04/07/2023
English text below ⤵️
👉Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվեց «Առաջին քայլերը՝ դեպի կանաչ երազանք» խորագիրը կրող խաղ-միջոցառումը:
👫 Այս տարի միջոցառման էպիկենտրոնում հիմնականում նախադպրոցական ուսումնական հաստատությունների կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն էին և նրանց ներգրավումը թեմատիկ խաղերում:
🌍☘️Միջոցառման շրջանակում կազմակերպվել էր ուսուցողական խաղ-դաս՝ բնության և շրջակա միջավայրի վերաբերյալ:
✅Խաղ-դասի առաջին հատվածում դպրոցահասակ աշակերտները երեխաների համար պատրաստել էին փոքրիկ ներկայացում՝ 🚮թափոնների տեսակավորման և վերամշակման կարևորության վերաբերյալ:
Աշակերտները երեխաներին նվիրեցին նաև վերամշակված թափոններից պատրաստված 🪻ծաղիկներ, 💍զարդեր, 🏸խաղալիքներ:
✅✅Խաղ-դասի երկրորդ հատվածում երեխաների համար կազմակերպվել էր հանելուկ-վիկտորինա: Երկիր մոլորակին և մեզ շրջապատող աշխարհին առնչվող հանելուկներին պատասխանելով՝ երեխաները հավաքեցին մեծ դետալներով փազլ, որտեղ պատկերված էին Երկիր մոլորակը և այն պաշտպանող ու մաքուր պահող փոքրիկները:
👭Այդպիսով՝ նախադպրոցական տարիքի երեխաներն արեցին իրենց առաջին քայլերը՝ փորձելով ավելի լավ ճանաչել իրենց շրջապատող աշխարհը:
📜🎁Միջոցառման բոլոր մասնակիցները ստացան մասնակցության վկայականներ և թեմատիկ նվերներ:
☝️Հիշեցնենք, որ Կայուն էներգիայի շաբաթն ավանդաբար կազմակերպվող և բարձր վարկանիշ ունեցող գործողությունների շարք է, որի նպատակն է մարդկանց իրազեկումը կլիմայի փոփոխության, էներգախնայողության, վերականգնվող էներգետիկայի և հարմարվողականության վերաբերյալ: Կայուն էներգիայի շաբաթը համարվում է վերականգնվող էներգետիկային նվիրված ամենամասշտաբային միջոցառումը Եվրոպական միության անդամ և գործընկեր երկրների շարքում, որին արդեն հինգերորդ տարին է, ինչ միանում է Երևանի քաղաքապետարանը:
🔆🔆🔆
👉Within the framework of Sustainable Energy Week, Yerevan Municipality organized a game-event entitled "First steps towards a green dream".
👫 This year, the focus of the event was mainly the children with special educational and developmental needs in preschool and their involvement in thematic games.
🌍☘️ An educational game-class on nature and environment was organized within the framework of the event.
✅ In the first part of the game-class, the school-age students prepared a small presentation for the children on the importance of 🚮 waste sorting and recycling. The students also gave children 🪻flowers, 💍jewelry, 🏸toys made from recycled waste.
✅✅In the second part of the game-class, a puzzle-quiz was organized for the children. Answering riddles about the planet Earth and the world around us, the children put together a puzzle with large pieces depicting the planet Earth and the little ones who protect it and keep it clean.
👭Thus, preschool children took their first steps, trying to get to know the world around them better.
📜🎁 All participants of the event received participation certificates and thematic gifts.
☝️As a reminder, Sustainable Energy Week is a traditionally organized and high-profile series of activities aimed at raising awareness of climate change, energy conservation, renewable energy and adaptation. The Sustainable Energy Week is considered the largest event dedicated to renewable energy among European Union member and partner countries, which Yerevan Municipality has joined for the fifth year.
👉 European Union in Armenia
👉 European Sustainable Energy Week
🇦🇲 🇪🇺