26/06/2026
🎉 Շնորհավորում ենք Canada Eurasia Chamber of Trade and Economy (CECTE)-ին գործունեության 1-ամյակի կապակցությամբ։
Ուրախ ենք, որ Europlast-ը հանդիսանում է Պալատի անդամ և մեր թիմով մասնակցեցինք այս կարևոր միջոցառմանը, որը համախմբեց Հայաստանի և Կանադայի պետական, դիվանագիտական և գործարար համայնքների բազմաթիվ ներկայացուցիչների։
Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին բարձր մակարդակով անցկացված միջոցառման, համագործակցության և գործարար կապերի զարգացման համար ստեղծված հարթակի համար։
Մաղթում ենք CECTE-ին շարունակական աճ, նոր հաջողություններ և արդյունավետ նախաձեռնություններ՝ ի նպաստ հայ-կանադական գործարար համագործակցության զարգացման։ 🇦🇲🇨🇦