Freenergy

Call Directions Website Contact the business

Freenergy Solar energy company

• Արևային էներգիայի լուծումներ
• Տեղադրում՝ բնակելի և բիզնես տարածքներում
• 5000+ տեղադրված արևային համակարգեր
• 25տ արտադրողականության երաշխիք
• 8+ տարվա փորձ ոլորտում

Ձեր բիզնեսը գործում է մի քանի հասցեո՞ւմ։ Դրանցից յուրաքանչյուրի համար պարտադիր չէ առանձին արևային կայան տեղադրել։☀️ Խմբա...
14/10/2026

Ձեր բիզնեսը գործում է մի քանի հասցեո՞ւմ։
Դրանցից յուրաքանչյուրի համար պարտադիր չէ առանձին արևային կայան տեղադրել։

☀️ Խմբային բաժանորդի լուծմամբ 1 արևային կայանի արտադրած էլեկտրաէներգիան կարող է հաշվառվել խմբում ընդգրկված տարբեր հասցեների սպառման դիմաց՝ նվազեցնելով էլեկտրաէներգիայի ծախսերը։

Այս լուծումը կարող է հարմար լինել խանութների ցանցերի, պահեստներ և տարբեր հասցեներում գործող մասնաճյուղեր ունեցող բիզնեսների համար։

-ի մասնագետները կուսումնասիրեն ձեր օբյեկտների սպառումը, կգնահատեն խմբային լուծման կիրառելիությունը և կառաջարկեն համապատասխան լուծում՝ անհրաժեշտ հզորության ու ակնկալվող խնայողության հաշվարկով։

📩 Որքա՞ն կարող է խնայել ձեր բիզնեսը մեկ արևային կայանի միջոցով։ Գրե՛ք մեզ՝ անհատական հաշվարկ ստանալու համար։

📞 +374 44 20 99 20
📍 Երևան, Ազատության 27

07/10/2026

Տարեկան շուրջ 4,500,000 դրամի խնայողություն՝ արևային էներգիայի շնորհիվ։

«Մայ մարկետ էքսպորտ» ՍՊԸ խանութների ցանցը՝ -ի հետ համագործակցությամբ, անցել է այլընտրանքային էներգիայի կիրառմանը՝ հանդես գալով որպես խմբային բաժանորդ։

⚡ Կայանի հզորություն՝ 56 կՎտ
☀️ Տարեկան ակնկալվող արտադրություն՝ շուրջ 85,000 կՎտժ

Խնայված միջոցները կարող են ուղղվել բիզնեսի զարգացմանը։

📩 Որքա՞ն կարող է խնայել ձեր բիզնեսը։
Գրե՛ք մեզ անհատական հաշվարկ ստանալու համար։

Անկախությունը պատասխանատվություն է՝ կառուցելու ավելի ուժեղ ու կայուն Հայաստան։ 🇦🇲
21/09/2026

Անկախությունը պատասխանատվություն է՝ կառուցելու ավելի ուժեղ ու կայուն Հայաստան։ 🇦🇲

09/09/2026

Էլեկտրաէներգիայի բարձր ծախսերը կրճատո՞ւմ են ձեր բիզնեսի շահույթը։

Արևային կայանը հնարավորություն է տալիս նվազեցնել այդ ծախսը և ավելի կանխատեսելի դարձնել բիզնեսի էներգետիկ բյուջեն։

Իսկ Ֆինանսավորման մատչելի պայմանները ներդրումը դարձնում են ավելի հասանելի՝ առանց մեծ ֆինանսական բեռի։

Freenergy-ն յուրաքանչյուր նախագծի համար իրականացնում է անհատական հաշվարկ՝ հաշվի առնելով բիզնեսի էներգասպառումը, անհրաժեշտ հզորությունն ու ֆինանսավորման հնարավորությունները։

Կապվեք մեզ հետ՝ ձեր բիզնեսի համար համապատասխան առաջարկը ստանալու համար։

📞 +374 44 20 99 20
📍 Երևան, Ազատության 27

02/09/2026

Գյուղատնտեսական բիզնեսի ծախսերը նվազեցնելու լուծում՝ արևային էներգիայով։

Կոտայքի մարզի Նոր Արտամետ համայնքում «Սաննի Գարդեն» ՍՊԸ-ի պիստակի և նուշի այգիների համար Freenergy-ն իրականացրել է 54 կՎտ հզորությամբ արևային կայանի նախագիծ՝ համապատասխանեցված տնտեսության էներգետիկ կարիքներին։

Կայանի կանխատեսվող տարեկան արտադրությունը շուրջ 86,000 կՎտ·ժ է, իսկ տարեկան էներգածախսերի խնայողությունը՝ մոտ 4.6 մլն դրամ։ Նախագիծը նաև հնարավորություն է տալիս տարեկան շուրջ 33 տոննայով նվազեցնել CO₂ արտանետումները։

Այսպիսի նախագծերում արժեքը ոչ միայն տեղադրված հզորությունն է, այլ այն, թե ինչ արդյունք է այդ հզորությունը ստեղծում բիզնեսի համար տարիների ընթացքում։

📞 +374 44 20 99 20
📍 Երևան, Ազատության 27

28/08/2026

Էներգետիկ ներդրում՝ հանրային կրթության ոլորտում։

Արմավիրի մարզի Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցում, GTS Construction - Ջի Թի Էս Ջի Թի Էս Քոնսթրաքթ շինարարական ընկերության հետ համագործակցությամբ, -ն իրականացրել է 134 կՎտ հզորությամբ արևային կայանի տեղադրում։

Կայանը տարեկան կարտադրի շուրջ 200,000+ կՎտ/ժ էլեկտրաէներգիա՝ նպաստելով դպրոցի էներգածախսերի էական նվազեցմանը և երկարաժամկետ խնայողությանը։

Այսպիսի նախագծերը կարևոր են ոչ միայն տնտեսական արդյունավետության տեսանկյունից։ Դրանք հնարավորություն են տալիս հանրային կրթական ենթակառուցվածքը դարձնել ավելի էներգաարդյունավետ, կայուն և ժամանակակից։

Freenergy-ի համար սա ևս մեկ նախագիծ է, որտեղ արևային էներգիան ստեղծում է ոչ միայն ֆինանսական, այլ նաև հասարակական և բնապահպանական երկարաժամկետ արժեք։ ☀️

Շնորհակալ ենք մեր գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար։ 🤝

📞 +374 44 20 99 20
📍 Երևան, Ազատության 27

2012-ին արևային էներգիայի մասին խոսելիս հիմնական հարցը մեկն էր՝ արդյո՞ք արևային կայանը Հայաստանում արդյունավետ լուծում է...
25/08/2026

2012-ին արևային էներգիայի մասին խոսելիս հիմնական հարցը մեկն էր՝ արդյո՞ք արևային կայանը Հայաստանում արդյունավետ լուծում է։

Տարիների ընթացքում շուկան փոխվեց, տեխնոլոգիաները զարգացան, իսկ արևային էներգիան նորարարական լուծումից աստիճանաբար դարձավ լայնորեն կիրառվող և հաշվարկելի էներգետիկ լուծում։

Հաջորդ փուլում հարցերն արդեն այլ էին՝ որքա՞ն էներգիա կարտադրի կայանը, որքանո՞վ կնվազեն էլեկտրաէներգիայի ծախսերը և ե՞րբ կվերադարձվի ներդրումը։ Գնորդներն ավելի տեղեկացված դարձան, իսկ համակարգի ճիշտ նախագծումը, սարքավորումների ընտրությունն ու երկարաժամկետ արդյունավետությունը՝ ավելի կարևոր։

Այսօր շուկան մտնում է զարգացման նոր փուլ։ Հարցն այլևս միայն սեփական էներգիան արտադրելը չէ։ Ավելի ու ավելի կարևոր է դառնում՝ ինչպե՞ս առավել արդյունավետ օգտագործել արտադրված էներգիան, անհրաժեշտության դեպքում կուտակել այն և ավելի խելացի կառավարել ամբողջ համակարգը։

Այս տարիների ընթացքում Freenergy-ն տեսել է, թե ինչպես է փոխվել արևային էներգիայի նկատմամբ վերաբերմունքը՝ «արդյո՞ք աշխատում է» հարցից մինչև «ինչպե՞ս կառուցել ավելի արդյունավետ և ճկուն էներգետիկ համակարգ»։

Մեր սկզբունքը նույնն է մնացել՝ նախագծել ոչ միայն այսօրվա, այլ նաև վաղվա էներգետիկ կարիքների համար։

Կապվեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար։

📞 +374 44 20 99 20
📍 Երևան, Ազատության 27

Freenergy-ի իրականացմամբ՝ ևս մեկ սոցիալական նշանակություն ունեցող ծրագիր։ Գեղանուշ և Գոմարան գյուղերում արևային լուծումն...
10/08/2026

Freenergy-ի իրականացմամբ՝ ևս մեկ սոցիալական նշանակություն ունեցող ծրագիր։

Գեղանուշ և Գոմարան գյուղերում արևային լուծումները կծառայեն բնակիչների էներգածախսերի երկարաժամկետ նվազեցմանը։

Շնորհակալ ենք «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ին եւ Կապանի համայնքապետարանին վստահության համար։ 🤝

03/08/2026

Freenergy-ն առաջարկում է արևային համակարգերի ձեռքբերման մատչելի ֆինանսավորման հնարավորություն ՀՀ բոլոր մարզերում և Երևանում։

⚡ 10 կՎտ հզորությամբ արևային կայան՝ ամսական սկսած 33,000 դրամից։

Ստացեք Ձեր տան սպառմանը համապատասխան անհատական հաշվարկ և պարզեք՝ որքան կարող եք խնայել առաջիկա տարիներին։

📞 044 209 920

Ինչո՞ւ են երկու նմանատիպ տեսք ունեցող արևային վահանակներն արտադրում ադքան տարբեր էներգիա։Աշխարհում կա ընդամենը մի քանի ա...
09/07/2026

Ինչո՞ւ են երկու նմանատիպ տեսք ունեցող արևային վահանակներն արտադրում ադքան տարբեր էներգիա։
Աշխարհում կա ընդամենը մի քանի արտադրող, որոնց արտադրանքը վերջին 10+ տարիների ընթացքում պահպանում է իր կողմից նշված արդյունավետությունը։

✅ Tier 1 դասակարգում, ֆինանսապես կայուն և հուսալի արտադրող
✅ Ավելի քան 25 տարվա գործարանային երաշխիք
✅ Ապացուցված արդյունավետություն նույնիսկ ամպամած եղանակին

Freenergy-ն համագործակցում է միայն այն արտադրողների հետ, որոնց տեխնոլոգիաները ստուգված են միջազգային շուկաներում և ունեն երկարաժամկետ երաշխիքային աջակցություն։ Արդյունքում՝ Ձեր կայանն արտադրում է երաշխավորված էներգիան տասնամյակների ընթացքում, ոչ միայն առաջին տարիներին։

Մեր մասնագետները կօգնեն Ձեզ կատարել տեխնիկապես հիմնավորված ընտրություն։ Կապվեք մեզ հետ անվճար խորհրդատվության համար։

📞 +374 44 20 99 20
📍 Երևան, Ազատության 27

Address

27 Azatutyan Avenue
Yerevan
00

Alerts

Be the first to know and let us send you an email when Freenergy posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Freenergy:

Shortcuts

Share