24/09/2026
💚«Արհեստական բանականության սերունդ» ծրագիրն այսուհետ ունի կանաչ գործընկեր:
Ուրախ ենք հայտնելու, որ FAST-ը և Ucom-ը միավորում են AI կրթությունն ու կանաչ նորարարությունը և ծրագրի նախագծային բաղադրիչն այսուհետ կունենա նաև կանաչ ուղղվածություն 🌱 աշակերտների ԱԲ գիտելիքները կապելով բնապահպանական և կայուն զարգացման մարտահրավերների հետ։
Ի նշանավորում մեկնարկող համագործակցության Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այցելեց ծրագրին մասնակցող Երևանի թիվ 190 ավագ դպրոց, հանդիպեց աշակերտների հետ ու ծանոթացավ նրանց AI նախագծերին:
👉 Համագործակցության շրջանակում՝ ՀՀ բոլոր մարզերում ծրագրի շրջանավարտների ավարտական AI նախագծերից 10-ն ուղղված կլինեն բնապահպանական խնդիրների լուծմանը։
Զուգահեռ, մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում, ԱԲ սերունդցիները հնարավորություն կունենան այցելելու Ucom՝ անմիջականորեն ծանոթանալով հեռահաղորդակցության ոլորտում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաներին, թվային լուծումներին և մասնագիտական հեռանկարներին։
🤝 Շնորհակալ ենք Ucom-ին՝ տեխնոլոգիական զարգացումներին պատրաստ և այն պատասխանատվությամբ առաջնորդող ապագա նորարարների սերնդի կայացման առաքելությունը մեզ հետ կիսելու համար։
__________
Generation AI Has a Green Partner 💚 And we’re excited to join forces with Ucom to connect AI education with green innovation.
As part of this collaboration, Generation AI’s project-based learning component will now add a special green focus, linking students’ AI knowledge with environmental challenges and sustainable development.
To celebrate the launch, Ucom General Director Ralph Yirikian joined us for a visit to Yerevan High School N190, where he met with students and teachers and explored their AI projects.
🌱 10 of the AI capstone projects developed by Generation AI’s 2026–2027 graduates will address environmental challenges, and as part of our career guidance program, students will also visit Ucom, gaining firsthand insight into the modern technologies, digital solutions, and career prospects within the sector.
🤝 Kudos to Ucom for joining us in empowering a generation of future innovators ready to navigate the AI era and lead technological change responsibly.