին: 🍀

Ինչքան շատ գնումներ՝ այնքան շատ հնարավորություն:

Բայց սա դեռ ամենը չէ 👀🔥
💸 Ամեն շաբաթ վերոնշյալ պայմաններին համապատասխանող 20 հաջողակ գնորդներ կստանան իրենց կատարած գնման 100% հետվերադարձը բոնուսային հաշվին 💯💳

Դարձի՛ր այս մեծ ու հիշարժան իրադարձության մի մասը 🎉
Դարձի՛ր ՀԱՋՈՂԱԿ 💚🍀

Շտապի՛ր դառնալ «88»-ի կամ «Ծիրան»-ի քարտապան 🪪
որպեսզի հնարավորություն ունենաս ստանալ բնակարան 🏡 և այլ արժեքավոր նվերներ։

✨ Լույսի և հույսի տոն՝ շնորհավոր Սուրբ Ծնունդ 🙏🌟 Քրիստոսի ծնունդով աշխարհը լցվեց սիրով ու փրկության հույսով։Թող այդ նույ...
05/01/2026

✨ Լույսի և հույսի տոն՝ շնորհավոր Սուրբ Ծնունդ 🙏

🌟 Քրիստոսի ծնունդով աշխարհը լցվեց սիրով ու փրկության հույսով։

Թող այդ նույն սերը բնակվի ձեր սրտերում՝
բերելով հոգու խաղաղություն, 🕊️
մտքի պայծառություն ✨
և անսասան հավատ դեպի բարին ու կատարելությունը ։🤍

Թող այս սուրբ օրը
ձեր տուն բերի լույս,
ձեր կյանք՝ օրհնություն,
իսկ ձեր օրեր՝ ջերմություն ու ներդաշնակություն։🌿

Հարգելի՛ գործընկերներ և թիմակիցներ,✨️​«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության անունից սրտանց շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Ս...
31/12/2025

Հարգելի՛ գործընկերներ և թիմակիցներ,

✨️​«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերության անունից սրտանց շնորհավորում ենք ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ։

​Անցնող տարին մեզ համար եղել է ձեռքբերումների, արդյունավետ համագործակցության և հաստատուն քայլերի շրջան։

Մենք բարձր ենք գնահատում այն վստահությունը, որը ձևավորվել է մեր գործընկերների հետ հարաբերություններում, և այն նվիրումը, որով մեր թիմակիցներն իրականություն են դարձրել ընկերության առջև դրված նպատակները։

​Թող 2026 թվականը լինի նոր հորիզոնների բացահայտման, մասնագիտական հաջողությունների և կայուն զարգացման տարի։

Մաղթում ենք ձեզ և ձեր ընտանիքներին բարօրություն, անսպառ էներգիա և խաղաղություն։

​Վստահ ենք, որ գալիք տարում մեր համատեղ ջանքերն ու փոխշահավետ գործակցությունը կբերեն էլ ավելի նշանակալի արդյունքների։

​Լավագույն բարեմաղթանքներով՝
«Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ընկերություն

Պաշտոնական հայտարարություն «88» սուպերմարկետների ցանցի կողմիցՎերջին օրերին շրջանառվող հրապարակումների և մեկնաբանությունն...
04/12/2025

Պաշտոնական հայտարարություն «88» սուպերմարկետների ցանցի կողմից

Վերջին օրերին շրջանառվող հրապարակումների և մեկնաբանությունների կապակցությամբ ցանկանում ենք ներկայացնել մեր պաշտոնական պարզաբանումը։
«88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյաի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս 88 Սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկությունները։

Նման խոսակցությունները երբեմն կարող են առաջանալ ոչ միայն ապատեղեկատվության ազդեցությունից, այլ նաև տարբեր շահագրգիռ խմբերի կողմից՝ որպես ճնշման, շահարկման կամ առողջ մրցակցության կանոններին հակասող փորձեր։ Մենք վստահ պնդում ենք, որ նմանատիպ խոսակցությունները չեն ծառայում ոչ մեր գործունեության, ոչ էլ հասարակության շահերին։

Մենք բարձր ենք գնահատում հազարավոր սթափ մտածող գնորդներին, ովքեր գնահատում են մեր պարզ և թափանցիկ աշխատանքը։
Վստահեցնում ենք, որ մեր գործունեությունը թափանցիկ է, և այդ մասին կարող են փաստել մեր բոլոր գործընկերները, որոնց հետ մշտապես գործում ենք փոխադարձ հարգանքի և ջերմ գործընկերային համագործակցության միջավայրում։
Մեր միակ նպատակը մնում է նույնը՝ապահովել արդար գնային քաղաքականություն, բարձր որակի սպասարկում և հաճելի միջավայր յուրաքանչյուր հաճախորդի համար։
Ապատեղեկատվության և ստահոդ լուրերի տարածման հարցում մենք ինքներս հետամուտ կլինենք, որպեսզի մեր գործարար համբավը արատավորող և աշխատանքով ձեռք բերած վստահությանը վնասող ցանկացած կեղծ տեղեկություն դառնա իրավական քննության առարկա։
Եթե որևէ անձ կամ անձանց խումբ գիտակցաբար տարածում է կեղծ լուրեր, ապա նրանք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ, անկախ նրանից ում է ուղղված ապատեղեկատվությունը։
Մենք շարունակելու ենք աշխատել ամեն օր՝ արժանի լինելով մեր հաճախորդների և գործընկերների վստահությանը։
Շնորհակալ ենք վստահության և աջակցության համար։

Հարգանքով,
«88» սուպերմարկետների ցանց

Խորը  վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է «Պրոյեկտ Ինտեր֊Ինվեստ» (Project Inter-Invest) ընկերությունների խմբի հիմնադիր-տ...
23/11/2025

Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է «Պրոյեկտ Ինտեր֊Ինվեստ» (Project Inter-Invest) ընկերությունների խմբի հիմնադիր-տնօրենի՝ Նարեկ Նալբանդյանի սիրելի մայրը։

Ներկայացնում ենք մեր անկեղծ ցավակցությունը Նալբանդյան ընտանիքին՝ ցանկանում համբերություն, ուժ և հարազատ մայրիկի լուսավոր հիշատակի հանդեպ հավերժ խոնարհում։

Հոգեհանգստի արարողությունը կկայանա՝
📍Գյուղ Արգել (Լուսակերտ), 10 փ. 14 տ.
📆24/11/2025
🕐18։00

Թաղման արարողությունը կանցկացվի`
📆25/11/2025, 🕐13։00֊ին,նույն հասցեից։

Հարգանքով՝ «Պրոյեկտ Ինտեր֊Ինվեստ» (Project Inter֊Invest) ընկերությունների ողջ անձնակազմ։

✅ԳՈՐԾԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ
29/05/2025

✅ԳՈՐԾԱՐԱՐ ՆԱՐԵԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ

Գործարար Նարեկ Նալբանդյանն իր նախաձեռնությամբ «Հետք»-ին հարցազրույց է տվել։ Խոսել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան գնման գործարքի, «Գոլդեն Փելի...

✨️Թո'ղ Հարության լույսը լուսավորի մեր կյանքը, մեր ընտանիքներն ու հայրենիքը։ ✨Թո'ղ խաղաղությունը տիրի մեր սրտերում, իսկ բ...
20/04/2025

✨️Թո'ղ Հարության լույսը լուսավորի մեր կյանքը, մեր ընտանիքներն ու հայրենիքը։

✨Թո'ղ խաղաղությունը տիրի մեր սրտերում, իսկ բարությունն ու սերը առաջնորդեն բոլորիս ամենօրյա ընթացքը։

🙏Քրիստոս հարյավ ի մեռելոց։
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի։

✨️ Մայրերը կյանքի զարկերակն են, նրանք մեր սրտերի ջերմությունն ու ուժն են։💐Նվիրե՛ք մայրերին հավերժ հոգատարություն ու սեր։...
07/04/2025

✨️ Մայրերը կյանքի զարկերակն են, նրանք մեր սրտերի ջերմությունն ու ուժն են։

💐Նվիրե՛ք մայրերին հավերժ հոգատարություն ու սեր։

«Պրոյեկտ Ինտեր֊Ինվեստ» ընկերությունը սրտանց շնորհավորում է բոլոր մայրերին՝ մաղթելով անսպառ ժպիտներ, երկար ու առողջ կյանք, նորանոր հաղթանակներ և բազում նվաճումներ։

🌺 Շնորհավոր Կանանց միջազգային օրը 🌺Սիրելի՛ կանայք, շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Դուք կյանքի, սիր...
08/03/2025

🌺 Շնորհավոր Կանանց միջազգային օրը 🌺

Սիրելի՛ կանայք, շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Դուք կյանքի, սիրո և գեղեցկության աղբյուր եք։ Ձեր քնքշությունն ու ուժը, նվիրվածությունն ու խելացիությունը դարձնում են աշխարհն ավելի լավը։

Թող ձեր օրերն անցնեն խաղաղության, երջանկության և արժանի գնահատանքի մեջ։ Մաղթում ենք, որ միշտ շրջապատված լինեք ջերմությամբ ու սիրով։ 💐

Address

Halabyan 9/4
Yerevan
0038

Telephone

+37460708888

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Project Inter-Invest posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Project Inter-Invest:

Share