Quality Infrastructure in Armenia

Quality Infrastructure in Armenia “Support to Quality Infrastructure in Armenia" Project is funded by the EU and implemented by UNIDO.

ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի նպատակն է ուժեղացնել Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կարողությունները՝ կայուն և միջազգայնորեն ճանաչված չափագիտական ծառայություններ ապահովելու համար։ The project aims to strengthen the capacity of the National Body of Standards and Metrology to provide sustainable and internationally recognized metrology services.

[scroll down for English]🇦🇲 Մարտի 18-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակ...
23/03/2026

[scroll down for English]
🇦🇲 Մարտի 18-ին Երևանում տեղի ունեցավ ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի ղեկավար կոմիտեի 5-րդ նիստը։
Նիստի ընթացքում ամփոփվեց ծրագրի առաջընթացը 2025 թվականի մարտից մինչև 2026 թվականի մարտ ընկած ժամանակահատվածում՝ ընդգծելով հիմնական ձեռքբերումներն ու Հայաստանի ազգային որակի ենթակառուցվածքի համակարգի ամրապնդմանն ուղղված շարունակական աշխատանքները։
Մասնակիցներին ներկայացվեցին հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, ինչպես նաև ծրագրի մեկնարկից՝ 2022 թվականից ի վեր արձանագրված առաջընթացը։ Անդրադարձ կատարվեց նաև որակի ենթակառուցվածքի և չափագիտության համակարգերի ինստիտուցիոնալացման ուղղությամբ իրականացվող քայլերին։

🇬🇧 On March 18, the fifth meeting of the Project Steering Committee for the European Union-funded and United Nations Industrial Development Organization (UNIDO)-implemented “Support to Quality Infrastructure in Armenia” project was held in Yerevan.
The meeting served as a platform to review the project’s progress over the period from March 2025 to March 2026, highlighting key achievements and ongoing efforts to strengthen Armenia’s national quality infrastructure system.
Participants were presented with a comprehensive overview of activities carried out during the reporting period, as well as the overall progress achieved since the project’s launch in 2022. Discussions also focused on advancements toward the institutionalization of quality infrastructure and metrology systems in Armenia.

European Union in Armenia
UNIDO Armenia
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին

Ներկայացվեցին «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի արդյունքներըԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցո...
18/03/2026

Ներկայացվեցին «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի արդյունքները

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքին» ծրագրով ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ) 2022 թվականից աջակցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը չափագիտության համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման ուղղությամբ։

Իրավական շրջանակի, ինստիտուցիոնալ և տեխնիկական կարողությունների զարգացման միջոցով ծրագիրն աջակցում է հուսալի ազգային չափագիտության ծառայությունների ամրապնդմանը՝ նպաստելով արդյունաբերության արդիականացմանը, սպառողների պաշտպանությանը, ստանդարտներին համապատասխանությանը և միջազգային առևտրի զարգացմանը։ Վերջինս ուղղված է ԵՄ–ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ/CEPA) արդյունավետ իրականացմանը:

Results of “Support to Quality Infrastructure in Armenia” Project Presented

Since 2022, the EU-funded “Support to Quality Infrastructure in Armenia” project, implemented by UNIDO in close cooperation with the Government of Armenia, has modernized the country’s metrology system, aligning it with international and European standards and good practice.

By strengthening legal, institutional, technical capacities, the project avails reliable national measurement services that enhance industrial upgrading, consumer protection, compliance with standards, and international trade, supporting Armenia’s effective implementation of the EU–Armenia Comprehensive and Enhanced Partnership Agreement (CEPA).

European Union in Armenia
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
UNIDO - United Nations Industrial Development Organization
UNIDO Armenia
UN Armenia - ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին

🇦🇲Մարտի 6-ին հայկական պատվիրակությունը շարունակեց ուսումնական այցը Չեխիայի Հանրապետությունում․ օրակարգը նվիրված էր ԵՄ Չա...
06/03/2026

🇦🇲Մարտի 6-ին հայկական պատվիրակությունը շարունակեց ուսումնական այցը Չեխիայի Հանրապետությունում․ օրակարգը նվիրված էր ԵՄ Չափման գործիքների մասին դիրեկտիվի (2014/32/EU) իրականացմանը, մասնավորապես՝ վառելիքաբաշխիչ սարքերին վերաբերող դրույթներին։

Յիհլավայում գործող Չեխիայի չափագիտության ինստիտուտի տարածաշրջանային մասնաճյուղում փորձագետները ներկայացրին Եվրոպական միությունում վառելիքաբաշխիչ սարքերի նկատմամբ կիրառվող կարգավորող պահանջները և ցուցադրեցին դրանց ստուգման համար օգտագործվող մասնագիտացված սարքավորումները։

Այնուհետև պատվիրակությունն այցելեց Յիհլավայի շրջակայքում գտնվող բենզալցակայաններ, որտեղ մասնակիցները տեղում հետևեցին վառելիքաբաշխիչ սարքերի պրակտիկ ստուգման գործընթացին։ Նրանք նաև դիտարկեցին, թե ինչպես են ԵՄ չափագիտական պահանջները կիրառվում իրական պայմաններում՝ ապահովելու չափումների ճշգրտությունն ու սպառողների պաշտպանությունը։

🇬🇧 On 6 March, the Armenian delegation continued its study visit in the Czech Republic with a programme focused on the implementation of the EU Measuring Instruments Directive (2014/32/EU), particularly its provisions on fuel dispensers.

At the regional branch of the Czech Metrology Institute in Jihlava, experts presented the regulatory requirements governing fuel dispensers in the European Union and demonstrated the specialized equipment used for their verification.

The delegation then visited fuel stations in the vicinity of Jihlava, where participants observed the practical verification of fuel dispensers, gaining first-hand insight into how EU metrology requirements are applied in real operational environments to ensure accurate measurements and consumer protection.

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին
Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին
UNIDO Armenia

🇦🇲Մարտի 5-ին շարունակվեց հայկական պատվիրակության այցը Չեխիա, որի առանցքում նախապես փաթեթավորված արտադրանքի մասին ԵՄ դիրե...
05/03/2026

🇦🇲Մարտի 5-ին շարունակվեց հայկական պատվիրակության այցը Չեխիա, որի առանցքում նախապես փաթեթավորված արտադրանքի մասին ԵՄ դիրեկտիվի (76/211/EEC) կիրառման վերաբերյալ փորձի փոխանակումն է։ Չեխիայի չափագիտության ինստիտուտի (CMI) տարածաշրջանային մասնաճյուղում՝ Չեսկե Բուդեյովիցե քաղաքում, ներկայացվեց նախապես փաթեթավորված արտադրանքը կարգավորող ԵՄ իրավական շրջանակը, ինչպես նաև ցուցադրվեցին դիրեկտիվի պահանջներին համապատասխանությունը ստուգելու պրակտիկ ընթացակարգեր։

Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը այցելեց երկրի խոշոր արտադրամասերից մեկը: Հայկական պտավիրակության անդամերը տեղում դիտարկեցին, թե ինչպես են կիրառվում վիճակագրական նմուշառման մեթոդները և կշռման սարքավորումները։ Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան ԵՄ չափագիտական պահանջների գործնական կիրառմանը, ինչպես նաև կարգավորող մարմինների, լաբորատորիաների և արտադրողների համագործակցությանը՝ ուղղված համապատասխանության ու սպառողների պաշտպանության ապահովման:

🇬🇧 On 5 March, the Armenian delegation continued its study visit in the Czech Republic with a programme focused on the implementation of the Pre-packaged Products Directive 76/211/EEC. At the regional branch of the Czech Metrology Institute (CMI) in České Budějovice, experts presented the EU legal framework governing pre-packaged products and demonstrated practical procedures used to verify compliance with the directive.

In the afternoon, the delegation visited the production facilities of a major local manufacturer. During the site visit, participants observed how statistical sampling methods and weighing instruments are applied in practice. The visit provided valuable insight into the practical enforcement of EU metrology requirements and the cooperation between regulatory authorities, laboratories, and manufacturers in ensuring compliance and consumer protection.

🇦🇲🎉ՄԱԱԶԿ-ն աջակցել է ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի լաբորատորիաների միջազգային հավատարմագրմանըԱզգային ստանդարտների և չափագիտության մարմնի...
05/03/2026

🇦🇲🎉ՄԱԱԶԿ-ն աջակցել է ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի լաբորատորիաների միջազգային հավատարմագրմանը

Ազգային ստանդարտների և չափագիտության մարմնի (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) նորաստեղծ էլեկտրական, ուժի մոմենտի և ճնշման տրամաչափարկման լաբորատորիաները հաջողությամբ ավարտել են միջազգային հավատարմագրման գնահատման գործընթացը։

Հավատարմագրման 1450 վկայականը հաստատում է, որ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի տրամաչափարկման լաբորատորիաները համապատասխանում են ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի պահանջներին՝ ապահովելով տեխնիկական կարողություններ, չափումների հետագծելիություն և որակի կառավարման կայուն համակարգ։ Արդյունքում, ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի կողմից տրամադրվող տրամաչափարկման վկայականները միջազգայնորեն ճանաչվում են, ինչը նպաստում է չափումների արդյունքների փոխադարձ ընդունմանը, տեխնիկական խոչընդոտների նվազեցմանը և հայկական արտադրության մրցունակության բարձրացմանը համաշխարհային շուկաներում։

Հայաստանում միջազգայնորեն ճանաչված տրամաչափարկման ծառայությունների հասանելիությունը շոշափելի օգուտներ կբերի բազմաթիվ ոլորտների համար, ինչպիսիք են՝ էներգետիկան, հեռահաղորդակցությունը, արդյունաբերությունը, շինարարությունը, բարձր տեխնոլոգիաներն ու էլեկտրոնիկան, առողջապահությունը, գիտահետազոտական կառույցները, համապատասխանության գնահատման մարմինները, փորձարկման և տեսչական լաբորատորիաները, ինչպես նաև ավիատիեզերական և ավտոմոբիլային ոլորտները։ Տեղում տրամաչափարկման ծառայությունների հասանելիությունը թույլ կտա կազմակերպություններին խնայել ժամանակ և ֆինանսական միջոցներ, բարձրացնել արտադրանքի որակն ու անվտանգությունը և ամրապնդել մրցունակությունը՝ առանց արտերկրում այդ ծառայություններից օգտվելու անհրաժեշտության։

Այս արդյունքները ձեռք են բերվել Հայաստանի կառավարության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) և Եվրոպական միության սերտ համագործակցության շնորհիվ՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում։

🇬🇧🎉UNIDO Supported the International Recognition of NBSM Calibration Laboratories through International Accreditation

The newly established Electrical and Torque Calibration Laboratories, together with the Pressure Calibration Laboratory at the National Body for Standards and Metrology (NBSM), have successfully undergone an international accreditation assessment.

The accreditation certificate 1450 confirms that the NBSM calibration laboratories comply with the international standard ISO/IEC 17025, demonstrating technical competence, measurement traceability, and a robust quality management system. As a result, calibration certificates issued by NBSM are internationally recognized, enabling the mutual acceptance of calibration results, reducing technical barriers to trade, and enhancing the competitiveness of Armenian industry in global markets.

The availability of these internationally recognized calibration services within Armenia will deliver tangible benefits to a wide range of sectors, including energy, telecommunications, manufacturing, construction, high-tech and electronics, healthcare, research institutions, conformity assessment bodies, testing and inspection laboratories, as well as the aerospace and automotive industries. Access to these services domestically will allow businesses and organizations to save time and costs, improve product quality and safety, and strengthen their competitiveness without the need to seek calibration services abroad.

These achievements are the result of close cooperation between the Government of Armenia, the United Nations Industrial Development Organization (UNIDO), and the European Union under the EU-funded “Support to Quality Infrastructure in Armenia” project.

UNIDO - United Nations Industrial Development Organization
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին
European Union in Armenia
UNIDO Armenia

🇦🇲 Ուսումնական այց Պրահա․ իրավական չափագիտության զարգացումՄարտի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Շուկայի վերահսկողությ...
04/03/2026

🇦🇲 Ուսումնական այց Պրահա․ իրավական չափագիտության զարգացում

Մարտի 4-ին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի և Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի ներկայացուցիչներից բաղկացած ՀՀ պատվիրակությունը Պրահայում շարունակում է ուսումնական այցը՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Չեխիայի Ստանդարտների, չափագիտության և փորձարկումների գրասենյակում (UNMZ) և Չեխիայի Առևտրի տեսչական մարմնում քննարկումներ տեղի ունեցան իրավական դաշտի և շուկայի վերահսկողության համակարգի շուրջ։

Չեխիայի չափագիտության ինստիտուտում (CMI) պատվիրակությունը ծանոթացավ կառավարման մոդելին, ֆինանսավորման մեխանիզմներին և ինստիտուցիոնալ կայունությանը, ինչպես նաև այցելեց չափագիտության լաբորատորիա։

📍 Հաջորդ կանգառը․ Մարտի 5-ին հայաստանյան պատվիրակությունը ծանոթանալու է ԵՄ նախապես փաթեթավորված արտադրանքի դիրեկտիվի պրակտիկ կիրառությանը՝ լաբորատոր ցուցադրությունների և արտադրական այցի միջոցով։

🇬🇧 Study Visit in Prague: Advancing Legal Metrology

On 4 March, the Armenian delegation, comprising representatives of the Ministry of Economy, the Market Surveillance Inspection Body, and the National Body for Standards and Metrology, continued its study visit in Prague under the EU-funded “Support to Quality Infrastructure in Armenia” project implemented by UNIDO.

At the Czech Office for Standards, Metrology and Testing (UNMZ) and the Czech Trade Inspection, discussions focus on the legal framework and market surveillance system. At the Czech Metrology Institute (CMI), the delegation explores governance, funding, and institutional sustainability — followed by a visit to the Laboratory of Primary Metrology.

📍 Next stop: On 5 March, the programme moves to practical implementation of the EU Pre-packaged Products Directive, including laboratory demonstrations and a visit to a major manufacturing site.

[scroll down for English]🇦🇲 Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն որակի ենթ...
04/03/2026

[scroll down for English]
🇦🇲 Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում ՀՀ պատվիրակությունը՝ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի գլխավորությամբ, մարտի 2-ին ուսումնական այց է իրականացրել Ավստրիա։ Պատվիրակության կազմում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ներկայացուցիչներ:

ՄԱԱԶԿ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստանում արդեն գրանցված առաջընթացը և հետագա համագործակցության ուղղությունները՝ նպատակ ունենալով ամրապնդել առևտրի մրցունակությունը և խթանել կայուն արդյունաբերական զարգացումը։

Վիեննայում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել նաև Ավստրիայի չափագիտության և քարտեզագրման դաշնային գրասենյակի (BEV) և Ֆիզիկատեխնիկական փորձարկումների ծառայության (PTP) ներկայացուցիչների հետ՝ ծանոթանալով ԵՄ լավագույն փորձին։

Այցի առանցքում Հայաստանի օրենսդրական չափագիտության համակարգի համապատասխանեցումն էր ԵՄ կարևոր դիրեկտիվներին՝ MID, NAWID և նախապես փաթեթավորված արտադրանքի վերաբերյալ պահանջներին։ Սա կարևոր քայլ է հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման և եվրոպական շուկաներ մուտքի ընդլայնման ճանապարհին։

🇬🇧 On 2 March, a delegation of the Republic of Armenia, headed by Deputy Minister of Economy Narek Hovakimyan and comprising representatives of the Ministry of Economy, the National Body for Standards and Metrology and the Market Surveillance Inspection Body, conducted a study visit to Austria under the EU-funded “Support to Quality Infrastructure in Armenia” project implemented by UNIDO.

At UNIDO Headquarters, discussions reviewed progress achieved in Armenia and identified next steps to further strengthen trade competitiveness and sustainable industrial development.

In Vienna, the delegation also met with experts from the Federal Office of Metrology and Surveying (BEV) and its Physico-Technical Testing Service (PTP), gaining insight into EU best practices.

The visit focused on aligning Armenia’s legal metrology framework with key EU directives (MID, NAWID, and the Pre-packaged Products Directive) - an important step toward expanding access of Armenian products to European markets.

UNIDO - United Nations Industrial Development Organization
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
UNIDO Armenia
Շուկայի Վերահսկողության Տեսչական Մարմին
Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին

[scroll down for English]🇦🇲 Մարտի 2-ին Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում՝ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կ...
04/03/2026

[scroll down for English]
🇦🇲 Մարտի 2-ին Ավստրիայի Հանրապետության մայրաքաղաք Վիեննայում՝ ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպություն (ՄԱԱԶԿ) կենտրոնական գրասենյակում, տեղի է ունեցել հանդիպում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Ֆաթու Հայդարայի միջև:

Հանդիպումը կազմակերպվել էր Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ծրագրի շրջանակում արձանագրված առաջընթացը՝ ընդգծելով Հայաստանի հաջող ինտեգրումը միջազգային չափագիտական համակարգերին և ոլորտի իրավական ու ինստիտուցիոնալ դաշտի շարունակական կատարելագործումը՝ միջազգային լավագույն փորձին համահունչ։

Նշվել է, որ ծրագրի շրջանակում ցուցաբերված փորձագիտական աջակցությունը կարևոր դեր է ունեցել որակի ենթակառուցվածքի զարգացման ռազմավարական ուղղությունների ձևավորման և համապատասխան փաստաթղթերի մշակման գործում։ Իրականացված աշխատանքների արդյունքում զգալիորեն ամրապնդվել են Հայաստանի չափագիտական կարողությունները՝ ստեղծելով միջազգային ժամանակակից պահանջներին համապատասխանող չորս տրամաչափարկման լաբորատորիա, զարգացնելով ոլորտի մասնագիտական ներուժը և ապահովելով միջազգային հավատարմագրում երեք հիմնական ուղղություններով։

Ընդգծվել է, որ իրականացված քայլերը նպաստում են ազգային համակարգերի մրցունակության և միջազգային վստահելիության շարունակական բարձրացմանը, ինչպես նաև ընդլայնում են Հայաստանի միջազգային գործընկերության շրջանակները։
Կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության և խորացման պատրաստակամությունը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության և ՄԱԱԶԿ-ի միջև ձևավորված արդյունավետ գործընկերությունը կարևոր հիմք է հետագա համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

🇬🇧 On March 2, Mr. Narek Hovakimyan, Deputy Minister of Economy of the Republic of Armenia, and Ms. Fatou Haidara, Deputy to the Director General of UNIDO, had a at the headquarters of the United Nations Industrial Development Organization (UNIDO) in Vienna.

The meeting took place within the framework of the European Union-funded “Support to Quality Infrastructure in Armenia” project, implemented by UNIDO. During the discussions, the parties reviewed the progress achieved under the project, highlighting Armenia’s successful integration into international metrology systems and the continued strengthening of the legal and institutional framework of the sector in line with international best practices.

The sides emphasized that the expert support provided under the project has played a key role in shaping the strategic directions for the development of Armenia’s quality infrastructure and in drafting relevant policy documents. As a result of the project’s interventions, Armenia’s metrology capacities have been significantly strengthened, including the establishment of four modern calibration laboratories compliant with international standards, the development of professional expertise, and the achievement of international accreditation in three key measurement areas.

The parties emphasized that these achievements contribute to enhancing the competitiveness and international credibility of national systems, while also expanding Armenia’s international partnerships.

Both sides reaffirmed their commitment to continuing and deepening cooperation, noting that the effective partnership established between the Republic of Armenia and UNIDO provides a strong foundation for future joint initiatives.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
UNIDO - United Nations Industrial Development Organization
UNIDO Armenia

[scroll down for English]🇦🇲 ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ստանդարտների...
13/02/2026

[scroll down for English]

🇦🇲 ԵՄ/ՄԱԱԶԿ «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ստանդարտների և չափագիտության ազգային մարմինն (ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ) առաջին անգամ կազմակերպեց ISO/IEC 17025:2017 պահանջներին համապատասխան տրամաչափման վկայականների մշակման և մեկնաբանման վերաբերյալ տեսական և գործնական դասընթաց՝ ՄԱԱԶԿ-ի աջակցությամբ։

Դասընթացին մասնակցեցին ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ի, Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներ, ինչպես նաև մի շարք մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ Միջոցառման նպատակն էր ամրապնդել մասնակիցների գիտելիքը տրամաչափման արդյունքների գործնական հաղորդման, մեկնաբանման և կիրառման վերաբերյալ, ինչը կարևոր է չափումների հետագծելիության, միջազգային ստանդարտներին համապատասխանության և փորձարկման ու ստուգման արդյունքների նկատմամբ վստահության ապահովման համար։

Առաջին անգամ այս դասընթացը կազմակերպելով՝ ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ը կարևոր քայլ կատարեց չափագիտության ոլորտում ինստիտուցիոնալ կարողությունների և մասնագիտական փորձագիտության բարելավման գործում։ Նախաձեռնությունը նպաստում է Հայաստանի որակի ենթակառուցվածքների ամրապնդմանը՝ խթանելով միջազգայնորեն ճանաչված տրամաչափարկման ծառայությունների արդյունավետ օգտագործումը՝ այդպիսով աջակցելով կարգավորող մարմինների կիրարկմանը, շուկայի վերահսկողությանը և հայկական բիզնեսի մրցունակությանը։

🇬🇧 Within the framework of the European Union–funded “Support to Quality Infrastructure in Armenia” project, implemented by the United Nations Industrial Development Organization (UNIDO), a theoretical and practical training on the development and interpretation of calibration certificates in line with ISO/IEC 17025:2017 requirements was organized for the first time by the National Body for Standards and Metrology (NBSM), with the support of UNIDO.

The training brought together specialists from NBSM, the Market Surveillance Inspection Body, the “Hydrometeorology and Monitoring Center” SNCO, as well as representatives of several private companies. The event aimed to strengthen participants’ understanding of how calibration results are reported, interpreted, and applied in practice — an essential element for ensuring measurement traceability, compliance with international standards, and confidence in testing and inspection results.

By organizing this training for the first time, NBSM marked an important step in enhancing institutional capacity and professional expertise in the field of metrology. The initiative contributes to strengthening Armenia’s quality infrastructure by promoting the effective use of internationally recognized calibration services, thereby supporting regulatory enforcement, market surveillance, and the competitiveness of Armenian businesses.

Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին
UNIDO Armenia

[scroll down for English]🇦🇲 Դեկտեմբերը շրջադարձային ամիս էր Հայաստանի որակի ենթակառուցվածքի և չափագիտության համակարգի զա...
21/01/2026

[scroll down for English]
🇦🇲 Դեկտեմբերը շրջադարձային ամիս էր Հայաստանի որակի ենթակառուցվածքի և չափագիտության համակարգի զարգացման համար: Իրավական և ինստիտուցիոնալ զարգացումներից մինչև միջազգային համագործակցություն, կարողությունների զարգացում և նոր լաբորատոր սարքավորումների տրամադրում. ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքներին» ծրագրով ՄԱԱԶԿ-ն շարունակեց ԱՐՄՍՏԱՆԴԱՐՏ-ին չափումների հուսալիության ամրապնդման, միջազգային ճանաչման և եվրոպական և համաշխարհային ստանդարտներին համապատասխանության հարցում:

🇬🇧 December marked an important milestone month for Armenia’s quality infrastructure and metrology system. From key legal and institutional developments to international cooperation, capacity building, and new laboratory equipment, the EU-funded “Support to Quality Infrastructure in Armenia” project, implemented by UNIDO, continued to deliver tangible results that strengthen measurement reliability, international recognition, and alignment with European and global standards.

UNIDO Armenia

December marked an important milestone month for Armenia’s quality infrastructure and metrology system. From key legal and institutional developments to international cooperation, capacity building, and new laboratory equipment, the EU-funded “Support to Quality Infrastructure in Armenia” proj...

🇦🇲 Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրել է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փ...
24/12/2025

🇦🇲 Դեկտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրել է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը, որը դեկտեմբերի 2-ին պաշտոնապես հրապարակվել է։

Այս կարևոր քայլը նպաստում է Հայաստանի չափագիտական համակարգի ամրապնդմանը և դրա համապատասխանեցմանը եվրոպական ու միջազգային չափանիշներին՝ ապահովելով չափումների վստահելիությունը, արդար առևտուրը և միջազգային ճանաչումը։

ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն որակի ենթակառուցվածքին Հայաստանում» ծրագրի շրջանակում, ՄԱԱԶԿ-ը շարունակում է աջակցել ՀՀ կառավարությանը՝ զարգացնելու ժամանակակից և միջազգային չափանիշների համապատասխանող որակի ենթակառուցվածք։

🇬🇧 On 1 December, the President of the Republic of Armenia signed the Law on Making Addenda to the Law on Ensuring the Uniformity of Measurements, which was officially published on 2 December.

This milestone marks an important step in strengthening Armenia’s metrology framework and aligning it with European and international standards—supporting reliable measurements, fair trade, and international recognition.

Through the EU-funded “Support to in Armenia” project, implemented by UNIDO in cooperation with the Government of Armenia, we continue to support reforms that contribute to a modern, trusted, and internationally connected quality infrastructure.

UNIDO Armenia
European Union in Armenia

Address

Petros Adamyan 14
Yerevan
375010

Alerts

Be the first to know and let us send you an email when Quality Infrastructure in Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share