AT GROUP LLC

Directions Website

AT GROUP LLC Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from AT GROUP LLC, Mining Company, Rostovyan 9, Yerevan.

Կազմակերպությունն իրականացնում է ընդերքօգտագործման ոլորտում օգտակար հանածոների արդյունահանման և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություններ: ՀՀ Տավուշի մարզի Վազաշենի ոսկի-բազմամետաղային հանքերևակման 2020-2023թթ. կատարվելիք երկրաբանահետախուզական աշխատանքների կատարման նախագիծը, որը կազմվել և կատարվել է «ԷՅԹԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի նախաձեռնությամբ և ֆինանսական միջոցներով:

08/10/2026

Հորատման աշխատանքներ Սոթքի հանքավայրում ⛏️

AT GROUP LLC-ը «Գեոպրոմայնինգ» ընկերության Սոթքի հանքավայրում իրականացնում է հորատման աշխատանքներ՝ ապահովելով գործընթացի արդյունավետությունը, ճշգրտությունն ու աշխատանքների պատշաճ կատարումը։

Մեր թիմի մասնագիտական փորձը, պատասխանատվությունն ու հետևողական աշխատանքը յուրաքանչյուր փուլում նպաստում են բարձրորակ արդյունքի ապահովմանը։

AT GROUP — մասնագիտական մոտեցում, վստահելի արդյունք։

⛏️ Հորատումը՝ ընդերքի բացահայտման ճանապարհինՀորատման աշխատանքը պարզապես հորատանցք ստեղծելու գործընթաց չէ։ Այն պահանջում ...
14/08/2026

⛏️ Հորատումը՝ ընդերքի բացահայտման ճանապարհին

Հորատման աշխատանքը պարզապես հորատանցք ստեղծելու գործընթաց չէ։ Այն պահանջում է ճշգրտություն, փորձ, տեխնիկական բարձր պատրաստվածություն և յուրաքանչյուր մանրուքի նկատմամբ պատասխանատու մոտեցում։

AT GROUP-ում հորատման աշխատանքներն իրականացվում են՝ հաշվի առնելով տեղանքի առանձնահատկությունները, ապարների կառուցվածքն ու երկրաբանական պայմանները։ Յուրաքանչյուր հորատանցք իր մարտահրավերներն ունի․

🔹 տարբեր կարծրության և կառուցվածքի ապարներ
🔹 բարդ երկրաբանական պայմաններ
🔹 մեծ խորություններ
🔹 հորատման ուղղության և տեխնիկական պարամետրերի ճշգրիտ վերահսկողություն
🔹 սարքավորումների և աշխատանքային գործընթացի անընդհատ վերահսկում
🔹 անվտանգության խիստ պահանջներ

Այս աշխատանքում երբեմն անհրաժեշտ է հաղթահարել ոչ միայն մետրեր խորություն, այլև բնության կողմից ստեղծված բազմաթիվ խոչընդոտներ։

Յուրաքանչյուր հորատանցք նոր տվյալ է, յուրաքանչյուր մետր՝ կարևոր տեղեկատվություն, իսկ յուրաքանչյուր արդյունք՝ հաջորդ քայլի հիմք։

AT GROUP — փորձ, տեխնոլոգիա և ճշգրտություն՝ ընդերքի ուսումնասիրման ճանապարհին։ ⛏️

#Հորատում #Հանքերևակում #Հանքարդյունաբերություն #Երկրաբանություն

30/07/2026

Հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը՝ հակասությո՞ւն, թե՞ հնարավորություն։

Ժամանակն է կոտրել այն միֆը, թե այս երկու ոլորտները անհամատեղելի են։ Պատասխանատու զարգացման դեպքում դրանք կարող են լինել ոչ թե մրցակիցներ, այլ մեկ ընդհանուր նպատակի՝ համայնքների բարեկեցության և երկրի առաջընթացի գործընկերներ։

Աշխարհի փորձը ցույց է տալիս՝ հնարավոր է զարգացնել արդյունաբերությունն ու զբոսաշրջությունը՝ միաժամանակ պահպանելով բնությունն ու տարածաշրջանների ինքնությունը։

30/07/2026

Ծառահատումներ չեն լինելու, պոչամբար չի կառուցվելու․ AT GROUP LLC խոստանում է՝ Վազաշենի հանքավայրը կգործարկվի բացառապես ստորգետնյա եղանակով

Սահմանամերձ Վազաշենի բնակիչները սեփական գյուղում աշխատանքի հնարավորություն կունենան․ գյուղացիներից շատերն արդեն պատրաստ են աշխատելու:

Չնայած որ այս փուլում շարունակվում են ծրագրի նախապատրաստական աշխատանքները և օրենքով սահմանված ընթացակարգերը, AT Group-ը շարունակում է լինել վազաշենցիների կողքին՝ կատարելով սոցիալական ներդրումներ

🌿 Պատասխանատու մոտեցումը մեր առաջնահերթությունն էՀանքարդյունաբերությունը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, եր...
21/07/2026

🌿 Պատասխանատու մոտեցումը մեր առաջնահերթությունն է

Հանքարդյունաբերությունը կարող է լինել արդյունավետ միայն այն դեպքում, երբ այն իրականացվում է պատասխանատվությամբ՝ շրջակա միջավայրի, մարդկանց և ապագա սերունդների նկատմամբ։

Մեր ընկերության համար կարևոր են հետևյալ սկզբունքները.

✅ Շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունք
✅ Գործունեության իրականացում՝ օրենսդրության պահանջների լիարժեք պահպանմամբ
✅ Անվտանգության բարձր չափանիշների պահպանում
✅ Բնական ռեսուրսների արդյունավետ և խելամիտ օգտագործման խթանում
✅ Համայնքների հետ բաց և կառուցողական համագործակցության կարևորում

Այս փուլում շարունակվում են ծրագրի նախապատրաստական աշխատանքները և օրենքով սահմանված ընթացակարգերը։ Մեր նպատակը ժամանակակից, թափանցիկ և պատասխանատու մոտեցումներով իրականացվող նախագիծ ձևավորելն է։

🇦🇲Այսօր Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկն է՝ Հանրապետության տոնը✊Մենք շարունակելու ենք արարել սիրով, նվիրվածությ...
28/05/2026

🇦🇲Այսօր Հայաստանի տոնացույցի նվիրական օրերից մեկն է՝ Հանրապետության տոնը

✊Մենք շարունակելու ենք արարել սիրով, նվիրվածությամբ ու հանուն Հայաստանի Հանրապետության

🇦🇲Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Հայոց բանակը…

23/05/2026

AT Group-ի շնորհիվ Վազաշենը հանդիսությունների սրահ ունի

Ինչպես խոստացվել էր, AT GROUP ընկերությունը սիրով ու նվիրվածությամբ ամբողջությամբ վերակառուցեց Տավուշի մարզի Վազաշենի հանդիսությունների սրահը՝ համալրելով ժամանակակից հարմարություններով, ջերմությամբ և նոր շնչով:

Այսօր սրահն արդեն հյուրընկալել է իր տերերին՝ վազաշենցիներին:

Բացման արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետը, Իջևան համայնքի ղեկավարը, մարզպետարանանի աշխատակիցներ ու AT GROUP-ի գործընկերներ:
Համայնքի ղեկավարն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ընկերությանը՝ նշելով, որ նորացված սրահը դառնալու է գյուղի մշակութային և հասարակական կյանքի կենտրոն:

Բնակիչները մեծ ոգևորությամբ ընդունեցին վերանորոգված սրահը՝ հատկապես կարևորելով, որ այն նաև հարմարեցված է ձմեռային եղանակին և ունի բոլոր պայմանները գյուղի փոքրիկների ու մեծերի համար:

AT GROUP-ը հերթական անգամ ցույց տվեց, որ հավատարիմ է խոստմանը:

07/05/2026

Հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը համատեղելի են. միջազգային փորձը հերքում է կարծրատիպը

Հանքարդյունաբերության և զբոսաշրջության միջև հակադրությունը հաճախ չափազանցված է։ Մասնագետների կարծիքով՝ ճիշտ կառավարման դեպքում այս երկու ոլորտները կարող են գոյակցել և նույնիսկ փոխօգնել

Ոլորտի մասնագետը վկայակոչելով միջազգային փորձը՝ մատնանշում է Հայաստանի զարգացման հեռանկարները։

Address

Rostovyan 9
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when AT GROUP LLC posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category