30/04/2026
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ աջակցում է համայնքներին՝ «Համայնքների կարողությունների բարելավում էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի ոլորտում» նախաձեռնության շրջանակներում։
Ապրիլի 28-ին կայացավ համայնքային էներգետիկ կարողությունների զարգացմանն ուղղված աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Կանայք կլիմայում և էներգետիկայում» հասարակական կազմակերպության կողմից։
Աշխատաժողովի նպատակն է ամրապնդել համայնքների վարչական կարողությունները և խթանել հանրային ենթակառուցվածքներում վերականգնվող էներգետիկ և էներգաարդյունավետ լուծումների ներդրումը։
Աշխատաժողովին մասնակցեցին #Արմավիրի մարզի թիրախային համայնքների ներկայացուցիչներ՝ համայնքային ղեկավար կազմի և ոլորտային մասնագետների ներգրավմամբ։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին՝
🔸 համայնքային շենքերի էներգաարդյունավետություն,
🔸 արևային ֆոտովոլտային համակարգեր,
🔸 արտաքին լուսավորության արդիականացում (LED),
🔸 էլեկտրաշարժունակություն,
🔸 կանաչ գնումներ:
Մենթորության սեսիաների շրջանակում մասնակիցները ներկայացրին իրենց համայնքներում իրականացվող ծրագրերը, քննարկեցին մարտահրավերները և ստացան մասնագիտական խորհրդատվություն։
__________
Նախաձեռնությունն իրականացվում է Գերմանիայի կառավարության և Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն էներգիա հանուն Հայաստանում կլիմայակայուն համայնքային զարգացման» (SE4Resilience) ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից որպես Տեղական զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) մաս, որը միջծրագրային նախաձեռնություն է՝ միտված խթանելու ներառական և կայուն սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանի համայնքներում։