Brawerk formerly Metsn Erik Construction Company

Brawerk formerly Metsn Erik Construction Company 💯 Տասնյակ մեծ նախագծեր, բարձրորակ շինարարություն, վստահելի գործընկեր, կառուցապատող կազմակերպություն
🏗️ 30 ՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Metsn Erik is one of the largest Construction Companies & Estate Developers in Armenia. Our construction company is equipped with modern equipment for the construction of complex buildings.

ԱՐ 23 Ռեզիդենսում ամեն ինչ նախատեսված է ձեր ժամանակը խնայելու և առօրյան ավելի հեշտ ու հաճելի դարձնելու համար։ Քաղաքի կար...
09/06/2026

ԱՐ 23 Ռեզիդենսում ամեն ինչ նախատեսված է ձեր ժամանակը խնայելու և առօրյան ավելի հեշտ ու հաճելի դարձնելու համար։ Քաղաքի կարևոր կետերը գտնվում են ընդամենը մի քանի րոպեի հեռավորության վրա, իսկ ճանապարհին կորցրած ժամերը փոխարինվում են կյանքի համար կարևոր պահերով։

Համալիրի անմիջական հարևանությամբ են գտնվում լիարժեք և հարմարավետ կյանքի համար անհրաժեշտ հետևյալ ենթակառուցվածքները՝ դպրոցներ, մանկապարտեզներ, Rio Mall առևտրի կենտրոնը, Արաբկիր բժշկական կենտրոնը, ինչպես նաև Երևանի ամենասիրված մշակութային և ժամանցային վայրերից մեկը՝ Կասկադը։

Լավ տեղակայումը պարզապես առավելություն չէ, այլ կյանքի ավելի բարձր որակի չափանիշ:

AR23 Residence-ն ընդամենը 35 բնակարանից բաղկացած հարմարավետ ու առանձնացված բնակելի համալիր է, որտեղ յուրաքանչյուր դետալ ...
04/06/2026

AR23 Residence-ն ընդամենը 35 բնակարանից բաղկացած հարմարավետ ու առանձնացված բնակելի համալիր է, որտեղ յուրաքանչյուր դետալ նախագծված է կատարյալ կյանքի համար։ Համալիրը բարենպաստ դիրքի, արդի ճարտարապետության և բացառիկ որակի համադրություն է։

✔️Հունական արտադրության բարձրակարգ համապատկերային (վիտրաժային) պատուհաններ՝ բնական լուսաթափանցմամբ։

✔️Բարձրորակ երեսպատում՝ բնական տրավերտինի և սև տուֆի ներդաշնակ համադրությամբ:

✔️Մուտքերի նրբաոճ ձևավորում՝ բնական գրանիտով և իտալական կերամոգրանիտով:

✔️Ժամանակակից բարձրակարգ վերելակներ

✔️9+ բալ սեյսմակայունություն

✔️Ձայնամեկուսացում և ջերմամեկուսացում


Brawerk ընկերությունը ավելի քան երեք տասնամյակ կերտում է ժամանակակից Հայաստանի ճարտարապետական դեմքը։

⏳Նախավաճառքն արդեն սկսված է։ Կապվե՛ք մեզ հետ մանրամասներին ծանոթանալու և Ձեր ապագա բնակարանն ընտրելու համար։

Նրանք ոչինչ չեն հասկանում բյուջեներից ու չեն ստորագրում պայմանագրեր, բայց նրանց «չեմ ուզում»-ն ու «սա դուրս չեկավ»-ը ցան...
01/06/2026

Նրանք ոչինչ չեն հասկանում բյուջեներից ու չեն ստորագրում պայմանագրեր, բայց նրանց «չեմ ուզում»-ն ու «սա դուրս չեկավ»-ը ցանկացած ճարտարապետի համար օրենք են😉

Այսօր մեր ամենակարևոր ու սիրելի պատվիրատուների տոնն է։ Հենց նրանց անկեղծ ժպիտների համար ենք մենք նախագծում լավագույն բակերն ու խաղահրապարակները, չէ՞ որ իսկական տունը սկսվում է անհոգ մանկությունից։

Շնորհավո՛ր Երեխաների իրավունքների պաշտպանության օրը❤️🎨

ԱՐ23 Ռեզիդենս` նոր բնակելի նախագիծ Brawerk ընկերությունից (նախկինում՝ «Մեծն Էրիկ»)։Նախավաճառքի փուլը բացառիկ հնարավորութ...
01/06/2026

ԱՐ23 Ռեզիդենս` նոր բնակելի նախագիծ Brawerk ընկերությունից (նախկինում՝ «Մեծն Էրիկ»)։

Նախավաճառքի փուլը բացառիկ հնարավորություն է առաջինը ընտրելու լավագույն հատակագծերը, հարկերն ու ունենալու ձեռքբերման առավել շահավետ պայմաններ։

Ձեր ապագա հասցեն որոշվում է հենց այսօր։

Երեք տասնամյակների փորձառություն🏗️Այսօր այս հարուստ ուղին դառնում է նոր փուլի հիմնաքար:  BRAWERK՝ ժառանգություն, որը վեր...
31/05/2026

Երեք տասնամյակների փորձառություն🏗️

Այսօր այս հարուստ ուղին դառնում է նոր փուլի հիմնաքար:

BRAWERK՝ ժառանգություն, որը վերածվել է ժամանակակից ուժի:

BRAWERK-ը մարմնավորում է ուժեղ աշխատանքը, հզոր վարպետությունն ու ստեղծարար մոտեցումը։ Այն ավելի քան 30-ամյա փորձի և ձևավ...
29/05/2026

BRAWERK-ը մարմնավորում է ուժեղ աշխատանքը, հզոր վարպետությունն ու ստեղծարար մոտեցումը։ Այն ավելի քան 30-ամյա փորձի և ձևավորված արժեքների հիման վրա կառուցված ընկերության զարգացման հաջորդ՝ առավել բարձր ու հավակնոտ փուլն է։

25/05/2026

Ստեղծել մնայուն արժեքներ, ձևավորել քաղաքի դեմքն ու կերտել նրա պատմությունը. ահա՛ այն առաքելությունը, որով 31 տարի առաջ հիմնադրվեց «Մեծն Էրիկ» ընկերությունը: Այս տարիների ընթացքում Հայաստանի տարբեր համայնքներում իրականացվել են տասնյակ նախագծեր՝ կառուցվել են բնակելի, հասարակական ու պետական նշանակության շենքեր, դպրոցներ և հիվանդանոցներ:

Այսօր «Մեծն Էրիկը» վերափոխվում է BRAWERK-ի՝ ազդարարելով նոր պատմության մեկնարկը.

նոր անուն,
նոր վիզուալ փիլիսոփայություն,
զարգացման նոր փուլ։

Սակայն մենք շարունակում ենք առաջ շարժվել նույն անսասան ու ամուր հիմքով՝ ստեղծարար ուժով, պատասխանատվությամբ և ժամանակի փորձությունն անցած վարպետությամբ։

Address

Arshakunyats Avenue 67/15
Yerevan
0061

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+37410444360

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Brawerk formerly Metsn Erik Construction Company posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Brawerk formerly Metsn Erik Construction Company:

Share