ՃՇՀԱՀ Գիտության վարչություն

ՃՇՀԱՀ Գիտության վարչություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from ՃՇՀԱՀ Գիտության վարչություն, Science, Technology & Engineering, Teryan 105, Yerevan.

23/03/2026

🎓 «POSTDOC-ARMENIA-2026» ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի՛ համալսարանականներ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն տեղեկացնում է, որ մեկնարկում է «Հայաստանի Հանրապետության գիտական կազմակերպություններում արտերկրի գիտնականների PostDoc-Armenia 2026» մրցույթը։

📌 Մրցույթի նպատակներն են՝
• խթանել գիտության ոլորտում միջազգային համագործակցությունը
• զարգացնել բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում գիտական ներուժը
• ներգրավել կարիերայի տարբեր մակարդակներում գտնվող սփյուռքի և արտերկրի հետազոտողներին
• բարելավել գիտական միջավայրը
• հիմք դնել նոր, մրցունակ և հեռանկարային գիտական ուղղությունների ստեղծմանը

👥 Ծրագրին կարող են դիմել
• 1986թ. հունվարի 1-ից հետո ծնված
• 2011թ. հունվարի 1-ից հետո գիտական աստիճան ստացած արտերկրյա գիտնականները

📚 Մրցույթը ներառում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառները՝
• բնական գիտություններ
• ճարտարագիտություն և տեխնոլոգիա
• բժշկական գիտություններ
• գյուղատնտեսական գիտություններ
• հասարակական գիտություններ
• հայագիտություն և հումանիտար գիտություններ

📝 Հայտերը անհրաժեշտ է մինչև ապրիլի 23-ը ներկայացնել հետևյալ հղումով՝
https://postdoc-armenia-2026.hesc.am/

📞 Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Գիտության վարչություն (2335 աշխատասենյակ)։

📅 Ծրագրի ֆինանսավորման նախատեսվող մեկնարկը՝ 2026թ. սեպտեմբեր։

🔗 Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝
https://www.hesc.am/hy/calls/26-postdoc/

23/03/2026

🎓 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԱՐՏԵՐԿՐԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՈՒՄ 2026» ՄՐՑՈՒՅԹ

Սիրելի՛ համալսարանականներ, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հայտարարում է «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում-2026» մրցույթը։

📌 Մրցույթի նպատակներն են՝
• խթանել ներպետական և միջազգային համագործակցությունը
• զարգացնել գիտական և գիտատեխնիկական ներուժը բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող կազմակերպությունում
• ներգրավել սփյուռքի և արտերկրի գիտական ներուժը
• նպաստել գիտական արդյունքների սոցիալ-տնտեսական ազդեցության զարգացմանը
• խթանել գիտության ոլորտում մրցակցային պայմանները

👥 Մրցույթին կարող է մասնակցել 3–5 հոգուց բաղկացած գիտահետազոտական խումբը։

📚 Ծրագիրը ներառում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառները՝
• բնական գիտություններ
• ճարտարագիտություն և տեխնոլոգիա
• բժշկական գիտություններ
• գյուղատնտեսական գիտություններ
• հասարակական գիտություններ
• հայագիտություն և հումանիտար գիտություններ
📝 Հայտերը անհրաժեշտ է մինչև ապրիլի 23-ը ներկայացնել հետևյալ հղումով՝
https://irf-armenia-2026.hesc.am/

📞 Հարցերի դեպքում կարող եք մոտենալ Գիտության վարչություն (2335 աշխատասենյակ)։

📅 Ծրագրի ֆինանսավորման նախատեսվող մեկնարկը՝ 2026թ. սեպտեմբեր։

🔗 Մանրամասները հասանելի են հետևյալ հղումով՝
https://www.hesc.am/hy/calls/26irf/

25/02/2026



ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում զետեղվել են օտարերկրյա մի շարք բուհերում և գիտական հաստատություններում ուսանելու և գիտական հետազոտություն իրականացնելու նպատակով կրթաթոշակների տրամադրման վերաբերյալ հայտարարություններ․

🇷🇴 Մրցույթ` Ռումինիայի բուհերում 2026-2027 ուսումնական տարում կրթություն ստանալու համար (8 տեղ՝ 3-ը՝ բակալավրիատ, 4-ը՝ մագիստրատուրա, 1-ը՝ ասպիրանտուրա):
https://escs.am/am/news/34632

🇷🇴 Ռումինիայի բուհերում 2026 թ. ամառային դասընթացներին մասնակցելու հնարավորություն
https://escs.am/am/news/34601

🇮🇩 Ինդոնեզիայի կառավարությունը հայտարարում է «Զարգացող երկրների գործընկերության կրթաթոշակի» (KNB) հայտերի ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները՝ 2026-2027 ուսումնական տարում Անդալաս համալսարանի բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում սովորելու համար։
https://escs.am/am/news/34684

🇯🇵 Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշակների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար:
https://escs.am/am/news/34549

25/02/2026

🎓📚 Մեկնարկում է համալսարանական սեմինարների գարնանային շրջափուլը

Սիրելի՛ համալսարանականներ 🌿
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում մեկնարկել է ամբիոնների կողմից կազմակերպվող համալսարանական սեմինարների գարնանային շրջափուլը ✨

📅 Սեմինարները կանցկացվեն՝
🗓 Չորեքշաբթի և հինգշաբթի օրերին
🕒 Ժամը 15:00
📍 Գիտխորհրդի նիստերի դահլիճ (2129)

💡 Սեմինարների նպատակն է՝
🔹 խթանել գիտական քննարկումները
🔹 ներկայացնել արդիական հետազոտություններ
🔹 զարգացնել մասնագիտական մտածողությունը
🔹 ստեղծել բաց և համագործակցային ակադեմիական միջավայր

📌 Կից հղումով ներկայացված են սեմինարների թեմաները և ժամանակացույցը՝ https://nuaca.am/archives/ads/%d5%b4%d5%a5%d5%af%d5%b6%d5%a1%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d5%ac%d5%bd%d5%a1%d6%80%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%bd%d5%a5%d5%b4%d5%ab%d5%b6%d5%a1%d6%80-2/

Սիրով հրավիրում ենք մասնակցելու և ակտիվորեն ներգրավվելու քննարկումներին 🤝

#ՃՇՀԱՀ #ՀամալսարանականՍեմինարներ #ԳիտականԿյանք

https://www.e-draft.am/projects/9756/about
17/02/2026

https://www.e-draft.am/projects/9756/about

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2026/2027 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ...

27/12/2025

🏆 ՃՇՀԱՀ ներկայացուցիչները՝ «Demand Driven գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթի հաղթողներ

Ամփոփվել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից առաջին անգամ կազմակերպված
«Պետության պահանջարկի վրա հիմնված Demand Driven գիտահետազոտական նախագծեր 2025» մրցույթի արդյունքները, որոնց շրջանակում հաղթող են ճանաչվել նաև ՃՇՀԱՀ ներկայացուցիչները։

🎓 Հաղթող նախագծերն են՝
• Հովհաննես Քելեջյան, տեխնիկական գիտությունների թեկնածու
«Ոռոգման համակարգից ջրանցքներից կորուստների գնահատումը և դրանց ժամանակակից կայուն լուծումները»
• Սիրանուշ Էգնատոսյան, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
«Սևան–Դիլիջան թունելի օդափոխության նոր համակարգի իրականացման հնարավորությունների հետազոտում»

🔬 Մրցույթը միտված էր ՀՀ պետական կառավարման մարմինների պահանջներից բխող՝ սոցիալ-տնտեսական ազդեցություն ունեցող գիտահետազոտական նախագծերի աջակցմանը և նպատակ ուներ խթանել գիտություն–պետություն արդյունավետ համագործակցությունը։

✨ ՃՇՀԱՀ ներկայացուցիչների հաղթանակը ևս մեկ անգամ հաստատում է համալսարանի գիտական ներուժի բարձր մակարդակը, կիրառական հետազոտությունների կարևորությունն ու պետական նշանակության խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքի արդյունավետությունը։

🔗 Մրցույթի, հաղթող նախագծերի և համալսարանի գիտական գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում
👉 nuaca.am

27/12/2025

📢 2026 թ. ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթ
Սիրելի՛ համալսարանականներ,
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը հայտարարում է 2026 թվականի ներքին դրամաշնորհների տրամադրման մրցույթ, որի նպատակն է խրախուսել գիտահետազոտական աշխատանքները և ապահովել ուսանողների ակտիվ մասնակցությունը դրանց իրականացմանը։
🎓 Մրցույթին կարող են մասնակցել համալսարանի հիմնական աշխատող, գիտական աստիճան ունեցող պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները և գիտաշխատողները՝ առնվազն երկու ուսանողի ներգրավմամբ։
🤝 Կարող են ներկայացվել նաև միջամբիոնային հետազոտությունների հայտեր (յուրաքանչյուր ամբիոնից մեկ ղեկավար և առնվազն մեկ ուսանող), որոնց դեպքում դրամաշնորհի չափի նկատմամբ կիրառվում է 1.5 գործակից։
👩‍🎓👨‍🎓 Խմբերում կարող են ընդգրկվել մագիստրատուրայի և բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներ (ՄՈԳ ≥ 18), իսկ առանձին դեպքերում՝ նաև բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողներ՝ ֆակուլտետների դեկանների երաշխավորությամբ։
📅 Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնել մինչև
2026 թ. փետրվարի 1-ը։
✨ 2026 թվականին նախատեսված է նաև առանձին դրամաշնորհ ՃՇՀԱՀ երիտասարդ հետազոտողների միավորման համար՝ միջգիտակարգային հետազոտություն իրականացնելու նպատակով։
🔗 Մրցույթի կազմակերպման կարգին, պահանջվող փաստաթղթերին և մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում
👉 nuaca.am
📞 Լրացուցիչ տեղեկությունների համար՝ 010 303 300 (6-56)

25/12/2025

📢 Համալսարանական սեմինարների կազմակերպում՝ 2026 թ.
Սիրելի՛ համալսարանականներ,
տեղեկացնում ենք, որ 2026 թվականին շարունակվելու է ՃՇՀԱՀ ամբիոնների կողմից համալսարանական սեմինարների կազմակերպման գործընթացը, որը կիրականացվի երկու շրջափուլով․
🔹 առաջին փուլ՝ փետրվար – հունիս
🔹 երկրորդ փուլ՝ սեպտեմբեր – դեկտեմբեր
📄 Ամբիոնները պետք է մինչև
📅 հունվարի 20-ը
ՃՇՀԱՀ գիտության վարչություն ներկայացնեն սեմինարների հայտերը՝ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան։
💰 Յուրաքանչյուր սեմինարի կազմակերպման համար նախատեսված է
60 000 դրամ լրավճար։
📊 Ներկայացված հայտերը կքննարկվեն ՃՇՀԱՀ գիտատեխնիկական խորհրդում, իսկ ընտրված հայտերի հիման վրա կազմված ժամանակացույցը կհրապարակվի համալսարանի կայքում մինչև
📅 փետրվարի 1-ը։
🔗 Հայտերի ներկայացման պահանջների և գործընթացի մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում
👉 nuaca.am

18/12/2025

ՃՇՀԱՀ JAER ՊԱՐԲԵՐԱԿԱՆԸ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է SCOPUS ԳԻՏԱՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՇՏԵՄԱՐԱՆՈՒՄ
Ուրախ ենք տեղեկացնել, որ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Journal of Architectural and Engineering Research (JAER) պարբերականը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին պաշտոնապես ընդգրկվել է հեղինակավոր Scopus գիտատեղեկատվական շտեմարանում: Scopus-ը համարվում է միջազգային գիտական տեղեկատվության ամենավստահելի և լայնորեն ընդունված շտեմարանը, որը ընդգրկում է հազարավոր գիտական հրատարակություններ և հնարավորություն է տալիս գնահատել պարբերականի գիտական ազդեցությունն ու հեղինակությունը միջազգային հարթակներում:
Այս կարևոր ձեռքբերումը հնարավոր է դարձել JAER պարբերականի խմբագրակազմի նվիրված աշխատանքի, հեղինակների հետևողականության և գրախոսների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ: Ռեկտոր Մանուկ Բարսեղյանը, ով 2021թ.-ից հանդիսանում է պարբերականի հիմնադիր գլխավոր խմբագիրը, բարձր գնահատեց խմբագրակազմի ներդրումը և ընդգծեց՝ նման նվաճումները կարևոր են համալսարանի միջազգային գիտական ճանաչման համար:
Ռեկտորը նաև շնորհավորեց համալսարանի ամբողջ գիտակրթական և ուսանողական համայնքին՝ նշելով, որ այս ձեռքբերումը ազդում է վարկանիշի բարձրացման վրա և խթանում գիտական և ակադեմիական գործունեության շարունակական զարգացումը: «Scopus-ում ինտեգրումը ոչ միայն վկայում է մեր գիտական բարձր ստանդարտների մասին, այլև պարտավորեցնում է պահպանել առաջընթացի կայունությունը և ապահովել հետագա զարգացման ուղիներ», – ընդգծեց ՃՇՀԱՀ ռեկտորը:
Անդրադառնալով հետագա գործունեությանը ռեկտորը նշեց, որ JAER պարբերականի միջազգային ճանաչումը նոր հնարավորություններ կստեղծի հետազոտողների, դասախոսների և ուսանողների համար, ինչպես նաև կխթանի համալսարանի գիտական գործունեության ընդլայնումը: Համաձայնելով գիտական հանրության միջազգային չափանիշների, պարբերականի խմբագրակազմը պատրաստակամ է շարունակելու աշխատանքը բարձրորակ հրատարակությունների ապահովելու ուղղությամբ:

Address

Teryan 105
Yerevan
0009

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37410303300-655

Alerts

Be the first to know and let us send you an email when ՃՇՀԱՀ Գիտության վարչություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to ՃՇՀԱՀ Գիտության վարչություն:

Share