24/05/2024
✨Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների ծրագրի շահառու Նաիրի-Սթեմը (Nairi-STEM), մշակել է պատրաստի կրթական հարթակ, որը նախատեսված է այլընտրանքային էներգիայի ոլորտում մասնագիտացած ուսանողների և դասախոսների կողմից թեստավորման համար:
💭«Դրամաշնորհային ծրագիրը ընձեռեց մեզ հնարավորություն կյանքի կոչել մեր նպատակներից գլխավորը՝ ստեղծելու կազմակերպություն, որի շրջանակներում մենք կկարողանանք նախագծել և արտադրել ուսումնական լաբորատոր սարքեր: Մի քանի սարքերի գաղափարները դեռ շատ վաղուց կային մեզ մոտ, բայց հնարավորություն չկար դրանք իրագործելու: Դրամաշնորհի օգնությամբ մենք կարողացանք ոչ միայն նախագծել և դուրս բերել շուկա մեր առաջին արտադրանքը, այլ նաև ձեռք բերել աշխատանքի համար անհրաժեշտ սարքավորումներ և գործիքներ»,- ասաց Նաիրի-Սթեմի տնօրեն Անի Թոսոնյանը
Ընկերությունը արդեն վաճառել է ավելի քան երկու տասնյակ ապրանք և ներկայումս իրականացնում է ևս մի քանի պրոդուկտի նախագծում և արտադրություն:
«Ոլորտում նկատվում էր որոշ պրոդուկտների՝ լաբորատոր սարքավորումների բացակայություն, և մենք՝ գնահատելով այդ բացերը, նախագծեցինք և արտադրեցինք հենց այդ պահանջարկին համապատասխան սարքավորումներ: Ունենք շատ դրական արձագանք պատվիրատուների կողմից՝ ովքեր նշում են սարքավորումների հարմար օգտագործման և արդունավետության մասին»,- ամփոփեց Անի Թոսոնյանը:
___
Eng
✨One of the IMG grantees, Nairi-STEM has developed a ready-to-use educational platform designed for testing by students and faculty specializing in alternative energy.
💭"The grant program gave us the opportunity to realize one of our main goals: to create an organization within which we will be able to design and manufacture educational laboratory devices. The ideas for several devices have been with us for a long time, but there was no way to implement them. With the help of the grant, we were able not only to design and bring our first product to the market, but also to acquire the necessary equipment and tools for work," said Ani Tosonyan, director of Nairi-STEM.
The company has already sold more than two dozen products and is currently designing and manufacturing several more.
"There was a lack of certain products in the industry, laboratory equipment, and we, having assessed those gaps, designed and manufactured equipment that met that demand. We have very positive feedback from the customers who mention the convenient use and efficiency of the equipment," Ani summarized.