09/01/2026
Սիրո՞ւմ ես մարդկանց հետ աշխատել և ուզու՞մ ես մասնագիտանալ HR ոլորտում՝ ձեռք բերելով փորձ շինարարական մեգանախագծերի մեջ, ապա մենք փնտրում ենք հենց քեզ՝ մեր մեծ ընտանիքին միանալու համար։ 🥰❤️
Պարտականություններ 🔸
Մասնակցել կադրային աշխատանքների վարման, ինչպես նաև կադրային ներքին հաշվետվությունների կազմման աշխատանքներին ✅
Սերտորեն համագործակցել և աշխատել աշխատակիցների հետ՝ աշխատանքային հարաբերությունների ճիշտ կառուցման, բարելավման, ինչպես նաև աշխատանքային արդյունավետ պայմաններ ստեղծելու համար ✅
Շարունակական կապ պահել շինարարական ղեկավար անձնակազմի հետ ✅
Կազմել դիմումներ, հրամաններ, համաձայնագրեր և այլ փաստաթղթեր ✅
Մշակել և իրականացնել աշխատակիցների մոտիվացիոն ծրագրեր ✅
Նպաստել կազմակերպության կորպորատիվ մշակույթի զարգացմանը (օրինակ՝ աջակցել կորպորատիվ միջոցառումների կազմակերպման հարցում…) ✅
Կատարել HR ղեկավարի և Տնօրենի կողմից հանձնարարվող այլ ադմինիստրատիվ հանձնարարություններ ✅
Պահանջներ 🔸
Բարձրագույն կրթություն ✅
Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում ✅
Հաղորդակցման, արդյունավետ բանակցելու և թիմի հետ աշխատելու ունակություն ✅
Բարդ իրավիճակներում օպերատիվ կողմնորոշվելու կարողություն ✅
Խնդիրների արդյունավետ լուծման հմտություն
Կազմակերպչական ունակություններ ✅
Ստեղծագործական մտածողություն և նորարարական մոտեցումների կիրառում ✅
Հայերենի գերազանց իմացություն (գրագետ բանավոր և գրավոր խոսք) ✅
Համակարգչային գիտելիքներ (MS Office) ✅
Անգլերենի և ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն ✅
Մենք առաջարկում ենք 🔸
Կայուն աշխատանք հուսալի և զարգացող շինարարական ընկերությունում ✅
Աշխատանք ընտանեկան և պրոֆեսիոնալ թիմում ✅
Աշխատանք, որը հնարավորություն է տալիս սովորել և զարգանալ ամենաարդիական ու դինամիկ ոլորտի ներսում ✅
Մասնագիտական և կարիերայի աճի հնարավորություն ✅
Ռեզյումեները (CV) խնդրում ենք ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին՝ [email protected], նշելով հաստիքը (օրինակ՝ HR օգնական/HR Assistant):
Հեռախոսահամարներ՝
☎️ Հեռ․ 011441442
📱 Բջջ․ +37441441431
#ԳՈՐԾԿԱ