Shtigen / Շտիգեն

Shtigen / Շտիգեն Energy Systems
Արևային համակարգեր
https://shtigen.com
Tel. (+374) 11 23 00 23
(+374) 91 19 28 18

Shtigen Group-ի մաս կազմող Shtigen Energy Systems-ը հիմնադրվել է 2011 թ․՝ նպատակ ունենալով խնայող և անվտանգ արևային էներգետիկ համակարգերն ու տեխնոլոգիական լուծումները հասանելի դարձնել աշխարհի յուրաքանչյուր բնակչի։ Այն առաջարկում է արևային էներգետիկա (Էլեկտրակայան, ջրատաքացուցիչ, կուտակիչ մարտկոց), արդյունավետ ջեռուցման և հովացման, օդի ֆիլտրման և վիրուսազերծման սարքեր և այլ արևային ապրանքներ։

Sht

igen Energy Systems, a company operating under the Shtigen Group, was established in 2011 with the mission of providing affordable and reliable solar energy systems and technological solutions to people worldwide. The company offers a wide range of solar devices, including solar panels, water heaters, generators, as well as heating and cooling systems, storage batteries, air purifiers and other related products.

Ի՞նչ արժե տան կլիմայական անկախությունը իրականում․ խոսենք հստակ թվերով:Ահա 2 օրինակ 70-90 քմ բնակարանների համար. 1️⃣  Նոր...
13/08/2026

Ի՞նչ արժե տան կլիմայական անկախությունը իրականում․ խոսենք հստակ թվերով:

Ահա 2 օրինակ 70-90 քմ բնակարանների համար.

1️⃣ Նորակառույց բնակարան (զրոյական վիճակ)

Ամբողջական համակարգի կառուցումը զրոյից՝ նյութեր, խողովակներ, ֆանկոյլներ, տաք հատակ, մոնտաժ և ջերմային պոմպ։
Արժեքը՝ 3,000,000 - 4,000,000 ֏։

Սա մոտավորապես մեկ լավ խոհանոցային կահույքի արժեքն ունի, բայց կահույքի փոխարեն ստանում եք տան իդեալական կլիմա և նվազեցնում կոմունալ վճարները։

2️⃣ Տուն, որտեղ արդեն կա գործող համակարգ

Ձեր եղած կաթսան (գազի կամ էլեկտրական) մնում է, մենք պարզապես ավելացնում ենք ջերմային պոմպը (հատկապես շահավետ է էլ․ կաթսաները փոխարինելու դեպքում)․
Արժեքը՝ 890,000 - 1,700,000 ֏

Սա 1 նոթբուքի արժեքն ունի, բայց ջերմային պոմպը վերադարձնում է իր գումարը կոմունալ խնայողությունների հաշվին։

Գրե՛ք մեզ հիմա անհատական անվճար հաշվարկ ստանալու համար։
__
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

Արևային կայան տեղադրելը ծա՞խս է, թե՞ ներդրում։Դուք գնում եք 20+ տարվա էներգետիկ անվտանգություն և 0֏ կոմունալներ։__011 23...
08/08/2026

Արևային կայան տեղադրելը ծա՞խս է, թե՞ ներդրում։

Դուք գնում եք 20+ տարվա էներգետիկ անվտանգություն և 0֏ կոմունալներ։
__
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

Շիրակից մինչև Սյունիք. արդյո՞ք արևային կայանն արդյունավետ է ձեր մարզում։Հաճախ ենք լսում կարծիքներ, թե արևային կայան տեղա...
04/08/2026

Շիրակից մինչև Սյունիք. արդյո՞ք արևային կայանն արդյունավետ է ձեր մարզում։

Հաճախ ենք լսում կարծիքներ, թե արևային կայան տեղադրելն արդարացված է միայն Հայաստանի ամենատաք կետերում։ Իրականում՝ մեր երկրի աշխարհագրական դիրքն ու կլիման բացառիկ են։

☀️ Հայաստանը համարվում է աշխարհի ամենաարևոտ երկրներից մեկը. 1 քառակուսի մետր հորիզոնական մակերևույթի վրա արևային էներգիայի հոսքը տարեկան կազմում է նինչև 1700 կՎտժ (եվրոպական միջին ցուցանիշը ընդամենը 1000 կՎտժ է)։

🏔️ Ավելին՝ արևային վահանակներն ավելի արդյունավետ են աշխատում զով և քամոտ եղանակին, քան խեղդող շոգին։ Դա նշանակում է, որ բարձրադիր ու զով մարզերում (օրինակ՝ Շիրակում կամ Գեղարքունիքում) կայաններն ապահովում են ֆանտաստիկ արտադրողականություն։
__
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

Seaside Startup Summit-ի այս տարվա Firetalk քննարկման ընթացքում Energy Transition Union of Armenia (ETUA)-ի ներկայացուցի...
30/07/2026

Seaside Startup Summit-ի այս տարվա Firetalk քննարկման ընթացքում Energy Transition Union of Armenia (ETUA)-ի ներկայացուցիչներ Տիգրան Օխանյանը և Հայկ Շեկյանը երիտասարդ գործարարների հետ կիսվեցին ոլորտային փորձով, քննարկեցին էներգետիկ տրանսֆորմացիայի մարտահրավերներն ու ցույց տվեցին այն ուղիները, թե ինչպես կարող են ստարտափները մուտք գործել էներգետիկ ոլորտ։

28/07/2026

Ինչպե՞ս է Իրան-Հայաստան 3-րդ էլեկտրահաղորդման գծի գործարկումը փոխելու արևային էներգետիկայի խաղի կանոնները։

Այսօր Հայաստանում կան որոշակի սահմանափակումներ խոշոր արևային կայանների համար, և համակարգային օպերատորը ստիպված է լինում զսպել արտադրությունը՝ ցանցի անվտանգությունից ելնելով։

Ինչպես նշում է Հայկ Շեկյանը, նոր բարձրավոլտ գծի թողարկումը հնարավորություն կտա ոչ միայն 100% արդյունավետությամբ աշխատեցնել գոյություն ունեցող կայանները, այլև ճանապարհ կհարթի նոր, էլ ավելի մեծածավալ արևային նախագծերի ներդրման համար 🗺
__
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

Պետական սուբսիդավորում բիզնեսների համար. արևային կայաններ՝ սկսած 0% տարեկան տոկոսադրույքով:Պատրաստե՛ք Ձեր արտադրամասը, հ...
26/07/2026

Պետական սուբսիդավորում բիզնեսների համար. արևային կայաններ՝ սկսած 0% տարեկան տոկոսադրույքով:

Պատրաստե՛ք Ձեր արտադրամասը, հյուրանոցը կամ գյուղատնտեսական օբյեկտը առաջիկա սեզոնին:
Շտիգենի լուծումները կօգնեն նվազագույնի հասցնել կոմունալ ծախսերը՝ միանգամից բարձրացնելով Ձեր բիզնեսի շահութաբերությունը:

Տրամադրում ենք ամբողջական փաթեթ՝ տեխնիկական աուդիտից ու նախագծումից մինչև սուբսիդավորման փաստաթղթային աջակցություն:
__
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

15 տարի Շտիգեն բիզնես փիլիսփայության հիմքում եղել և մնում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (CSR)։Մեր հոբելյան...
24/07/2026

15 տարի Շտիգեն բիզնես փիլիսփայության հիմքում եղել և մնում է Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը (CSR)։

Մեր հոբելյանական արշավի շրջանակում սկսում ենք պատմել այն կանաչ ու սոցիալական նախագծերի մասին, որոնք փոխել են մարդկանց կյանքը։

«Լուսավոր Սահման» 💡
Դեռ 10 տարի առաջ Շտիգենը համակարգում էր այս բարեգործական ծրագիրը։ Անհատների ու ընկերությունների աջակցությամբ հավաքագրված միջոցներով ձեռք բերվեցին լուսադիոդային (LED) լամպեր և նվիրաբերվեցին սահմանամերձ գյուղերի ընտանիքներին։

Այս փոքրիկ, բայց էներգախնայող քայլը մոտավորապես կիսեց այդ ընտանիքների ամսական հոսանքի ծախսերը։

Մեզ համար կայուն ապագան սկսվում է հոգատարությունից։ Հետևե՛ք էջին՝ մեր հաջորդ CSR ծրագրերին ծանոթանալու համար:


__
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

22/07/2026

Օրական 160 լիտր տաք ջուր՝ ամսական ընդամենը 3,000-3,500 դրամ հոսանքի ծախսով 🚿

Այո՛, սա ջերմային պոմպի և ջրատաքացուցիչի իրական արդյունավետությունն է:

Ինչպե՞ս է այն աշխատում.
Վերևի հատվածում ինտեգրված է էներգախնայող ջերմային պոմպը, իսկ ներքևում՝ 80 լիտրանոց բաքը:
Համակարգն ունի նաև հիբրիդային ռեժիմ և կառավարման խելացի համակարգ:

Ո՞ւմ համար է սա իդեալական լուծում.
Առանձնատների, բնակարանների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսների՝ գեղեցկության սրահների, սպորտզալերի և սրճարանների համար, որտեղ տաք ջրի մշտական աղբյուրն անհրաժեշտություն է:

Անցե՛ք ամբողջական էներգետիկ լուծումների և տնտեսե՛ք ձեր ռեսուրսները խելամտորեն 💡
__
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

20/07/2026

Արդյո՞ք կուտակիչների ներդրումը լիովին կլուծի արևային էներգիայի ավելցուկի խնդիրը շուկայում։

Շտիգենի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանը Հետք Մեդիա Գործարան | Մեդիա կրթություն -ի հետ զրույցում բացատրում է, թե ինչու է պետք աշխատել մի քանի ուղղությամբ։ Միայն տեխնիկական լուծումները բավարար չեն, եթե չկա ճիշտ պահանջարկի սպառման քաղաքականություն։
__
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

Ամբողջ տարբերությունը արդյունավետության մեջ է 🔥- Գազի կաթսան լուծում է միայն ջեռուցման հարցը: - Ջերմային պոմպը 3-ը 1-ում...
08/07/2026

Ամբողջ տարբերությունը արդյունավետության մեջ է 🔥

- Գազի կաթսան լուծում է միայն ջեռուցման հարցը:
- Ջերմային պոմպը 3-ը 1-ում համակարգ է՝ ջեռուցում, տաք ջուր և ամռան մեղմ հովացում։
- Ջերմային պոմպն աշխատում է թերմոդինամիկական ցիկլով. սպառած 1 կՎտ էլեկտրաէներգիայի դիմաց այն շրջակա միջավայրից կորզում և տուն է փոխանցում մինչև 4.5 կՎտ ջերմություն:
- Գազի դեպքում ծախսն անկանխատեսելի է:
- Ջերմային պոմպը, համակցվելով արևային կայանի հետ, ծախսերը հասցնում է 0 դրամի:

Մի դեպքում՝ դուք այրում եք վառելիք։
Մյուս դեպքում՝ օգտագործում եք արդեն առկա ջերմային էներգիան։

Shtigen-ի 15-ամյա փորձը Ձեր հարմարավետության ապահովագրությունն է ♻️
____
011 23 00 23
Դ. Անհաղթ 23/6

Address

23/6 Davit Anhaght Street
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 19:00
Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Friday 10:00 - 19:00

Telephone

+37411230023

Alerts

Be the first to know and let us send you an email when Shtigen / Շտիգեն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Shtigen / Շտիգեն:

Shortcuts

Share