Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ

Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ Գործունեությունը` գիտական վերլուծություններ, գիտական հրապարակումներ, փորձաքննություններ

23/06/2026

Հունիսի 19-ին կայացավ գիտական սեմինար՝ «Բնակչության թվաքանակի և ինովացիոն զարգացման փոխկապվածության գնահատումը» թեմայով 💡
🎤 Բանախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի գիտաշխատող Հարությունյան Անուշը։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ՀՀ բնակչության թվաքանակի դինամիկայի և երկրի ինովացիոն զարգացման միջև առկա փոխկապվածությունը, ինչպես նաև դիտարկվել է Հայաստանի դիրքը Գլոբալ ինովացիոն ինդեքսում և միջազգային գիտաչափական շարքերում:
📌 Սեմինարը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, մասնակիցները հանդես եկան հարցադրումներով և դիտարկումներով
#գիտականսեմինար #գենդերայինհավասարություն #ապահովագրություն

📌Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը hրավիրում է մասնակ­ցելու «ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Ա...
19/06/2026

📌Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը hրավիրում է մասնակ­ցելու «ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՇԽԱՐՀԱ­ՔԱ­­ՂԱ­ՔԱ­ԿԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ» 3-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովին (ISCER-2026)` նվիրված Հայաստանի Հանրա­պե­տութ­յան անկախության 35-րդ հոբելյանական տարվան, որը տեղի կունենա 2026թ-ի սեպտեմբերի 15-17-ին։
Մանրամասներին ծանոթանալու համար անցեք կից հղումով
👇https://economics.sci.am/?p=244975

19/06/2026

Հունիսի 12-ին կայացավ գիտական սեմինար՝ «Ագրոտուրիզմի դերը գյուղական բնակչության զբաղվածության բարձրացման համատեքստում» թեմայով 💡
🎤 Բանախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի գիտաշխատող Քոչարյան Ծովինարը։
Սեմինարի ընթացքում ներկայացվեցին ագրոտուրիզմի զարգացման հիմնական ուղղությունները, դրա ազդեցությունը գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության զբաղվածության բարձրացման և լրացուցիչ եկամուտների ստեղծման վրա։
📌 Սեմինարը անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում, մասնակիցները հանդես եկան հարցադրումներով և մասնագիտական դիտարկումներով
#գիտականսեմինար #գենդերայինհավասարություն #ապահովագրություն

18/06/2026

Հունիսի 11-ին Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի և Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի միջև կայացավ «Sustainability at the Crossroads: Bulgarian and Armenian Perspectives on Circularity and Resource Efficiency» խորագրով համատեղ վեբինարը։
Միջոցառման նպատակն էր խթանել ակադեմիական փոխանակումը հայ և բուլղարացի հետազոտողների միջև՝ քննարկելով շրջանաձև տնտեսությանն անցման մարտահրավերներն ու հնարավորությունները։ Օրակարգն ընդգրկում էր շրջանաձև տնտեսության միջազգային մոդելների, թափոնների կառավարման և դրանց մակրոտնտեսական նշանակության վերաբերյալ կարևոր թեմաներ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր զեկուցողներին և մասնակիցներին արդյունավետ քննարկման համար։

🗣️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ🎓Մ․Քոթանյանի անվան տնտեսագիտո...
16/06/2026

🗣️ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ

🎓Մ․Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտը հայտարարում է 2026/2027 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելություն:
📄Անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել Մ․Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ՝ Գր․ Լուսավորիչ 15, 2-րդ հարկ, 104 սենյակ սույն թվականի հունիսի 15-ից հուլիսի 10 ներառյալ։
Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուց­մամբ (անվճար) ասպիրանտուրա ընդունելության տեղերի բաշխումն ըստ մասնագիտությունների հասանելի է հետևյալ հղմամբ 👇

📌 https://www.arlis.am/hy/acts/226384
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

👉2026/2027 ուսումնական տարվա համար ՀՀ ԿԳՄՍՆ կողմից Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտին հատկացվել է ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ առկա (անվճար) 1 (մեկ) տեղ` Ը.00.03-«Ֆինանսներ, հաշվապահական հաշվառում» և 1 (մեկ) տեղ Ը․00․02- -«Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտություններով։
📞Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-58-19-71 ներքին (104) հեռախոսահամարով:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂ...

15/06/2026

Հունիսի 5-ին կայացավ գիտական սեմինար՝ «Գենդերային հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով 💡
🎤 Բանախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի ավագ գիտաշխատող Լիլիկ Բեգլարյանը։
🗣️Սեմինարի ընթացքում հանգամանալից անդրադարձ կատարվեց գենդերային հավասարության հիմնախնդիրներին, դրանց սոցիալ-տնտեսական հետևանքներին և Հայաստանի զարգացման համատեքստում դրանց կարևորությանը։
➡️Ընդգծվեց գենդերային հավասարության ապահովման անհրաժեշտությունը և երկրի տնտեսական իրավիճակի գնահատումը՝ աշխատանքային ռեսուրսի լիարժեք օգտագործման կարևորության տեսանկյունից։
#գիտականսեմինար #գենդերայինհավասարություն #ապահովագրություն

12/06/2026

📊📅 Հունիսի 10-ին կայացավ սեմինար-դասախոսություն ՝ «Հուզական ինտելեկտ» 💡 խորագրով։
🎤 Բանախոսությամբ հանդես եկավ «Կամուրջներ» հասարակական զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, Executive & Team MCC ICF քոուչ Նարինե Կարսլյանը։

🤝 Սեմինարն անցավ ինտերակտիվ քննարկումների և հարցուպատասխանի մթնոլորտում․ բանախոսի կողմից արծարծվեցին հուզական ինտելեկտի կարևորության ու արդիականության հիմնահարցերը, անցկացվեց կառավարման պրոցեսում հուզական ինտելեկտի գնահատման գործնական թեստ։
#գիտականսեմինար #ապահովագրություն

♻️ Ինչպե՞ս թափոնները վերածել արժեքի և խթանել կայուն տնտեսական աճը։Միացե՛ք Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի ...
10/06/2026

♻️ Ինչպե՞ս թափոնները վերածել արժեքի և խթանել կայուն տնտեսական աճը։Միացե՛ք Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի և Բուլղարիայի ԳԱ Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի համատեղ առցանց վեբինարին, որտեղ հայ և բուլղարացի գիտնականները կկիսվեն շրջանաձև տնտեսությանն անցնելու իրենց երկրների ու միջազգային փորձով։Թեմա՝ Sustainability at the Crossroads: Bulgarian and Armenian Perspectives on Circularity and Resource Efficiency
🗓 11 հունիսի, 2026
🕚 Ժամը՝ 11:00-13:00
📍 Առցանց միացում
🔗 Միանալու հղում՝ https://meet.asnet.am/rooms/dtq-e7b-n7u-08u/join
Մանրամասն օրակարգին և բանախոսների ցանկին կարող եք ծանոթանալ կից նկարում
👇

04/06/2026

🎉Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում կազմակերպվել էր ուրախ և հիշարժան միջոցառում աշխատակիցների երեխաների և թոռնիկների համար։

🎈🎀Փոքրիկները վայելեցին հագեցած ու զվարճալի օր՝ խաղացին, նկարեցին, մասնակցեցին հետաքրքիր ակտիվությունների, ձեռք բերեցին նոր ընկերներ և անցկացրեցին անմոռանալի ժամանակ միասին։

🎁Միջոցառման ավարտին բոլոր երեխաները ստացան նվերներ, որոնք էլ ավելի ուրախություն ու տոնական տրամադրություն պարգևեց նրանց։
Շնորհավորում ենք բոլոր երեխաներին այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում անհոգ մանկություն, առողջություն, երջանկություն և անսպառ ժպիտներ։ 💙

.Kotanyaninstituteofeconomics # Kidsday 🎈🎁

02/06/2026

📊📅 Մայիսի 29-ին կայացավ գիտական սեմինար՝ «Գյուղատնտեսության ներկա վիճակը․զարգացմանը խոչընդոտող գործոնները" թեմայով 💡 🎤 Բանախոսությամբ հանդես եկավ ինստիտուտի գիտաշխատող Աշոտ Խաչատրյանը ։ Սեմինարի ընթացքում նա ներկայացրեց գյուղատնտեսության ներկա իրավիճակը՝ անդրադառնալով ոլորտի զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոններին, ինչպիսիք են՝
✅շուկայի անորոշությունը և ներքին պահանջարկի սահմանափակությունը,
✅մարդկային ռեսուրսների հմտությունների ու գիտելիքների ցածր մակարդակը
✅պետական կառավարման համակարգի բացերը և այլ։
Սեմինարի ավարտին տեղի ունեցավ ակտիվ քննարկում կապված թեմայի արդիականության հետ։
#գիտականսեմինար #ապահովագրություն

Address

15 Grigor Lusavorich Street
Yerevan
0015

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+37410581971

Alerts

Be the first to know and let us send you an email when Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ:

Share