Էկոպրոֆ ընկերությունը ստեղծվել է 2006թ, Հայաստանի Հանրապետության խոշորագույն ձեռնարկություններից է, պրոֆիլների արտադրության առաջատար գործարաններից, որտեղ սեփական նախագծերով և ներկրված բարձրորակ հումքից արտադրվում են բարձրորակ պրոֆիլներ և խողովակներ։ Բազմազան տեսականին, բարձր որակը, գունային լայն գամման և գնային ճկուն քաղաքականությունը Էկոպրոֆի գլխավոր այցեքարտերն են։ Հայկական և միջազգային շու
կայում ներկայանում է Կոմֆորտ ապրանքանիշով։ Էկոպրոֆն իր ուրույն տեղն ունի միջազգային շուկայում և տարեցտարի ընդլայնվում է ընկերության աշխարհագրությունը։ ՀՀ խոշորագույն հարկատուներից է։ Սոցիալական տարբեր ծրագրերով մշտապես նպաստում է հայկական երկու հանրապետությունների զարգացմանը: