EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն

EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն, Solar Energy Service, 42-44 Mamikonyants, Yerevan.

ԷկոՎիլն արդեն 11 տարի առաջատար դիրք է զբաղվեցնում արևային ոլորտում՝ լինելով ոլորտի N1 հարկատուն և գործատուն։
Ընկերությունը տրամադրում է էներգաարդյունավետ, նորարարական լուծումներ՝ յուրաքանչյուր տան և բիզնեսի կարիքներին համապատասխան։

ARM | ENG⚡ Հայաստանի էներգետիկ անցման գործընթացը պահանջում է մասնավոր հատվածի ուժեղ առաջնորդություն։Հայաստանի Էներգետիկ ...
09/06/2026

ARM | ENG
⚡ Հայաստանի էներգետիկ անցման գործընթացը պահանջում է մասնավոր հատվածի ուժեղ առաջնորդություն։

Հայաստանի Էներգետիկ Անցման Միությունը (ETUA), որը հիմնադրվել է Հայաստանի առաջատար էներգետիկ ընկերությունների կողմից, փնտրում է Գործադիր տնօրեն, ով կղեկավարի կազմակերպությունը դրա ձևավորման կարևոր փուլում և կնպաստի Հայաստանի էներգետիկ անցման օրակարգի առաջխաղացմանը։

Սա սովորական ղեկավար պաշտոն չէ։ Սա հնարավորություն է ստանձնելու դեր, որը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացման, պետական և մասնավոր հատվածների համագործակցության, ինչպես նաև միջազգային գործընկերների հետ երկխոսության ձևավորման վրա։

Եթե ունեք ոլորտային փորձ, ռազմավարական մտածողություն և պատրաստ եք մասնակցել Հայաստանի էներգետիկ ապագայի կերտմանը, հրավիրում ենք ծանոթանալ պաշտոնի ամբողջական նկարագրությանը։

📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ 30 հունիսի, 2026 թ․
📌 Մանրամասները՝ https://etuaexecutive.pages.dev/
__

⚡ Armenia’s energy transition requires strong private-sector leadership.

The Energy Transition Union of Armenia (ETUA), established by Armenia’s leading energy companies, is seeking an Executive Director to lead the organization during its formative stage and contribute to advancing Armenia’s energy transition agenda.

This is more than a leadership position. It is an opportunity to play a significant role in shaping the future of Armenia’s energy sector, strengthening cooperation between the public and private sectors, and fostering dialogue with international partners.

If you have relevant industry experience, strategic vision, and a desire to contribute to Armenia’s energy future, we invite you to review the full position description and application requirements.

📅 Application deadline: June 30, 2026
📌 Details and application process: https://etuaexecutive.pages.dev/

08/06/2026

🌱 Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա շրջանակում, ԷկոՎիլ Հոլդինգի հերթական ծառատունկի նախաձեռնությունը հաջողությամբ իրականացվեց։

Տարիներ շարունակ մենք ծառատունկեր ենք կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում՝ հավատարիմ մնալով շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման մեր սկզբունքներին։

Այս տարվա նախաձեռնությունը ևս մեկ անգամ համախմբեց մեր թիմին՝ մեկ ընդհանուր նպատակի շուրջ․ նպաստել ավելի կանաչ, առողջ և բարեկեցիկ ապագայի ձևավորմանը։

Հատկապես ուրախ ենք, որ այս կարևոր նախաձեռնությանը միացել էր նաև կենսաբանական ակտիվ հավելումներ արտադրող, ոլորտի առաջատար հայկական ընկերություններից մեկը՝ Primus Med ։ Նման համագործակցությունները վկայում են, որ տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունները կարող են միավորվել ընդհանուր արժեքների և հասարակական պատասխանատվության շուրջ։

🌳 Յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ապագայի մեջ, իսկ յուրաքանչյուր նման նախաձեռնություն՝ քայլ դեպի ավելի կայուն և պատասխանատու հասարակություն։

🌱 Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ, ԷկոՎիլ Հոլդինգը շարունակելու է իր ամենամյա ավանդույթը՝ իրական...
04/06/2026

🌱 Հունիսի 5-ին՝ Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ, ԷկոՎիլ Հոլդինգը շարունակելու է իր ամենամյա ավանդույթը՝ իրականացնելով հերթական ծառատունկի նախաձեռնությունը։

Տարիներ շարունակ ԷկոՎիլը ծառատունկ է կազմակերպում Հայաստանի տարբեր մարզերում՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և կայուն զարգացման գաղափարների տարածմանը։

Այս տարի նախաձեռնությանը միացել է նաև Primus Medy-ն, ինչի համար շնորհակալ ենք համագործակցության և բնապահպանական արժեքների նկատմամբ ցուցաբերած պատասխանատու վերաբերմունքի համար։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր տնկված ծառ ներդրում է ավելի կանաչ, առողջ և կայուն ապագայի կառուցման գործում։

🌳 Վաղը միասին ևս մեկ քայլ կկատարենք հանուն բնության և ապագա սերունդների։

ԷկոՎիլ - Զգա՛ արևի ուժը ☀️

03/06/2026

☀️ ԷկոՎիլ ընկերությունը շարունակում է իրականացնել Հայաստանի խոշորագույն արևային նախագծերը։

Ներկայումս Գեղարքունիքի մարզում ընթանում են «ԲԱՅԱԶԵՏ ՍԱՆԷՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի և «ՍՈԼԱՐՍԻՆԵՐՋԻ» ՍՊԸ-ի համար նախատեսված երկու համակարգային արևային կայանների կառուցման աշխատանքները, որոնցից յուրաքանչյուրի դրվածքային հզորությունը կազմում է 9661 կՎտ։

Այս մասշտաբային նախագծերը ևս մեկ անգամ հաստատում են ԷկոՎիլի ինժեներական կարողությունները, կառավարման փորձը և խոշոր էներգետիկ ծրագրեր իրականացնելու ներուժը։

✅ Ավելի քան 11 տարի ԷկոՎիլ ընկերությունը նպաստում է Հայաստանի էներգետիկ անկախության զարգացմանը՝ տրամադրելով էներգետիկ լուծումներ բնակել և կոմերցիոն տարածքների համար։

Մեր փորձը հիմնված է ոչ թե խոստումների, այլ հարյուրավոր հաջողությամբ իրականացված նախագծերի և ապացուցված արդյունքների վրա։

ԷկոՎիլ - Զգա՛ արևի ուժը ☀️

31/05/2026

Արևային էներգիան այսօր արդյունավետ լուծում է ոչ միայն բիզնեսների և առանձնատների, այլ նաև բարձրահարկ շենքերի համար։

Այս անգամ ներկայացնում ենք ԷկոՎիլի կողմից ՕՍՏ-ՇԻՆ ՍՊԸ-ի համար իրականացված նախագիծը՝

⚡ 65 կՎտ հզորությամբ արևային կայան
📍 ք. Երևան, Արգիշտիի փ., 7/3

Այս նախագիծը մեզ համար նաև սկզբունքային նշանակություն ունի․ մենք վստահում ենք այն լուծումներին, որոնք առաջարկում ենք մեր հաճախորդներին, և առաջին հերթին ինքներս ենք օգտվում դրանց առավելություններից։

🎯 Արևային էներգիան խելացի նախագծման, արդյունավետ հաշվարկների և երկարաժամկետ մտածողության մասին է։

☀️ ԷկոՎիլ — Զգա՛ արևի ուժը

☀️ Գիտե՞ք, որ փոշոտ արևային վահանակները կարող են նվազեցնել համակարգի արտադրողականությունը։Ժամանակի ընթացքում վահանակների...
29/05/2026

☀️ Գիտե՞ք, որ փոշոտ արևային վահանակները կարող են նվազեցնել համակարգի արտադրողականությունը։

Ժամանակի ընթացքում վահանակների վրա կուտակվող փոշին և այլ նստվածքներն խոչընդոտում են արևի ճառագայթների ներթափանցմանը, ինչի հետևանքով համակարգը արտադրում է ավելի քիչ էներգիա, իսկ Դուք՝ կորցնում հնարավոր խնայողությունը։

✅ԷկոՎիլը ոչ միայն նախագծում և տեղադրում է արևային կայաններ, այլ նաև ապահովում է դրանց երկարաժամկետ արդյունավետ աշխատանքը՝ առաջարկելով մասնագիտական լվացման և սպասարկման ծառայություններ։

🎯 Արևային կայանը ներդրում է, իսկ ներդրումը պահանջում է ճիշտ խնամք։
💧 Վստահե՛ք Ձեր համակարգի լվացումն ու սպասարկումը ԷկոՎիլի մասնագետներին և ստացե՛ք առավելագույն արդյունք Ձեր արևային կայանից։

ԷկոՎիլ - Զգա՛ արևի ուժը ☀️

25/05/2026

Էներգիայի հասանելիությունը այսօր պարզապես հարմարավետություն չէ։
Այն դարձել է կարևոր անհրաժեշտություն ⚡

AREGA-ն Հայաստանում արտադրում է էներգիայի պահեստավորման և մարտկոցային համակարգեր՝ ստեղծելով ժամանակակից լուծումներ տան, բիզնեսի և տարբեր կիրառությունների համար։

Մեր համակարգերը թույլ են տալիս պահպանել և օգտագործել էներգիան առավել արդյունավետ՝ ապահովելով ավելի կայուն և վստահելի էներգամատակարարում։

🎯 Երբ էներգիան վերահսկելի է, առօրյան դառնում է ավելի վստահելի։

AREGA - ALWAYS ON ⚡

23/05/2026

Արևային էներգիան այսօր դարձել է բիզնեսի կայուն զարգացման կարևոր բաղադրիչներից մեկը։

ԷկոՎիլի կողմից Վիբռա Բլոկ ՍՊԸ-ի համար իրականացվել է 142 կՎտ դրվածքային հզորությամբ արևային կայանի նախագծում և տեղադրում։

Արևային կայանը թույլ է տալիս՝
✅ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսերը
✅ ունենալ կանխատեսելի էներգետիկ միջավայր
✅ բարձրացնել բիզնեսի էներգաարդյունավետությունը
✅ ձևավորել երկարաժամկետ և կայուն լուծում

ԷկոՎիլ - Զգա՛ արևի ուժը☀️

ԱԿՑԻԱԱԱ՜Ա 🔥Տաք ջուր՝ ամեն օրՁեռք բերե՛ք բարձրորակ ջրատաքացուցիչներ՝ աննախադեպ ցածր գներով։Հարմարավետություն, խնայողությո...
19/05/2026

ԱԿՑԻԱԱԱ՜Ա 🔥
Տաք ջուր՝ ամեն օր
Ձեռք բերե՛ք բարձրորակ ջրատաքացուցիչներ՝ աննախադեպ ցածր գներով։

Հարմարավետություն, խնայողություն և վստահելի լուծում Ձեր տան, ամառանոցի կամ բիզնեսի համար։

Մի՛ սպասեք, քանի որ առաջարկը գործում է սահմանափակ ժամկետով։
Շտապե՛ք օգտվել մինչև հունիսի 20-ը։

ԷկոՎիլ-Զգա՛ արևի ուժը☀️

16/05/2026

ԷկոՎիլ ընկերության կողմից Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում իրականացվել է հերթական բիզնես նախագծերից մեկը՝ Վետֆարմ ՍՊԸ-ի համար 151 կՎտ հզորությամբ արևային կայանի նախագծում և տեղադրում։

📉 Տարեկան 11,232,000 դրամ խնայողությունը թույլ է տալիս էականորեն օպտիմիզացնել ընթացիկ ծախսերը և բարձրացնել բիզնեսի էներգաարդյունավետությունը։

Արևային համակարգը ապահովում է՝
✔ երկարաժամկետ ֆինանսական արդյունավետություն
✔ նվազեցված կախվածություն շուկայի փոփոխություններից

Արդեն 1700+ բիզնես վստահել է ԷկոՎիլին ✅
📞 8801 կամ 077 777 886
🌐 ecoville.am
ԷկոՎիլ - Զգա՛ արևի ուժը ☀️

Address

42-44 Mamikonyants
Yerevan
0014

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00

Telephone

+37477777886

Alerts

Be the first to know and let us send you an email when EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to EcoVille Solar / ԷկոՎիլ արևային ընկերություն:

Share