ArmDrone Community

ArmDrone Community ArmDrone Community-ի նպատակն է ԱԹՍ ոլորտում համայնքի ձևավորումը և նրա զարգացումը:
(7)

🎯 Մեր նախաձեռնության` «ArmDrone Community»-ի նպատակն է`

🔹 Անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) ունեցող բոլոր անհատներից ստեղծել համայնք,

🔹 Նպաստել սպորտի և ԱԹՍ-ների մշակույթի տարածմանը,

🔹 Անցկացնել ամենամյա մրցարշավներ, որը կնպաստի ոլորտում ԱԹՍ պրոֆեսիոնալ վարողների ավելացմանը, ոլորտի հանդեպ հետաքրքրվածության բարձրացմանը,

🔹 Ստեղծել և մշակել ուսուցողական բովանդակություն մեդիահարթակում:

📺 Հանրային հեռուստաընկերության Լուրեր-ի թողարկումը նույնպես անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից կա...
24/05/2026

📺 Հանրային հեռուստաընկերության Լուրեր-ի թողարկումը նույնպես անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից կազմակերպված FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավին։

🚀 Մրցարշավը կարևոր քայլ էր Հայաստանում FPV սպորտի և տեխնոլոգիական մշակույթի զարգացման համար՝ ստեղծելով նոր հնարավորություններ համայնքի մասնակիցների և երիտասարդ սերնդի համար։

🏆 Նշենք նաև, որ Ucom-ի կողմից հատուկ մրցանակի արժանացավ ԱրմԴրոն համայնքի ամենաակտիվ, աշխատասեր և նպատակասլաց սաներից մեկը՝ Ռաֆիկ Ադամյանը։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում Հ1-ին՝ մրցարշավը և մեր համայնքի գործունեությունը լուսաբանելու համար։

📺 Հանրային հեռուստաընկերության Լուրերի թողարկումը նույնպես անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից կազմակերպված FPV Drone Racing Western A...

23/05/2026

📺 AB News-ը անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից կազմակերպված FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավին։

🏁 Լուսաբանման ընթացքում իրենց տպավորություններով կիսվել են մրցարշավի ամենափոքր մասնակից՝ 10-ամյա Վահե Մանասյանը, և ամենամեծ մասնակից՝ 45-ամյա Ram Aram Ayvazian՝ պատմելով մրցույթի մթնոլորտի, ստացած փորձի և իրենց գրանցած արդյունքների մասին։ MultiGP միջազգային ստանդարտներով անցկացվող այս տարածաշրջանային մրցարշավը առաջին անգամ էր կազմակերպվում Հայաստանում՝ համախմբելով տարբեր երկրների FPV օպերատորների։

🚀 Մասնակիցների խոսքով՝ նման մրցարշավերը մեծ փորձ և կարևոր հնարավորություն են ստեղծում յուրաքանչյուր օպերատորի համար՝ զարգանալու, նոր գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և ապագայում միջազգային հարթակներում ավելի վստահ հանդես գալու գործում։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում AB News-ին՝ մրցարշավը և մեր համայնքի գործունեությունը լուսաբանելու համար։

📺 «Ժամը» լրատվականը անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից կազմակերպվող FPV Drone Racing Western Asia...
22/05/2026

📺 «Ժամը» լրատվականը անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից կազմակերպվող FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավի նախապատրաստական աշխատանքներին։

🏁 Լուսաբանման շրջանակներում ներկայացվել են մրցուղու պատրաստման աշխատանքները, մասնակիցների մարզումները, կազմակերպչական գործընթացներն ու մրցարշավային մթնոլորտը։ MultiGP միջազգային ստանդարտներով անցկացվող այս տարածաշրջանային մրցարշավը առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում՝ համախմբելով տարբեր երկրների FPV օպերատորներին։

🚀 Մրցարշավը կարևոր նշանակություն ունի Հայաստանում FPV ոլորտի, տեխնոլոգիական կրթության և միջազգային համագործակցության զարգացման տեսանկյունից՝ ստեղծելով նոր հնարավորություններ համայնքի և երիտասարդ սերնդի համար։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում «Ժամը» լրատվականին և լրագրող Քնարիկ Պետրոսյանին՝ մեր գործունեությունը լուսաբանելու համար։

📺 «Ժամը» լրատվականը անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայ...

🎉 Այսօր մեր համայնքի անդամների հետ միասին նշեցինք երկու կարևոր առիթ՝ FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - ...
21/05/2026

🎉 Այսօր մեր համայնքի անդամների հետ միասին նշեցինք երկու կարևոր առիթ՝ FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 մրցարշավի հաջող ավարտը և ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Айк Карапетян-ի ծննդյան օրը։

🚀 Մրցույթից հետո հատկապես կարևոր է միասին վերլուծել սխալներն ու բացթողումները, քննարկել մասնակցության մարտավարությունը, լսել տարբեր կարծիքներ և կատարել հետևություններ, որպեսզի յուրաքանչյուր հաջորդ միջոցառում անցկացվի ավելի բարձր մակարդակով, իսկ մեր համայնքի սաները ապագայում գրանցեն էլ ավելի մեծ հաջողություններ։

🏆 Հիշեցնենք, որ ԱրմԴրոն համայնքի մասնակիցները մրցանակային հորիզոնականներ զբաղեցրեցին միանգամից երկու անվանակարգերում՝

🟢 Beginner Class
🥇 1. Vardan Avetisyan 🇦🇲 (ArmDrone Community)
🥉 3. Ashot Mikaelyan 🇦🇲 (ArmDrone Community)

🟡 Semi-Pro Class
🥇 1. Sargis Tatosyan 🇦🇲 (ArmDrone Community)
🥈 2. Vahagn Bekverdyan 🇦🇲 (ArmDrone Community)

🤝 Շնորհավորում ենք մեր բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնում համայնքի յուրաքանչյուր անդամի՝ ներդրված աշխատանքի, միասնականության և համայնքի զարգացման մեջ ունեցած ավանդի համար։

📺 Ռուսական «Мир» հեռուստաընկերությունն անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից անցկացվող FPV Drone Rac...
20/05/2026

📺 Ռուսական «Мир» հեռուստաընկերությունն անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից անցկացվող FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավին։

🏁 MultiGP միջազգային ստանդարտներով կազմակերպված մրցարշավը առաջին անգամ անցկացվեց Հայաստանում՝ համախմբելով տարբեր երկրների FPV օպերատորների և ստեղծելով բարձր մակարդակի մրցակցային ու տեխնոլոգիական միջավայր։

🚀 Մրցարշավի ընթացքում մասնակիցները ցուցադրեցին բարձր արագություն, ճշգրիտ կառավարում և պրոֆեսիոնալ հմտություններ, իսկ միջոցառումը դարձավ կարևոր քայլ Հայաստանում FPV սպորտի և տեխնոլոգիական մշակույթի զարգացման ճանապարհին։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում «Мир» հեռուստաընկերությանը՝ մեր գործունեությունը լուսաբանելու և տարածելու համար։

📺 Ռուսական «Мир» հեռուստաընկերությունն անդրադարձել է Ucom-ի աջակցու...

20/05/2026

🏁 Մրցարշավն ավարտվեց, բայց տպավորություններն ու հիշողությունները դեռ երկար կմնան մեզ հետ։

🎥 Թե ինչպես անցավ FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 մրցարշավը և ինչ հիշողություններ մնացին դրա ավարտից հետո, կպատմեն մրցարշավի գլխավոր մրցավարներն ու տեխնիկական թիմի անդամներ Artem Shubin-ը և Elena Altishkina-ն։

😄 P.S. Փոքրիկ զվարճալի շփոթմունք էլ ունեցանք․ հավաստագրերից մեկում Elena-ի անունը պատահմամբ գրել էինք «Злена»։

✈️ Հայաստանի մրցարշավի ավարտից անմիջապես հետո Artem-ը և Elena-ն մեկնեցին տարբեր քաղաքներ՝ իրենց հաջորդ մրցարշավներին պատրաստվելու։ Սակայն նույնիսկ այդ զբաղված գրաֆիկի պայմաններում նրանք տեսակապի միջոցով միացան և ձայնագրեցին հատուկ շնորհակալական ուղերձ ԱրմԴրոն համայնքի հիմնադիր Айк Карапетян-ի ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև կիսվեցին մրցարշավից ստացած իրենց տպավորություններով։

🤝 Շնորհակալ ենք մեր ընկերներին, համայնքին, գործընկերներին ու հովանավորներին։ Նրանց աջակցության և ներգրավվածության շնորհիվ նման մասշտաբային միջոցառումը դարձավ իրականություն։

🚀 Մրցարշավի ընթացքում բոլորը ձեռք բերեցին նոր ընկերներ, արժեքավոր փորձ և կարևոր գիտելիքներ, որոնք ապագայում կօգնեն ավելի զարգացնել FPV ոլորտը Հայաստանում և ձևավորել ավելի ուժեղ ու փորձառու համայնք։

🥳 Այսօր   համայնքի հիմնադիր Айк Карапетян-ի ծննդյան տարեդարձն է։🙌 ԱրմԴրոն համայնքի թիմը սրտանց շնորհավորում է՝ մաղթելով ...
20/05/2026

🥳 Այսօր համայնքի հիմնադիր Айк Карапетян-ի ծննդյան տարեդարձն է։

🙌 ԱրմԴրոն համայնքի թիմը սրտանց շնորհավորում է՝ մաղթելով անսպառ եռանդ, առողջություն, նորանոր հաջողություններ և բոլոր նպատակների ու նախաձեռնությունների իրականացում։

🚀 Հայկը, անցնելով պատերազմի դժվարություններով, վերադառնալով և ձեռք բերելով նոր մասնագիտություն, անցել է երկար ու պատասխանատու ճանապարհ։ Իր շուրջ 10 տարվա դասավանդման և համայնքային գործունեության ընթացքում նա կարողացել է կրթել և ոգեշնչել հազարավոր մարդկանց՝ նրանց մեջ ձևավորելով հետաքրքրություն տեխնոլոգիական, ինժեներական և FPV ուղղությունների նկատմամբ՝ երբեք չհանձնվելով դժվարությունների առաջ։

🏁 Նրա հետևողական աշխատանքի, համայնքի զարգացմանն ուղղված ջանքերի և տարիների փորձի արդյունքներից մեկը դարձավ Ucom-ի աջակցությամբ այս տարի Հայաստանում առաջին անգամ անցկացված FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 միջազգային մրցարշավը, որը կազմակերպվեց MultiGP միջազգային ստանդարտներով և համախմբեց տարբեր երկրների լավագույն FPV օպերատորներին։

🤝 Եվս մեկ անգամ շնորհավորում ենք և շնորհակալություն հայտնում Հայկին՝ համայնքի զարգացման, երիտասարդների կրթության և Հայաստանում FPV մշակույթի ձևավորման գործում ունեցած մեծ ներդրման համար։

🚀 How2B - Business and Tech Media-ն անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից առաջին անգամ Հայաստանում ա...
19/05/2026

🚀 How2B - Business and Tech Media-ն անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից առաջին անգամ Հայաստանում անցկացված FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավին՝ կազմակերպված MultiGP միջազգային ստանդարտներով։

🏁 Մրցարշավը համախմբեց Հայաստանի և տարբեր երկրների FPV օպերատորների՝ ստեղծելով բարձր մակարդակի մրցակցային և տեխնոլոգիական միջավայր։ Երեք օր շարունակ մասնակիցները ցուցադրեցին իրենց արագությունը, ճշգրիտ կառավարումը և պրոֆեսիոնալ հմտությունները։

📡 Ucom-ն արդեն երկրորդ տարին է՝ որպես գլխավոր տեխնոլոգիական գործընկեր, աջակցում է ԱրմԴրոն համայնքի տեխնոլոգիական, կրթական և սպորտային նախաձեռնություններին՝ նպաստելով Հայաստանում FPV մշակույթի և երիտասարդական տեխնոլոգիական համայնքի զարգացմանը։

🤝 ԱրմԴրոն համայնքը շարունակում է ակտիվորեն զարգացնել FPV և ԱԹՍ ոլորտը Հայաստանում՝ կազմակերպելով մրցարշավներ, դասընթացներ, համատեղ թռիչքներ և համայնքային տարբեր նախաձեռնություններ՝ միավորելով ոլորտով հետաքրքրված երիտասարդներին և մասնագետներին։

🚀 Նմանատիպ նախաձեռնությունները մեր համայնքի կողմից շարունակական բնույթ են կրելու՝ նպաստելով արդար մրցակցային միջավայրի ձևավորմանը, նոր հնարավորությունների ստեղծմանը և FPV ոլորտի զարգացմանը Հայաստանում։

🚀 How2B-ն անդրադարձել է Ucom-ի աջակցությամբ ԱրմԴրոն համայնքի կողմից առաջին անգամ Հայաստանում անցկացված FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավ...

🏁 Ավարտվեց Ucom-ի աջակցությամբ անցկացվող FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026  տարածաշրջանայի...
18/05/2026

🏁 Ավարտվեց Ucom-ի աջակցությամբ անցկացվող FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 տարածաշրջանային մրցարշավը, որը համախմբեց տարածաշրջանի լավագույն FPV օպերատորներին և ստեղծեց իրական սպորտային ու տեխնոլոգիական տոն։

🔥 Երկու օր շարունակ ունեցանք թեժ և լարված մրցակցություն, որտեղ մասնակիցները ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, արագություն, ճշգրիտ կառավարում և մրցակցային մեծ ոգի։

🟢 Beginner Class

🥇 1. Vardan Avetisyan 🇦🇲 ( ArmDrone Community )
🥈 2. Hayk Tarumyan 🇦🇲
🥉 3. Ashot Mikaelyan 🇦🇲 ( ArmDrone Community )

🟡 Semi-Pro Class

🥇 1. Sargis Tatosyan 🇦🇲 ( ArmDrone Community )
🥈 2. Vahagn Bekverdyan 🇦🇲 ( ArmDrone Community )
🥉 3. Arthur Aslanyan 🇦🇲 ( WishUp Drone Academy )

🔴 Professional Class

🥇 1. Dmitrii Savinovskii 🇷🇺 ( Belka Team )
🥈 2. Maksim Nor 🇷🇺 ( Russian Drone Racing Federation )
🥉 3. Matvey Pochekunin 🇷🇺 ( Octopus )

🏆 Բոլոր մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցները ստացան դրամական մրցանակներ, գավաթներ, մեդալներ, հավաստագրեր, ինչպես նաև նվերներ և սարքավորումներ։

📹 Շուտով կհրապարակվեն մրցարշավի լուսանկարները, լավագույն կադրերը և ամբողջական արդյունքները։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, գործընկերներին, հովանավորներին, կամավորներին և հանդիսատեսին՝ այս կարևոր միջոցառման մեկ մասնիկը լինելու համար։

17/05/2026

🏁 Կայացավ FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 տարածաշրջանային մրցարշավը։

Եռօրյա լարված պայքարից հետո մեր մասնակիցները ցուցաբերեցին իրենց լավագույն հմտությունները։

👏 Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին գրանցած հաջողությունների համար։

🏁 FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 -ի մրցարշավի ամենաակտիվ հանդիսատեսը։
17/05/2026

🏁 FPV Drone Racing Western Asia Regional Qualifier - Armenia 2026 -ի մրցարշավի ամենաակտիվ հանդիսատեսը։

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when ArmDrone Community posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ArmDrone Community:

Share