19/11/2025
😎💪Պայքարի ոգին ու հաղթանակի բերկրանքը մեկ տեսաշարով.
💙 ԱրմՌոբոտիքս 2025 ինքնավար ռոբոտների Հայաստանի 17-րդ առաջնությունը՝ ևս մեկ քայլ ռոբոտաշինությունը ⭐ ազգային մարզաձևի վերածելու ուղղությամբ։
Մրցաշարի մարզային փուլերին մասնակցեց 172 թիմ։ 🏆 Եզրափակիչ հանրապետական փուլ հասան 30-ը։
ԱրմՌոբոտիքսը Հայաստանի հնագույն ու խոշորագույն ռոբոտաշինական առաջնությունն է։ 🤝 Անցկացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության օժանդակությամբ։
⚡ Այս տարի՝ արդեն 17-րդ անգամ։
🧡 Գործընկերներ՝ Ameriabank CJSC, UWC Dilijan, Enterprise Incubator Foundation (EIF).