02/06/2021
Շարունակելով ներկայացնել պատանեկան բացառիկ ստարտափ մրցույթի արդյունքները, շտապում ենք պատմել երկրորդ դրամական մրցանակի հաղթողների մասին: Այո, հաղթողների քանի որ ժյուրիի քվեարկությամբ եւ մեր հեքըթոնի գլխավոր գործընկեր SoftConstruct ընկերության որոշմամբ ունեցանք միանգամից 2 երկրորդ մրցանակ. Սյունիքի եւ Գեղարքունիքի թիմերից յուրաքանչյուրը ստացավ 300.000-ական դրամ իրենց գաղափարն առաջ տանելու համար եւ իրար հետ համագործակցության եզրեր գտնելու խոստումով:
Սյունիքի մարզի պատանիները, քանի որ պատերազմից հետո հայտնվել են սահմանների եւ գյուղերի անվտանգության շատ անկայուն իրավիճակում, Syunik Protection նախագծով փորձել էին ստանալ մի հավելված, որը զարգացնելու դեպքում պիտի դառնա սահմանային գյուղերում զբոսաշրջիկների համար հետաքրքրություններ բացահայտելու, անվտանգ երթուղիներ ընտրելու լուծում:
Իսկ Գեղարքունիքի մարզի հավելվածը՝ Traveller’s assistant-ը, որ նույնպես առնչվում է մարզի մշակութային եւ զբոսաշրջային զարգացմանը, փորձելու է բացահայտել սովորական երթուղիներից դուրս մնացած թաքնված անկյունները, բացահայտելու է համայնքների եւ դրանցում ապրող մարդկանց առանձնահատկությունները:
Հետեւեք մեր էջին, որպեսզի տեղեկանաք բոլոր մրցանակների եւ դրանց արժանացած տաղանդավոր պատանիների մասին:
ծրագիրն իրականացվում է Girls in Tech Armenia-ի կողմից BST-ի դրամաշնորհի շրջանակում` ԱՄՆ-ի Գերմանական Մարշալի հիմնադրամի` Սևծովյան վստահություն տարածաշրջանային համագործակցության համար, իսկ Հեքըթոնի գլխավոր գործընկերն էր SoftConstruct ընկերությունը:
#Սյունիք #Գեղարքունիք