12/08/2025
⬜️ Տրավերտինն ավելի քան հազար տարի կիրառվում է շինարարության և ճարտարապետության մեջ՝ որպես շինարարական, դեկորատիվ, երեսպատման նյութ, և այսօր էլ ամենաշատ օգտագործվող քարն է ժամանակակից ճարտարապետության մեջ։
Տրավերտինն անվնաս է մարդկանց կյանքի համար, ինչը թույլ է տալիս նրա կիրառումը նաև ինտերիերում՝ հատակի, պատերի, երբեմն նաև առաստաղի երեսպատման համար։ Տրավերտինից ստեղծում են նաև քանդակներ ու հուշարձաններ։
Տրավերտինից են կառուցված Հռոմի Կոլիզեումը, Երևանի Կասկադ համալիրը, Երևանի Արաբկիր համայնքում գտնվող «Սասնա ծռեր, Ծովինարը Սանասարի և Բաղդասարի հետ» շատրվան-հուշարձանը։ Քարը շինություններին տալիս է դեղնավուն երանգ։
#տրավերտին #տրավերտինեսալիկ