12/03/2026
Աշխատանք O&M Service ընկերությունում
👇
Վաճառքի մենեջեր (Ավտոմատացված Ինժեներական Սպասարկման և Մաքրման Ծառայություններ)
--
«O&M Service» ՍՊԸ-ն փնտրում է նախաձեռնող և փորձառու Վաճառքի մենեջերի, ով կմիանա մեր թիմին՝ զարգացնելու շենքերի սպասարկման նորարարական ուղղությունների շուկան։ Մենք սպասարկում ենք բոլոր տիպի շինությունները՝ բիզնես կենտրոններից և բանկերից մինչև կրթական հաստատություններ։ Ծառայությունների շրջանակը ներառում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով հագեցած ինժեներական սպասարկման, շենքի կառավարման և ավտոմատացված ծառայություններ։
Հիմնական պարտականությունները
• Հաճախորդների ներգրավում: Շուկայի ուսումնասիրություն, պոտենցիալ հաճախորդների (կոմերցիոն, ֆինանսական, պետական հատված և այլ կառույցներ) հետ կապի հաստատում և երկարատև հարաբերությունների կառուցում։
• Վաճառքի իրականացում: Շենքերի ինժեներական համակարգերի սպասարկման, ֆասադների մաքրման և ավտոմատացված մաքրման ծառայությունների վաճառքի պրոցեսի կազմակերպում և փաստաթղթավորում։
• Ավտոմատացված ծառայությունների լուծումների մշակում և ներկայացում պոտենցիալ հաճախորդներին: Մաքրող ռոբոտների, դրանցով իրականացվող ծառայությունների համապատասխան սերվիսների ներկայացում, անհատական առաջարկների մշակում, բանակցությունների վարում։
• Համագործակցություն մատակարարի հետ: Ակտիվ հաղորդակցություն ռոբոտների արտասահմանյան մատակարար ընկերության հետ (անգլերեն լեզվով), շուկայի պահանջների հիման վրա մատակարարի հետ համագործակցության ակտիվ կազմակերպում։
• Հաշվետվողականություն: Վաճառքի ծրագրերի թարմացում, հաշվետվությունների կազմում և ներկայացում մատակարարին ու տնօրինությանը։
Պահանջվող որակավորումներ
• Փորձ: Առնվազն 2 տարվա փորձ B2B վաճառքի ոլորտում (ցանկալի է շինարարական կամ սպասարկման բնագավառում)։
• Լեզուների տիրապետում: Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում (մատակարարների հետ նամակագրության և հաշվետվությունների համար)։
• Հմտություններ: Բանակցություններ վարելու և համոզելու գերազանց կարողություն։
• Տեխնիկական գրագիտություն: Ինժեներական համակարգերի և ժամանակակից տեխնոլոգիաների (ռոբոտաշինություն) նկատմամբ հետաքրքրություն և արագ սովորելու ունակություն։
• Ինքնակազմակերպում: Պատասխանատվության բարձր զգացում և սահմանված ժամկետներում աշխատելու կարողություն, խնդիրների անկախ և արագ լուծման ապահովման ունակություն։
Ի՞նչ ենք առաջարկում մենք
• Մրցակցային աշխատավարձ + վաճառքներից տոկոսներ (bonus system)։
• Աշխատանք նորարարական տեխնոլոգիաների և միջազգային գործընկերների հետ։
• Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն կայուն ընդլայնվող ընկերությունում։
• Ժամանակակից և դինամիկ աշխատանքային միջավայր։
________________________________________
Դիմել կարող եք հետևյալ հղումով՝
https://forms.gle/HQfg6ZX4ULGBxxS27