06/06/2026
Հարգելի՛ ուսանողներ և շրջանավարտներ,
Հրավիրում ենք ձեզ մասնակցելու «STEM Camp 2026» ինժեներական ծրագրին։
«STEM Camp 2026»-ը տեխնիկական ուղղվածության անվճար ծրագիր է, որը նպատակ ունի զարգացնել մասնակիցների ինժեներական մտածողությունը, թիմային աշխատանքի հմտությունները և իրական նախագծերի իրականացման փորձը։
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից։
Առաջին փուլ | Հուլիս
Առաջին փուլը ներառում է տեսական դասընթացներ և գործնական վորքշոփեր, որոնց ընթացքում մասնակիցները կծանոթանան ռոբոտաշինության հիմնարար սկզբունքներին և կձևավորեն նախագծային աշխատանքի համար անհրաժեշտ հմտություններ։ Այս փուլի շրջանակներում մասնակիցների համար կկազմակերպվեն նաև այցելություններ Հայաստանի առաջատար կազմակերպություններ և գիտահետազոտական կենտրոններ։
Երկրորդ փուլ | Օգոստոսի 2–9
Երկրորդ փուլը կլինի մեկշաբաթյա ճամբար Ծաղկաձորում, որի ընթացքում մասնակիցները թիմային ձևաչափով կաշխատեն իրական ինժեներական խնդիրների շուրջ, կիրականացնեն նախագծային աշխատանք և կհամագործակցեն ոլորտի մասնագետների հետ։
- - - - - - - - - -
Ծրագրին կարող են դիմել ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի, ծրագրավորման և մաթեմատիկայի ուղղություններով սովորող ուսանողները, ինչպես նաև 12-րդ դասարանի շրջանավարտները։
Մասնակցությունը պարտադիր գրանցմամբ է․
https://forms.gle/ioVDkR4QnPsqVSqp7
(Գրանցման հղումը կարող եք գտնել նաև էջի նկարագրության (Bio) բաժնում)
Գրանցումները բաց կլինեն մինչև հունիսի 24-ը։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
#ԵՊՀ #ՈՒԳԸ #ՖԻՈՒԳԸ