IGT Armenia

Call Directions Website Contact the business

IGT Armenia «ԻՆՏԵՐԳԵՈՏԷԿ» ՍՊԸ

🌍 Գեոդեզիական աշխատանքը միշտ էլ եղել է բարդ ու աշխատատար, իսկ մեր օրերում այն ավելի ու ավելի մեծ ճշգրտություն, արագությո...
29/10/2026

🌍 Գեոդեզիական աշխատանքը միշտ էլ եղել է բարդ ու աշխատատար, իսկ մեր օրերում այն ավելի ու ավելի մեծ ճշգրտություն, արագություն և ճկունություն է պահանջում։ Բարեբախտաբար, ժամանակակից տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հաղթահարելու նույնիսկ ամենաբարդ մարտահրավերները։

🚀 Trimble SX12-ը համատեղում է գեոդեզիական չափումները 📐, պատկերահանումը 📸 և 3D սկանավորումը մեկ հզոր գործիքի մեջ՝ ապահովելով աշխատանքի բարձր արագություն և ճշգրտություն։ Բարձրադիր վայրերից մինչև դժվարամատչելի տարածքներ՝ SX12-ն օգնում է արդյունավետորեն իրականացնել նույնիսկ ամենապահանջկոտ առաջադրանքները։

📡 Իսկ երբ անհրաժեշտ է չափումներ կատարել մեծ թեքության անկյուններում, իր առավելություններն է ցուցադրում Trimble R980 GNSS ընդունիչը։

📐 Չափե՛ք ցանկացած կետ՝ առանց գեոդեզիական ձողը ուղղաձիգ պահելու անհրաժեշտության, և կատարե՛ք նշահանումներ նույնիսկ մեծ թեքության անկյուններում։

⚙️ ProPoint RTK Engine տեխնոլոգիայի և Trimble Inertial Platform իներցիոն համակարգի շնորհիվ R980-ն ապահովում է հուսալի աշխատանք՝ առանց դաշտային տրամաչափման անհրաժեշտության և մագնիսական խանգարումների ազդեցության։

💻 Այս ամենին լրացնում են Trimble-ի ծրագրային լուծումները, որոնք օգնում են օպտիմալացնել աշխատանքային գործընթացները, հաղթահարել խոչընդոտներն ու խնայել արժեքավոր ժամանակը։

Աշխատանքը գուցե ամբողջությամբ հեշտ չդառնա, բայց ճիշտ տեխնոլոգիաներով այն կարող է դառնալ շատ ավելի արդյունավետ։ ✅

Trimble SX12 և Trimble R980` ժամանակակից լուծումներ՝ ավելի ճշգրիտ, արագ և արդյունավետ գեոդեզիական աշխատանքների համար։ 🎯

📡 ST30 Smart Target․ նոր հնարավորություններ՝ գեոդեզիական չափագրումներում🔹 GNSS ընդունիչ և Trimble ProPointST30 Smart Tar...
18/10/2026

📡 ST30 Smart Target․ նոր հնարավորություններ՝ գեոդեզիական չափագրումներում

🔹 GNSS ընդունիչ և Trimble ProPoint

ST30 Smart Target-ի ամենահետաքրքիր և եզակի առանձնահատկություններից մեկը վերին հատվածում ներկառուցված GNSS ընդունիչն է: Այն օգտագործում է Trimble ProPoint մշակման համակարգը շուկայում GNSS չափումների հնարավորինս բարձր ճշգրտություն և արդյունավետություն ապահովելու համար: GNSS ընդունիչը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով ինտեգրված չափագրումների միասնական աշխատանքային գործընթաց կազմակերպելու, օպտիկական չափումների ընթացքում այն վերջին կետերը չափելու համար, որոնք գտնվում են գործիքի տեսադաշտից դուրս կամ որպես ինքուրույն GNSS ընդունիչ, որը հնարավորություն է տալիս չափումներ կատարել նույնիսկ թեք դիրքով: Smart Target-ը համատեղելի է Trimble IBSS ծառայության ուղղիչ տվյալների, VRS ցանցային ծառայության, ինչպես նաև Trimble RTX ուղղիչ ծառայության հետ:

📐 Trimble Inertion Platform (TIP) տեխնոլոգիա

Smart Target-ի ամենաարդյունավետ առանձնահատկություններից մեկը Trimble Inertion Platform-ի (TIP) ինտեգրումն է: Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կատարել անկյան տակ չափումներ ինչպես տախեոմետրային , այնպես էլ GNSS չափումների ընթացքում: TIP տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է չափել դժվար հասնելի և կարևոր կետեր, օրինակ շենքերի անկյունները կամ խողովակների ստորին ներքին հատվածները: Տախեոմետրական ռեժիմում հնարավոր է ձողը տեղադրել և չափել այնպիսի կարևոր տարրեր, որոնք գտնվում են անմիջական հասանելիությունից դուրս, օրինակ շենքերի տանիքների դուրս ցցված հատվածները և առաստաղին ամրացված էլեկտրական մալուխների կախիչները: Բարձր ճշգրտություն պահանջող կարևոր չափագրական աշխատանքների համար հասանելի է նաև վերին ամրացման հատուկ աքսեսուարը:

🎯 ActiveTracking, TargetID և GeoLock

ST30 Smart Target-ի միջոցով Trimble-ը շարունակում է զարգացնել իր երկարամյա փորձը շուկայում ամենահուսալի և հետևման համակարգի ստեղծման ոլորտում: ActiveTracking համակարգը TargetID տեխնոլոգիայով ներառում է նաև GeoLock հետևման գործառույթը: Անկախ նրանից` աշխատում եք խիտ բուսականությամբ տարածքում, շինհրապարակում, թե խիտ կառուցապատված քաղաքային միջավայրում, կարող եք վստահ լինել, որ տախեոմետրը կշարունակի հետևել թիրախին: ST30-ում ներկառուցված GNSS ընդունիչն օգնում է արագ վերականգնել թիրախի հետ կապը: Միաժամանակ, սարքն օգտագործում է Trimble RTX տեխնոլոգիան GNSS դիրքի բարձր ճշգրտությամբ որոշման համար: Դրա շնորհիվ տախեոմետրը կարող է շարունակել հետևել թիրախին նույնիսկ այն դեպքում, երբ վերջինս դուրս է գալիս գործիքի անմիջական տեսադաշտից: Այս գործառույթն օգտագործելու համար Trimble RTX-ի առանձին բաժանորդագրություն անհրաժեշտ չէ: Այն ներկառուցված է ST30-ի հնարավորությունների մեջ:

🔗 Ութ տարբերակիչ ալիք՝ հուսալի հետևման համար

Trimble ActiveTracking համակարգը TargetID տեխնոլոգիայով հնարավորություն է տալիս ST30-ը կարգավորել ութ տարբերակիչ ալիքներից մեկով: Նույնիսկ եթե տեսադաշտում առկա են այլ ակտիվ թիրախներ, տախեոմետրը հուսալիորեն հետևում է միայն ձեր ընտրած թիրախին:

💡 Պաշտպանված լուսադիոդներ և ուղղաձիգ դիրքի բարձր ճշգրտություն

ST30-ում լուսադիոդները տեղադրված են պրիզմայի հետևում` դրանք պաշտպանելու և պրիզմայի ուղղաձիգ դիրքի չափումների ճշգրտությունը բարձրացնելու նպատակով:

📏 Ձողի բարձրության ավտոմատ կարգավորում

Trimble ST30 համակարգում ներդրված է ձողի բարձրության ավտոմատ կարգավորման գործառույթը, որը թույլ է տալիս թիրախը տեղադրել ցանկացած բարձրության վրա և անմիջապես ստանալ համապատասխան տվյալները դաշտային ծրագրային ապահովման մեջ ձողի բարձրությունը ճշգրտելու համար: Այս գործառույթն օգնում է նվազեցնել օպտիկական գեոդեզիական չափումների ընթացքում ամենատարածված սխալներից մեկը: Այն թույլ է տալիս խուսափել ուղղաձիգ չափումներում առաջացող սխալների հայտնաբերման և ուղղման վրա ժամեր ծախսելու անհրաժեշտությունից ապահովելով թեք դիրքով կատարված չափումների բարձր ճշգրտությունը:

🔍 Ներկառուցված էլեկտրոնային հեռավորաչափ (EDM)

Սա իրականացվում է ST30-ի ստորին հատվածում ներկառուցված էլեկտրոնային հեռավորաչափի` EDM-ի միջոցով: Այն չափում է ձողի ներսի երկայնքով մինչև ներքևում տեղադրված պրիզմա եղած հեռավորությունը` ապահովելով ձողի բարձրության ճշգրիտ որոշումը:

💧 Չափումներ նույնիսկ ջրի մեջ

Ձողի ստորին հատվածը սիմետրիկ է, ուստի այն կարելի է ընկղմել ջրի մեջ չափումներ կատարելու համար, օրինակ խողովակների ստորին ներքին կետերի որոշման նպատակով:

11/10/2026

Ներկայացնում ենք Trimble ST30 Smart Target-ը

Trimble ST30 Smart Target-ն ունի ինտեգրված դիզայն և մեկ սարքում համատեղում է 360° պրիզմա, IMU, GNSS ընդունիչ և բարձրության ավտոմատ որոշման համակարգ:
Smart Target-ն ունի լիովին ինտեգրված, բարձր ճշգրտությամբ GNSS ֆունկցիոնալություն։ Սարքը թույլ է տալիս գեոդեզիստներին իրականացնելու ինչպես օպտիկական, այնպես էլ GNSS չափումներ՝ առանց սարքավորումները փոխելու, ինչը դաշտային աշխատանքները դարձնում է ավելի արդյունավետ և անվտանգ։

«Trimble ST30 Smart Target-ն ընդլայնում է գեոդեզիական համակարգի հնարավորությունները: Այն բոլորովին փոխակերպում է մեր պատկերացումները դաշտային աշխատանքների մասին` ապահովելով անխափան արդյունավետություն և ճշգրտություն իր դիմացկուն, հուսալի տախեոմետրական թրեքինգ համակարգի շնորհիվ»-, ասում է Բորիս Սկոպլյակը` Trimble-ի երկրատարածական լուծումների գծով ավագ փոխնախագահը:

Գեոդեզիական և երկրատարածական չափումներ իրականացնելիս Trimble ST30-ը նախատեսված է օգտագործել Trimble Access, Trimble Business Center գրասենյակային ծրագրային ապահովումների և Trimble Connect միասնական տեղեկատվական համակարգի հետ:

Այն ներառում է հետևյալ առանձնահատկությունները`

Օպտիկական և GNSS թեք չափումների իրականացում. դաշտային չափումներն իրականացրեք ավելի արագ: Trimble Inertial Platform տեխնոլոգիայի շնորհիվ չափումներ կատարելիս այլևս ձող ուղղելու կարիք չկա:

Մեկ կոմպակտ համակարգ. անխափան անցում կատարեք օպտիկական և GNSS աշխատանքային պրոցեսների միջև` առանց սարքերը փոխելու անհրաժեշտության:

Ձողի բարձրության ավտոմատ կարգավորում. զերծ մնացեք կրկնակի աշխատանք կատարելու անհրաժեշտությունից թե՛ դաշտում, թե՛ գրասենյակում: Ձողի բարձրությունը լիովին կարգավորելի է և սինխրոնիզացված դաշտային ծրագրային ապահովման հետ, հետևաբար կարող եք ընտրել ցանկացած բարձրություն և պարզապես շարունակել ձեր աշխատանքը:

Անզիջում թրեքինգ. Trimble active tracking-ը, target ID-ն և GeoLock-ն ապահովում են, որպեսզի ST30-ը մնա կողպված և ավտոմատ կերպով նորից կողպվի:

Դիմացկունություն. սարքը դիմացկուն է մաշվածության, փոշու և ջրի նկատմամբ, հարվածակայուն է ու թրթռակայուն:

Ավելին իմանալու կամ սարքը ձեռք բերելու համար`
📩 [email protected]
📞 055604400

⚽️ INTERGEO 2026-ի Trimble-ի տաղավարում ֆուտբոլային դաշտը, թերևս, ամենաանսպասելի, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր դետալն...
29/09/2026

⚽️ INTERGEO 2026-ի Trimble-ի տաղավարում ֆուտբոլային դաշտը, թերևս, ամենաանսպասելի, բայց միևնույն ժամանակ հետաքրքիր դետալներից էր։
Trimble-ը Liverpool Football Club-ի պաշտոնական համաշխարհային գործընկերն է, իսկ համագործակցության շրջանակում Trimble-ի տեխնոլոգիաներն ու լուծումները կիրառվում են նաև ակումբի սպորտային ենթակառուցվածքների նախագծման և զարգացման գործընթացներում։
Գեոդեզիան, թվային տեխնոլոգիաները և ֆուտբոլն ավելի սերտ կապի մեջ են, քան կարող է թվալ։

  2026-ի առաջին ֆոտոշարքով ձեզ ենք ներկայացնում 2026 թվականի սեպտեմբերի 15-ին թողարկված   ST30 Smart Target-ը։Այն միավոր...
18/09/2026

2026-ի առաջին ֆոտոշարքով ձեզ ենք ներկայացնում 2026 թվականի սեպտեմբերի 15-ին թողարկված ST30 Smart Target-ը։

Այն միավորում է թեք չափումներ իրականացնելու գործառույթը, GNSS հնարավորությունները, ձողի բարձրության ավտոմատ որոշումը, այս դասին բնորոշ բարձրակարգ հետևման մեխանիզմը մեկ բազմաֆունկցիոնալ համակարգում, որն ապահովում է առավելագույն ճշգրտություն և արդյունավետություն:

30/08/2026

Լավագույնը դառնում է էլ ավելի լավը 🌟
R980 GNSS ընդունիչի միջոցով աշխատանքը դառնում է ճշգրիտ, կայուն և արդյունավետ՝ անկախ օբյեկտի բարդությունից կամ շահագործման պայմաններից։
Ընդունիչ՝ բոլոր արբանյակային համակարգերի աջակցությամբ
Trimble ProPoint տեխնոլոգիայի շնորհիվ Trimble R980-ն աջակցում է GNSS արբանյակային համակարգերի բոլոր ներկայումս գործող և ապագայում նախատեսվող արբանյակային համակարգերին՝ GPS, GLONASS, Galileo, BeiDou և QZSS։ Ընդունիչն օգտագործում է մինչև 672 ալիք տվյալների մշակման համար, ինչը ապահովում է չափումների առավելագույն ճշգրտություն նույնիսկ խիտ քաղաքային կառուցապատման կամ բարդ ռելիեֆով տարածքների պայմաններում։
Հզոր Trimble պրոցեսորը թույլ է տալիս զգալիորեն արագացնել տվյալների մշակումը՝ կրճատելով մեկնարկի համար անհրաժեշտ ժամանակը և բարձրացնելով աշխատանքի ընդհանուր արդյունավետությունը։
Trimble SurePoint տեխնոլոգիան ավտոմատ կերպով ուղղում է ալեհավաքի դիրքը՝ ապահովելով բարձր ճշգրտություն նույնիսկ թեքությունների դեպքում։
Trimble R980-ը կարող է գործել որպես բազային կայան՝ ինտերնետային կապով, ինչը հնարավորություն է տալիս իրական ժամանակում հեռարձակել ուղղումները՝ մեծ ծածկույթի տարածքներում աշխատանք կատարելու համար։

05/08/2026

Մի օր մեզ հետ Դիլիջանում 🌿

Every successful project begins with accurate geospatial data.Our team is in the field with the Trimble S5 Robotic Total...
26/07/2026

Every successful project begins with accurate geospatial data.

Our team is in the field with the Trimble S5 Robotic Total Station, delivering the precision, reliability, and efficiency that modern surveying and engineering projects demand.

At INTERGEOTECH, we are committed to providing advanced geospatial solutions that help turn accurate measurements into confident decisions.

 #ՀայաստանիՊատմամշակութայինՀուշարձաններ🏛️ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը շարունակում է բացահայտվել և ...
09/07/2026

#ՀայաստանիՊատմամշակութայինՀուշարձաններ

🏛️ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությունը շարունակում է բացահայտվել և ուսումնասիրվել ընկերության գերճշգրիտ գեոդեզիական սարքավորումների օգնությամբ։
Ինտերգեոտէկ ՍՊԸ-ն՝ Trimble-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, հպարտ է աջակցել այն նախագծերին, որոնք նպաստում են մեր պատմամշակութային արժեքների պահպանմանը, փաստագրմանը և թվայնացմանը։
Այս անգամ ներկայացնում ենք ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող Աղասի Խանջյանի ամառանոցը՝ հայկական խորհրդային ճարտարապետության ամենախորհրդավոր և հետաքրքիր կառույցներից մեկը։

📌 Հետաքրքիր փաստեր ամառանոցի մասին

🔹 Դիլիջանի ամենախորհրդավոր շենքերից մեկը
Ասում են՝ այս ամառանոցը երբեք չհասցրեց ծառայել իր իրական տիրոջը։ Աղասի Խանջյանը այստեղ անցկացրեց ընդամենը մեկ գիշեր, ապա մեկնեց Թբիլիսի, որտեղ 1936 թվականի հուլիսի 9-ին գնդակահարվեց։
🔹 1936 թվական՝ ճակատագրական տարի
1936 թվականը համարվում է ամառանոցի շինարարության ավարտի տարին: Հենց այդ նույն տարում սպանվել է նաև Աղասի խանջյանը Թբիլիսիում Անդրկովկասի և Վրաստանի կենտկոմի առաջին քարտուղար Լավրենտի Բերիայի ձեռքով:
🔹 Հեղինակավոր ճարտարապետ
Ամառանոցի ճարտարապետը խորհրդային մոդեռն ճարտարապետության յուրօրինակ ու տաղանդավոր վարպետն է` Գևորգ Քոչարը, որի նախագծերից են նաև «Մոսկվա» կինոթատրոնը, Սևանի գրողների միության հանգստյան տունը և Վանաձորի գլխավոր հատակագիծը:
🔹 Յուրահատուկ ճարտարապետություն
Շենքը հիմնականում փայտաշեն է և իր եռահարկ կառուցվածքով ու ճարտարապետական լուծումներով հիշեցնում է Զվարթնոցի տաճարի գաղափարական մոտեցումները։
🔹 «Պանսիոնատ» թե՞ ամառանոց
Շենքը պաշտոնապես կոչվել է առողջարանային պանսիոնատ։ Սակայն տեղացիներն այն կոչում են Խանջյանի «դաչա» և չեն սխալվում։ Ըստ երևույթին, Խորհրդային Հայաստանի ղեկավարը իրավունք չուներ եռահարկ հսկայական ամառանոց ունենալու, այդ պատճառով էլ պաշտոնական փաստաթղթերում այն ստացել է առողջարան ձևակերպումը։
🔹 Խորհրդավոր անցյալ
Ըստ տեղացիների վկայությունների՝ շենքի տեղում ժամանակին գտնվել է ռուսական կայսերական բանակի գնդերից մեկի զորքերի գերեզմանատունը, և շինարարության ընթացքում հայտնաբերվել են մարդկային ոսկորներ։

📞 Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 055604400 հեռախոսահամարով։

Մեծ նախագծերի հիմքում ճշգրիտ տեխնոլոգիաներն են։ Ճշգրտություն, որին վստահում են մասնագետները։
22/06/2026

Մեծ նախագծերի հիմքում ճշգրիտ տեխնոլոգիաներն են։ Ճշգրտություն, որին վստահում են մասնագետները։

Address

Yervand Kochar 6/4
Yerevan
0070

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when IGT Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to IGT Armenia:

Shortcuts

Share

Nearby engineering companies