CANDLE Synchrotron Research Institute

CANDLE Synchrotron Research Institute Հիմնադրվել է 2002թ.-ին: Ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, կրթական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում հաջողությամբ ավարտվեց ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ համաֆինանսավորմամբ կազմակերպված UBA 2026 աշխատաժողովը, որն իրականացվ...
08/07/2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում հաջողությամբ ավարտվեց ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ համաֆինանսավորմամբ կազմակերպված UBA 2026 աշխատաժողովը, որն իրականացվել է Գերմանիայի DESY գիտական կենտրոնի և Իտալիայի Միջուկային Ֆիզիկայի Ազգային Ինստիտուտի (INFN) հետ համագործակցությամբ։ 2017թ.-ից երկամյա պարբերությամբ իրականացվող UBA աշխատաժողովին այս տարի առաջին անգամ միացել էին նաև ԱՄՆ-ի ճանաչված գիտական կենտրոնների և արագացուցչային տեխնոլոգիաների զարգացման ընկերությունների ներկայացուցիչները:
Մեկ շաբաթվա ընթացքում աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու միջազգային ճանաչում ունեցող գիտնականների ընթացիկ աշխատանքներին և ներկայացնելու իրենց գիտական հետազոտությունները՝ ձևավորելով ակտիվ գիտական քննարկումների, փորձի փոխանակման և համագործակցության յուրահատուկ միջավայր։ UBA 2026-ը ևս մեկ անգամ ընդգծեց տարբեր երկրների և գիտական ոլորտների հետազոտողների համախմբման կարևորությունը՝ նոր գիտելիքների փոխանակման, նոր գաղափարների ձևավորման և երկարաժամկետ միջազգային համագործակցությունների զարգացման նպատակով։
Աշխատաժողովն ավարտվեց փակման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում կազմակերպիչները շնորհակալություն հայտնեցին մասնակիցներին և աջակցող կազմակերպություններին,՝ որոնց նվիրված աշխատանքի և աջակցության շնորհիվ UBA 2026-ը դարձավ արդյունավետ, բովանդակալից և ոգեշնչող գիտական միջոցառում։
Առանձնահատուկ ընդգծվեց, որ աշխատաժողովի ընթացքում ձևավորված գիտական կապերը, մասնագիտական համագործակցությունները և գաղափարների փոխանակումը շարունակական կլինեն՝ նպաստելով ապագա հետազոտական ծրագրերի իրականացմանը և արագացուցիչների վրա հիմնված գիտության միջազգային համայնքի հետագա զարգացմանը։

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում հաջողությամբ մեկնարկեցUBA 2026 աշխատաժողովը «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում՝ Գերմ...
02/07/2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում հաջողությամբ մեկնարկեց
UBA 2026 աշխատաժողովը
«ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում՝ Գերմանիայի DESY գիտական կենտրոնի և Իտալիայի Ազգային միջուկային ֆիզիկայի ինստիտուտի (Istituto Nazionale di Fisica Nucleare, INFN) հետ համագործակցությամբ, 2026 թվականի հունիսի 29-ին հաջողությամբ մեկնարկեց UBA 2026 (Ultrafast Beams and Applications – գերարագ փնջեր և կիրառություններ) աշխատաժողովը։ Աշխատաժողովն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։
2017 թվականին իր հիմնադրումից ի վեր՝ երկամյա պարբերությամբ իրականացվող UBA աշխատաժողովը դարձել է միջազգային հեղինակավոր գիտական հարթակ: Այն նվիրված է գերարագ փնջերի, արագացուցիչների նորարարական գաղափարների, ճառագայթման նոր աղբյուրների և դրանց՝ կյանքի մասին գիտությունների գիտակարգային հետազոտություններում կիրառությունների վերջին ձեռքբերումների ներկայացմանն ու քննարկմանը։ Աշխատաժողովը համախմբել է առաջատար գիտնականների, արագացուցչային ֆիզիկոսների և տարբեր գիտական ուղղությունների մասնագետների՝ գիտելիքների փոխանակման, վերջին արդյունքների ներկայացման և արագացուցչային գիտության ու հարակից տեխնոլոգիաների զարգացման հեռանկարների քննարկման նպատակով։
UBA 2026-ի նպատակն է՝ ամրապնդել միջազգային գիտական համագործակցությունը, խթանել գիտելիքների փոխանակումն ու նպաստել նոր հետազոտական նախաձեռնությունների ձևավորմանը՝ արագացուցչային գիտության, գերարագ փնջերի տեխնոլոգիաների և ճառագայթման վրա հիմնված կիրառությունների ոլորտներում։
UBA 2026 աշխատաժողովին մասնակցում են գիտնականներ ԱՄՆ-ից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Հայաստանի գործընկեր ինստիտուտներից՝ հնարավորություն ընձեռելով ներկայացնելու նոր արագացուցչային նախագծեր, նորարարական հայեցակարգեր և առաջադեմ տեխնոլոգիական լուծումներ։ Գիտական ծրագիրում առանձնահատուկ ուշադրության են արժանանում՝ արագացուցչային ֆիզիկայի զարգացումը, հաջորդ սերնդի ճառագայթման աղբյուրների մշակումներն ու տարբեր գիտական ոլորտներում արագացուցչային տեխնոլոգիաների կիրառման նորագույն մոտեցումները։

Բագրատ Գրիգորյանը նշանակվեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի տնօրեն«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի շրջանակո...
16/06/2026

Բագրատ Գրիգորյանը նշանակվեց «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի տնօրեն

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթի շրջանակում հունիսի 16-ին տեղի ունեցավ ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում իր թեկնածությունն առաջադրած Ֆ.մ.գ.թ. Բագրատ Գրիգորյանը ներկայացրեց ինստիտուտի զարգացման ռազմավարական տեսլականը, գիտական ուղղությունների և միջազգային համագործակցության ընդլայնման, ժամանակակից հետազոտական ենթակառուցվածքների զարգացման ու երիտասարդ գիտնականների ներգրավմանն ուղղված ծրագրերը։
Հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշմամբ հաստատեց Բագրատ Գրիգորյանի թեկնածությունը՝ նշանակելով նրան «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի տնօրենի պաշտոնում։
«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է նորանշանակ տնօրենին՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Վստահ ենք, որ նրա ղեկավարությամբ ինստիտուտը կշարունակի իր կայուն զարգացումը, կամրապնդի դիրքերը միջազգային գիտական հարթակներում և կիրականացնի նորարարական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրեր։

Լույսի միջազգային օրվան նվիրված «Բաց դռների օր» «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում2026 թվականի հունիսի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի միջազգային օ...
10/06/2026

Լույսի միջազգային օրվան նվիրված «Բաց դռների օր» «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ում

2026 թվականի հունիսի 9-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Լույսի միջազգային օր» նախաձեռնության շրջանակներում «ՔԵՆԴԼ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտում անցկացվեց «Բաց դռների օր», որը համախմբեց դպրոցականների, ուսանողների և գիտությամբ հետաքրքրվող անձանց՝ նպատակ ունենալով երիտասարդ սերնդին ծանոթացնել ժամանակակից գիտության նվաճումներին, լույսի վրա հիմնված տեխնոլոգիաներին և ինստիտուտի գիտահետազոտական գործունեությանը։
Միջոցառմանը մասնակցել են շուրջ 100 դպրոցականներ և ուսանողներ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանից, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայից, «Քվանտ» վարժարանից, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից, Երևանի «Արգենտինյան Հանրապետություն» թիվ 76 հիմնական դպրոցից, Երևանի թիվ 130 հիմնական դպրոցից։
Այցի ընթացքում մասնակիցները շրջել են ինստիտուտի գիտական լաբորատորիաներով, ծանոթացել արագացուցչային և սինքրոտրոնային տեխնոլոգիաների կիրառություններին, ժամանակակից գիտական սարքավորումներին և դրանց միջոցով իրականացվող հետազոտություններին։ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողները ներկայացրել են լույսի և էլեկտրամագնիսական ճառագայթման հիմնարար դերը ֆիզիկայի, նյութագիտության, կենսաբանության, բժշկության և այլ գիտական ոլորտներում։
Հյուրերի համար կազմակերպվել էին նաև գիտահանրամատչելի ցուցադրություններ և փորձեր, որոնք հնարավորություն տվեցին դիտարկել լույսի տարբեր հատկություններն ու ֆիզիկական երևույթները՝ դրանք ներկայացնելով հասկանալի և հետաքրքիր ձևաչափով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան անմիջականորեն շփվել գիտնականների հետ, ծանոթանալ նրանց մասնագիտական գործունեությանը և քննարկել գիտության ու տեխնոլոգիաների զարգացման արդի ուղղությունները։
Միջոցառման կարևոր բաղադրիչներից էր երիտասարդների մասնագիտական կողմնորոշման խթանումը։ Գիտական միջավայրին անմիջական ծանոթությունը հնարավորություն տվեց մասնակիցներին ավելի լավ պատկերացնել հետազոտողի աշխատանքը, գիտական որոնումների գործընթացը և գիտության դերը ժամանակակից աշխարհի զարգացման մեջ։
Լույսի միջազգային օրվան նվիրված «Բաց դռների օրը» ևս մեկ անգամ ընդգծեց գիտության հանրայնացման և երիտասարդների գիտական կրթության կարևորությունը՝ նպաստելով գիտության հանդեպ հետաքրքրության ձևավորմանը և նոր սերնդի ներգրավմանը գիտահետազոտական գործունեության մեջ։

Elsevier B.V. ընկերության Solutions Account Manager տիկին Ջորջիա Նիկոլինին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելեց նաև ...
02/06/2026

Elsevier B.V. ընկերության Solutions Account Manager տիկին Ջորջիա Նիկոլինին Հայաստան կատարած այցի շրջանակում այցելեց նաև ՔԵՆԴԼ ՍՀԻ։ Նա ծանոթացավ ինստիտուտի գիտահետազոտական ենթակառուցվածքներին, գիտական սարքավորումներին և ընթացիկ ծրագրերին։ AREAl և DELTA փորձարարական կայաններով ու լաբորատորիաներով շրջելիս նրան ներկայացվեց ինստիտուտի գործունեությունը, ձեռքբերումները և հետազոտական ուղղությունները՝ արագացուցչային ֆիզիկայի ոլորտում։ Շրջայցից զատ՝ մասնակիցները մտքեր փոխանակեցին որակյալ մասնագիտական գրականության, գիտական հոդվածների տպագրության և հասանելիության կարևորության շուրջ։

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն...
01/06/2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանին՝ Հանրապետության օրվա առթիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով գեներալ-մայորի բարձր զինվորական կոչում ստանալու առթիվ։
Վստահ ենք, որ Ձեր փորձառությունն ու առաջնորդական կարողությունները շարունակելու են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացմանն ու ապագա սպաների կրթման պատասխանատու գործին։ Մաղթում ենք Ձեզ քաջառողջություն, նորանոր հաջողություններ, անսպառ եռանդ և արդյունավետ գործունեություն՝ ի բարօրություն հայրենիքի և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի:

Մայիսի 9-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի աշխատակիցները կազմակերպել էին արշավ դեպի Սմբատաբերդ:, Արշավը դարձավ ոչ միայն ակտիվ հանգստի և նոր...
11/05/2026

Մայիսի 9-ին ՔԵՆԴԼ ՍՀԻ-ի աշխատակիցները կազմակերպել էին արշավ դեպի Սմբատաբերդ:, Արշավը դարձավ ոչ միայն ակտիվ հանգստի և նոր տպավորությունների հնարավորություն, այլև թիմային կապերի ամրապնդման հիանալի առիթ։ Օրվա ընթացքում մասնակիցները հաղթահարեցին հետաքրքիր երթուղի, վայելեցին Հայաստանի բնության գեղեցկությունը և անցկացրին ժամանակ ջերմ ու ընկերական մթնոլորտում։
Նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն առողջ և համերաշխ աշխատանքային միջավայր ձևավորելու գործում՝ նպաստելով փոխադարձ վստահության և թիմային ոգու զարգացմանը։

Մայիսի 7-ին ՀՀ ԱԱԳԼ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում կայացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ասպիրանտներ Համլետ Արայիկի Իսունցի և Ալբերտ Հարու...
08/05/2026

Մայիսի 7-ին ՀՀ ԱԱԳԼ Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում կայացավ «ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի ասպիրանտներ Համլետ Արայիկի Իսունցի և Ալբերտ Հարությունի Դավթյանի թեկնածուական ատենախոսությունների պաշտպանությունը Ա.04.20 «Փնջերի ֆիզիկա և արագացուցչային տեխնիկա» մասնագիտությամբ: Նրանց շնորհվեց տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Ինստիտուտի ողջ անձնակազմը ջերմորեն շնորհավորում է Համլետ Իսունցին և Ալբերտ Դավթյանին՝ մաղթելով,, որ այս կարևոր ձեռքբերումը դառնա նոր գիտական նվաճումների, մասնագիտական շարունակական հաջողությունների և արդյունավետ հետազոտությունների ամուր սկիզբ:

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողներից Լայա Անջոն հրավիրվել է միանալու ICASF 2027-ի գիտական կոմիտեին։ Գիտական կոմիտեի կազմում ընդ...
08/05/2026

«ՔԵՆԴԼ» ՍՀԻ-ի գիտաշխատողներից Լայա Անջոն հրավիրվել է միանալու ICASF 2027-ի գիտական կոմիտեին։ Գիտական կոմիտեի կազմում ընդգրկվելուց զատ, Լայա Անջոն ընդգրկվել է նաև Աբու Դաբիի համալսարանի Global Engagement Program (GEP) ծրագրում։ Այս նախաձեռնությունը հատուկ մշակված է միջազգային գիտական համագործակցությունների խթանման համար։

Address

31 Acharyan Street
Yerevan
0022

Opening Hours

Monday 08:30 - 17:30
Tuesday 08:30 - 17:30
Wednesday 08:30 - 17:30
Thursday 08:30 - 17:30
Friday 08:30 - 17:30

Telephone

+37410629806

Alerts

Be the first to know and let us send you an email when CANDLE Synchrotron Research Institute posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to CANDLE Synchrotron Research Institute:

Shortcuts

Share