BIO OIL

BIO OIL Bio Oil The main goal of the company is the collection of used cooking oil and animal fats, which is an important environmental activity.

Բիո Օյլ ընկերությունը հիմնադրվել է 2022 թվականին: Ընկերության հիմնական նպատակը օգտագործված բուսայուղերի և կենդանական ճարպերի հավաքագրումն է, ինչը մեր երկրի շրջակա միջավայրի մաքրության և պահպանության առումով շատ մեծ կարևորություն ունի։ Ամբողջ աշխարհում երկրորդային յուղերի հավաքագրումը և դրա հետագա վերամշակումը խոսում են թափոնների պատշաճ կառավարման, տնտեսության ճիշտ շրջանառության և «կանաչ» տնտեսական

գործունեության ակտիվ առկայության մասին:
Օգտագործված սննդային յուղերի հավաքագրումը և դրանց կիրառումը
բացառապես տեխնիկական նպատակներով երկարատև փորձառություն ունի առաջատար
տնտեսություններ ունեցող Եվրոպայի երկրներում և ԱՄՆ-ում և որպես արդյունք
համապատասխան ընկերությունները ստանում են էկոլոգիապես մաքուր բիոդիզել և
բիոգլիցերին:
Ներկայումս, մեր երկրում HORECA (սպասարկման ոլորտի սեգմենտ, որը ներառում է հյուրընկալության և սննդի ոլորտները (ռեստորաններ, սրճարաններ, սննդի ծառայություններ) բիզնեսի ներկայացուցիչները տրամադրում են օգտագործված սննդային յուղերը ֆերմերներին, ինչը բացարձակապես անընդունելի երևույթ է: Օգտագործված սննդային յուղի կրկնակի կիրառումը սննդային շղթայում հղի է առողջությանը սպառնացող բազում վտանգներով, ինչպիսիք են՝ սիրտ-անոթային, քաղցկեղային և նույնիսկ,
գենետիկ հիվանդությունները: Օգտագործված բուսայուղերը պարունակում են տոքսիններ, ակրիլամիդներ, մուտագեն և այլ վտանգավոր նյութեր:
Բիո Օյլ ընկերության կորպորատիվ և սոցիալական պատասխանատվությունն ունի մի
քանի նշանակալի սկզբունք՝ թափոնների պատշաճ կառավարում, օգտագործված
սննդային յուղերի հավաքագրում և վերամշակում բացառապես տեխնիկական
նպատակներով, ինչպես նաև Հայաստանում գոյություն ունեցող ցավալի
գործընթացների արմատապես վերացում:
«Բիո Օյլ» ՍՊԸ-ն գրանցված է և հավաստագրված է ISCC EU հարթակում, ինչը
նշանակում է, որ ընկերության գործունեության ստանդարտները և սկզբունքները
ամբողջությամբ համապաատասխանում են միջազգային չափանիշներին:
Մեր ընկերությունն ունի հստակ կազմակերպված լոգիստիկ ուղիներ, ինչը
ենթադրում է, որ մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանում գործող
յուրաքանչյուր ընկերության կամ անհատ ձեռնարկատերիրոջ հետ, որի գործունեությունը առնչվում է վերը նշված թափոնների հետ:
Միևնույն ժամանակ մենք հորդորում ենք HORECA բիզնեսի ներկայացուցիչներին
չհանձնել օգտագործված սննդային յուղը չհավաստագրված ընկերություններին
(նաև ֆերմերներին), որի արդյունքում կառաջանա հանրության առողջության
սպառնալիքներ և կվտանգի մեր երեխաների ապագան:




"Bio Oil" was founded in 2022. Correct waste management, circular economy and green business are characterized by the collection of secondary oil around the world for its further utilization. Collecting used cooking oil and using it only for technical purposes is a long-standing practice for the leading countries of Europe and America, as a result we obtain ecologically clean (eco-friendly) products such as biofuel and bioglycerin. In our country at the current stage, HORECA business representatives transfer a part of the UCO (used cooking oil) to farmers, which is categorically unacceptable. Reuse of already used oil in the food chain is fraught with various health problems, such as cardiovascular, cancerous and genetic diseases, it contains toxins, acrylamides, mutagens and other dangerous substances. The social and corporative responsibility of "Bio Oil" consists of several important leitmotifs: proper waste management, collection and processing of UCO for technical purposes only, and elimination of the ugly habits currently practiced in Armenia. The "Bio Oil" is ISCC EU platform certified company, which confirms that the standards and principles of the company's activities are full compliance with international norms. Our company has a well-organized logistics line, which means that we are ready to cooperate with all companies that have the above-mentioned type of waste as a result of production, all over Armenia. At the same time, we urge HORECA business representatives not to hand over UCO to non-certified companies (mainly farmers), they harm public health and endanger the future of our children.

♾️ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։
24/04/2026

♾️ Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։

Ապրիլի 22-ին ողջ աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը։ Նպատակը մեկն  է՝  մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պ...
22/04/2026

Ապրիլի 22-ին ողջ աշխարհը նշում է Երկիր մոլորակի օրը։ Նպատակը մեկն է՝ մարդկանց ուշադրությունը սևեռել շրջակա միջավայրի պահպանության և մեր մոլորակի խնդիրների վրա ինչպիսիք են՝

1․ կլիմայի փոփոխությունը,

2․ջրային ռեսուրսների կառավարումը,

3․անտառաշերտերի վերականգնումը

4․պահպանվող տարածքների կառավարումը։

Թափոնից՝ էներգիա. Կայուն ապագայի մեր լուծումը:Bio Oil-ն վերամշակում է երկրորդական բուսայուղերը՝ ստանալով բարձրորակ բիոդի...
20/04/2026

Թափոնից՝ էներգիա. Կայուն ապագայի մեր լուծումը:
Bio Oil-ն վերամշակում է երկրորդական բուսայուղերը՝ ստանալով բարձրորակ բիոդիզել։ Սա արդյունավետ քայլ է նվազեցնելու վնասակար արտանետումները և խնայելու բնական ռեսուրսները։

📞Սկսեք հենց Ձեր ռեստորանից, սրճարանից կամ (արագ) սննդի կետից՝ զանգահարելով 033 665 365 համարին:

#կառավարիրթափոնները #առողջմիջավայր #էկոլոգիապեսմաքուրհայաստան #բիօօյլ

♻ Ի՞նչ է իրենից ենթադրում օգտագործված սննդային յուղերի և ճարպերի վերամշակումը.🟢 Օգտագործված սննդային յուղերի և ճարպերի հ...
18/04/2026

♻ Ի՞նչ է իրենից ենթադրում օգտագործված սննդային յուղերի և ճարպերի վերամշակումը.

🟢 Օգտագործված սննդային յուղերի և ճարպերի հավաքում,

🟢 Օգտագործված սննդային յուղերի պատշաճ տեղափոխում սերտիֆիկացված ընկերության պահեստ,

🟢 Վերամշակման արդյունքում էկոլոգիապես մաքուր արտադրանքի ստացում:

♻ Դարձիր մեր գործընկերը, հոգ տար շրջակա միջավայրի մասին և կառավարիր թափոնները պատշաճորեն

📞Սկսեք հենց Ձեր ռեստորանից, սրճարանից կամ (արագ) սննդի կետից՝ զանգահարելով 033 665 365 համարին:

#կառավարիրթափոնները #առողջմիջավայր #էկոլոգիապեսմաքուրհայաստան #բիօօյլ

🥗 Սննդային մնացորդները հանդիսանում են կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից մեկը:❌ Հիշե՛ք: Յուղի ոչ պատշաճ վերամշակու...
15/04/2026

🥗 Սննդային մնացորդները հանդիսանում են կլիմայի փոփոխության հիմնական պատճառներից մեկը:

❌ Հիշե՛ք: Յուղի ոչ պատշաճ վերամշակումը վնասում է շրջակա միջավայրին:

🟢 Սննդի օբյեկտները պարտավոր են փոխանցել օգտագործված ձեթը ՄԻԱՅՆ սերտիֆիկացված ընկերությանը դրա պատշաճ ուտիլիզացման համար

❌ Մի´ թափիր օգտագործված ձեթը: Հանձնի´ր այն ՄԻԱՅՆ սերտիֆիկացված ընկերությանը

Հո՛գ տար շրջակա միջավայրի մասին ԲԻՈ ՕՅԼԻ հետ միասին

📞Սկսեք հենց Ձեր ռեստորանից, սրճարանից կամ (արագ) սննդի կետից՝ զանգահարելով 033 665 365 համարին:

#հոգտարշրջակամիջավայրիմասին #կառավարիրթափոնները
#վերամշակումուտիլիզացում #բիոօյլ #բիոօյլընկերություն
#Դարձիրմերգորընկերը #բնապահպանություն

Այսօր «Բիո Օյլ»-ը նշում է իր գործունեության 4-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր նպատակն անփոփոխ է մնացել՝ վերամշակել թա...
08/04/2026

Այսօր «Բիո Օյլ»-ը նշում է իր գործունեության 4-ամյակը։ Այս տարիների ընթացքում մեր նպատակն անփոփոխ է մնացել՝ վերամշակել թափոնը և այն ծառայեցնել բնությանը։
✅ Հազարավոր լիտր վերամշակված յուղ
✅ Հարյուրավոր գործընկերներ, ովքեր վստահում են մեզ
✅ Մաքուր շրջակա միջավայր և կանաչ ապագա
Շնորհակալ ենք մեր բոլոր գործընկերներին և հետևորդներին՝ մեզ հետ լինելու և բնության պահպանությանն աջակցելու համար։ Միասին մենք փոխում ենք մշակույթը։

Ինչի՞ համար են օգտագործվում երկրորդական բուսայուղերը և ո՞րն է դրա չարաշահման վտանգը:Սննդի արդյունաբերությունը և HORECA բ...
08/04/2026

Ինչի՞ համար են օգտագործվում երկրորդական բուսայուղերը և ո՞րն է դրա չարաշահման վտանգը:

Սննդի արդյունաբերությունը և HORECA բիզնեսը, ընդհանուր առմամբ, ամեն օր շրջանառում են ահռելի քանակությամբ բուսայուղեր: Հետևաբար, կարևոր է, որ բոլորն իմանան, որ այն պետք է պատշաճ կերպով հեռացվի, և երկրորդային բուսայուղերի հետ վարվելու բոլոր այլ եղանակները էկոհամակարգի համար վտանգավոր, անօրինական գործողություններ են:

📞Սկսեք հենց Ձեր ռեստորանից, սրճարանից կամ (արագ) սննդի կետից՝ զանգահարելով 033 665 365 համարին:

#կառավարիրթափոնները #առողջմիջավայր #էկոլոգիապեսմաքուրհայաստան #բիօօյլ

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ։
04/04/2026

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐԵԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՕՐՀՆԵԱԼ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ։

02/04/2026

Հանրային հեռուստաընկերության անդրադարձը Bio Oil-ի գործունեության մասին:

Տուր երկրորդ կյանք: ✨Այն, ինչ այսօր թափոն է, վաղը կարող է դառնալ ռեսուրս: Եկեք լինենք պատասխանատու բնության հանդեպ: 🍃
30/03/2026

Տուր երկրորդ կյանք: ✨
Այն, ինչ այսօր թափոն է, վաղը կարող է դառնալ ռեսուրս: Եկեք լինենք պատասխանատու բնության հանդեպ: 🍃

Գիտեի՞ք, որ 1 լիտր օգտագործված յուղը կարող է աղտոտել 1 միլիոն լիտր խմելու ջուրը։ 💧🚫Մենք փոխում ենք այս իրականությունը։ B...
28/03/2026

Գիտեի՞ք, որ 1 լիտր օգտագործված յուղը կարող է աղտոտել 1 միլիոն լիտր խմելու ջուրը։ 💧🚫

Մենք փոխում ենք այս իրականությունը։ Bio Oil Armenia-ն հավաքագրում է երկրորդական բուսայուղը և նոր կյանք տալիս դրան։

♻️ Թափոնից՝ վառելիք. սա է ապագայի էներգիան։

👉 Հանձնի´ր օգտագործված ձեթը միայն սերտիֆիկացված կազմակերպությանը:

📞Սկսեք հենց Ձեր ռեստորանից, սրճարանից կամ (արագ) սննդի կետից՝ զանգահարելով 033 665 365 համարին:

#կառավարիրթափոնները #առողջմիջավայր #էկոլոգիապեսմաքուրհայաստան #բիօօյլ
#Էկո #Վերամշակում

🌊Մարտի 22-ին աշխարհը նշեց Ջրի համաշխարհային օրը։  2026 թվականի թեման է «Ջուր և գենդեր»։ Այս ուղերձն արդիական է 2026 թվակ...
23/03/2026

🌊Մարտի 22-ին աշխարհը նշեց Ջրի համաշխարհային օրը։ 2026 թվականի թեման է «Ջուր և գենդեր»։ Այս ուղերձն արդիական է 2026 թվականին, որը հայտարարվել է որպես կին ֆերմերների միջազգային տարի՝ ընդգծելով նրանց կարևոր դերը աշխարհում ագրոպարենային համակարգերում։

💁‍♀️«Ջուր և գենդեր․ կանայք առաջատար դեր ունեն ջրային ճգնաժամի հաղթահարման գործում։ Որտեղ ջուրն է հոսում, այնտեղ հավասարությունն է աճում», - օրվա կապակցությամբ նշում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO)։

Address

Рубинянц 28
Yerevan
0069

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 15:00

Telephone

+37499500543

Alerts

Be the first to know and let us send you an email when BIO OIL posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BIO OIL:

Share