20/11/2024
Այսօր լույս է տեսել JavaScript Ultimate Edition գիրքը: Սա հրաշալի հնարավորություն է շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր այս կամ այն չափով օժանդակել են ինձ համար կարևոր այս նախագծին:
✨ առաջին հերթին ուզում եմ շնորհակալություն հայտնել «Ոսկան Երևանցի» տպագրատան բարեհամբույր և սիրալիր աշխատակիցներին` իրենց պրոֆեսիոնալ աշխատանքի, հարգալից մոտեցման, ջանասիրության և աջակցության համար: Վստահաբար իմ բոլոր հետագա գրքերը կտպագրվեն այս նույն տպարանում:
✨ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Picsart Academy -ի մարկետինգի թիմին, ի դեմս Հայկ Սահակյանի, ով իր աջակցությամբ ու խորհուրդներով օգնեց նախագծի կայացմանը.
Շնորհակալություն Էդգար Ստեփանյանին, ով վիզուալացրեց այս նախագիծը` մեզ պարգևելով այս գեղեցիկ շապիկը ✨
Եվ իհարկե շնորհակալություն ընթերցողների այն մեծ բանակին, ովքեր իրենց բարի խոսքով և առողջ քննադատությամբ օգնում են ինձ նպաստել հայերեն ՏՏ դիսկուրսի զարգացմանը: ❤️